Ամոթ՝ միջազգային մակարդակով. Հայաստանին արդեն աղետից փրկելու ձեռք են մեկնում

Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 11817 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 596-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 3513 մարդ (+45), այս պահին բուժվում է 8052 (+543)։

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 252 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 183 (հունիսի 4-ին՝ 176), այլ պատճառներով՝ 69 (հունիսի 4-ին՝ 68): Վերջին մեկ օրում մահացել է 8 մարդ։ Մեկ օր առաջ էլ Հայաստանում կորոնավիրուսի հերթական ռեկորդային բարձր ցուցանիշն էր արձանագրվել՝ 697 նոր հաստատած դեպք կար։

Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերը սկսեց այս լուրից. «Սա նշանակում է, որ մենք արդեն մի իրավիճակում ենք, երբ մեր բուժհաստատությունները ուղղակի կարող են և արդեն այդ վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին մենք չենք կարողանում հոսպիտալացնել»:

Վարակի տարածման մտահոգիչ տեմպերը հաշվի առնելով՝ Հայաստանի կառավարության ղեկավարը կոչ է անում երկրում հակահամաճարակային շարժում սկսել։ «Վերահսկել ուրիշների կողմից կատարումը՝ հակահամաճարակային կանոնների, լուսանկարել խախտման դեպքերը, տեսանկարահանել և հրապարակել սոցիալական ցանցի էջերում, երեկ, օրինակ, բանկերի դեպքում ի՞նչ պարզվեց, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հարցերը լուծվեց, որովհետև բանկերը հասկացան, որ իրենց գործարար համբավի վրա շատ նեգատիվ ազդեցություն է ունենում դա: Այսօր էլ եկեք այդ պրոցեսը շարունակենք՝ դպրոցներում ինչ է տեղի ունենում, հասարակական վայրերում ինչ է տեղի ունենում, կանգառներում ինչ է տեղի ունենում: Այս ամեն ինչը պետք է լայնորեն, հանրային կերպով վերահսկվի», - ասաց վարչապետը:

Երեկ երեկոյան Փաշինյանը հայտնեց, թե մի քանի սցենարներ են քննարկում, քննարկում ենք նաև այդ սցենարների տնտեսական հնարավոր հետևանքները: Նա օրեր առաջ հայտարարել էր, որ եթե կորոնավիրուսի վարակակիրների թվի աճը շարունակվի, ստիպված կլինեն գնալ համատարած արգելափակումների` զուգորդելով դրանք պարետային ժամով: «Մենք քննարկում ենք դա, քննարկում ենք մի քանի սցենարներ, ընդ որում քննարկում ենք նաև այդ սցենարների տնտեսական հնարավոր հետևանքները և տնտեսական հնարավոր բեռը, և այս համատեքստում է, որ կկայացնենք որոշումներ, այսինքն` հիմա մենք այսօր քննարկում էինք, որ նույնիսկ այդ հաշվարկների արդյունքներով մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի, օրինակ` տեսականորեն, և մենք ստիպված լինենք այլ ճանապարհ գտնել, բայց ամեն դեպքում մենք հիմա մի քանի սցենարներ ենք քննարկում, և այո այդ սցենարներից մեկով որոշում կկայացվի»:

«Կորոնավիրուսի դեմ պայքարում առանցքային կարևորություն ունի միջազգային համագործակցությունը: Մեր պարագայում նմանօրինակ համագործակցությունն ուղղված է թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման աշխատանքների համակարգմանը: Այս առումով հանրությունը մշտապես պատշաճ կարգով տեղեկացվել է ինչպես մեր գործընկերների հետ տարվող աշխատանքների, այնպես էլ՝ միջազգային համագործակցության շրջանակներում Հայաստանի առողջապահական համակարգի համար պետության կողմից ձեռք բերված և գործընկերների կողմից Հայաստանին նվիրաբերած միջոցների մասին: Բնականաբար, պարետատան կողմից դիտարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը, որի կարիքն այժմ գնահատվում է», երեկ երեկոյան փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան էջում գրեց այս մասին:

Ակնհայտ է, որ իշխանությունները խուճապային իրավիճակում են, և չեն բացառում միջազգային աջակցություն: Այս հարցում բավական ակտիվ պատրաստակամություն հայտնեց Վրաստանը: Նախ` հայտնի դարձավ, որ Վրաստանի քաղաքացիները սոցցանցերում ստորագրահավաք են սկսել՝ խնդրելով կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում:

gopetition.com կայքում նշվում է, որ Հայաստանում, ի տարբերություն Վրաստանի, կորոնավիրուսային իրավիճակը շատ լուրջ է»:

Նշված կայքում Սանդրո Չումաշվիլի օգտատերը ստորագրահավաք է սկսել և գրությամբ դիմելով Վրաստանի կառավարությանը, խնդրելով օգնել Հայաստանին: «Խնդրում ենք Վրաստանի կառավարությանը մտածել հարևան երկրին օգնելու մասին: Ցանկանում ենք Հայաստանին օգնություն առաջարկել այնտեղ վարակված անձանց Վրաստանում բուժելու տեսքով: Դա ճիշտ քայլ կլինի հարևան երկրին օգնելու և տարածաշրջանում համաճարակային իրավիճակը շտկելու առումով»,-ասված է գրության մեջ:

Արդեն իսկ կա պաշտոնական Թբիլիսիի արձագանքը: Վրաստանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Հայաստանի և Վրաստանի կառավարություններն ակտիվորեն հաղորդակցվում են: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, Վրաստանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել օգնելու Հայաստանին: «Հատկանշական է, որ կորոնավիրուսի համավարակի կառավարությունը մշտական կապի մեջ է հայկական կողմի հետ: Օրեր առաջ կայացել է երկու երկրների վարչապետներ Գեորգի Գախարիայի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Հաղորդակցություն կա առանձին նախարարների մակարդակով ևս»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության համաձայն՝ երկու երկրներում տիրող իրավիճակին անդրադարձել են նաև արտգործնախարարները: Դավիթ Զալկանիանին իր համերաշխությունն է հայտնել Հայաստանին ու կառավարության անունից ևս մեկ անգամ օգնելու պատրաստակամություն է հայտնել: 

Հարևան Վրաստանի պատրաստակամությունն, իհարկե, հարգանքի է արժանի: Այդպես են հարևան երկրները փորձում միմյանց օգնել: Երբ Եվրոպական երկրներում համավարակը պիկի վրա էր, մի պահ Գերմանիան էլ հայտարարեց, թե պատրաստ է Ֆրանսիայից ու Իտալիայից հիվանդների ընդունել:

Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունների ապաշնորհության, ոչ հետևողական քաղաքականության պատճառով հայտարարված կարանտինը չծառայեց նպատակին: Ու հիմա Հայաստանը կարող է թերևս դառնալ աշխարհի բացառիկ պետությունների մեկը, որն այսպես ասած՝ «գլուխ չի հանում» ինչպես կառավարել համավարակը:
Համավարակի ներթափանցումը Հայաստանը՝ պարզ է, որ հնարավոր չէր բացառել, բայց կառավարել հնարավոր էր: Պարզապես 2 ամիս կարանտինի ժամանակ վերահսկողության բացարձակ բացակայության արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք:

Հիմա Հայաստանի իշխանություններն այպիսի մթնոլորտ ստեղծեցին, որ հարևան Վրաստանն էլ ակնհայտ զգում է, որ մեր երկրում արդեն անվերահսկելի ու խիստ ծանր փուլ է և որ Հայաստանի իշխանությունները միայնակ չեն կարող դուրս գալ այս իրավիճակից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9864 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am