Փաշինյանին էլի «թասիբի» են գցում՝ «Իրևանը գրավելու» Ալիևի զառանցանքների ֆոնին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 4-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը՝ գնահատելով Ռուսաստանի ջանքերն՝ ուղղված, մասնավորապես, հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Մենք կողմ ենք հանդես գալիս այդ արդեն երկար ձգձգված ճգնաժամի քաղաքական կարգավորմանը բանակցությունների ճանապարհով և անում ենք ամեն հնարավորը որպես հարևան երկիր, որպես երկիր, որին բարեկամության, համագործակցության և փոխգործակցության երկարատև պատմություն է միավորում այդ ինքնիշխան երկրների հետ, որպեսզի ունենանք մեր կառուցողական ներդրումը ոչ միայն որպես պետություն, այլև որպես համապատասխան խմբի աշխատանքներին ներգրավված միջնորդ: Թեև էական առաջընթաց չկա, կարող եմ հաստատել, որ լավատեսությունը պահպանվում է»,-ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ի՞նչ լավատեսության մասին է ամիսներ շարունակ խոսում Մոսկվան, ի՞նչ կառուցողական մթնոլորտի մասին՝ անհասկանալի է:

Օրը մեջ պաշտոնական Բաքուն սպառնում է Հայաստանին ու Արցախին: Գրեթե ամիսը մի քանի անգամ Ալիևը Հայաստանի սահմաններին ոտնձգություն անելու պատրաստակամություն է հայտնում, բացեիբաց հրահանգում իր երկրի երիտասարդությանը՝ «հետ վերցնել Իրևանը», մինչդեռ միջնորդ Մոսկվայում դեռ լավատե՞ս են...

Տպավորություն է, թե ռուսական ու ադրբեջանական իշխանությունները «լավատեսական» մթնոլորտի ճնշմամբ Հայաստանին «թասիբի» են գցում, որպեսզի ստանան ցանկալի զիջում հայկական կողմից:

«Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության», - երեկ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել ադրբեջանական իշխանական տարբեր օղակների «ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ» հայտարարությամբ:

ԱԳՆ մեկնաբանությունում մասնավորապես ասվում էր. «Վերջին շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության և տարբեր գերատեսչությունների կողմից բովանդակային կառուցվածքից զուրկ, հիստերիա հիշեցնող հակահայկական մրցակցային հայտարարություններ են արվում: Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները, ինչը տասնամյակների ընթացքում հետևողական հակահայկական դիսկուրսի պայմաններում հեշտ գործ չէ»:

ԱԳՆ խոսնակը նշել է՝ հատկանշական է, որ սեփական ժողովրդի առջև ատելություն քարոզող և պատերազմի սպառնալիքներով հանդես եկող Ադրբեջանի ավտորիտար իշխանություններն օգտագործում են կորոնավիրուսի դեմ պայքարն իրենց երկրում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ իրականացնելու համար. իրողություն, որը բարձրաձայնվել է մի շարք հեղինակավոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից: «Այնուհանդերձ, ինչքան էլ որ հայերի դեմ ատելության քարոզը և պատերազմի սպառնալիքները միտված լինեն ներքին լսարանին, նման հայտարարությունները լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և մատնանշում, որ ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության», - ասված է մեկնաբանությունում:

ԱԳՆ հայտարարությունում նշված է, որ Ադրբեջանի ղեկավարության հակահայկական գործողություններն արդեն ստացել են իրենց իրավական գնահատականը միջազգային ատյանների կողմից: Այսպես, ՄԻԵԴ-ի «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճիռը դատապարտեց ադրբեջանական պետության ռասիստական քաղաքականությունը, որն արտահայտվել էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներելու, ազատ արձակելու և պարգևատրելու գործողություններով:
Հայատյացությունը որպես ներքին համախմբման և իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուր դիտարկող Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար, ասված է հայտարարությունում: ԱԳՆ-ն ընդգծում է, որ Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգը բավարար համալիր և կայուն է՝ արդյունավետորեն հասցեագրելու և հակադարձելու նման սպառնալիքները:
Վերջապես, Հայաստանի արտգործնախարարությունը ադրբեջանական հոխորտանքներին փոքր-ինչ համահունչ հայտարարություն արեց: Վատ չէր լինի, եթե այս արձանագրումներին ականջալուր լիներ նաև Նիկոլ Փաշինյանը, որպեսզի ստիպված չլիներ բարձր ամբիոններից արձանագրել, թե իբր Ադրբեջանի ղեկավարն էլ է «կառուցողական» տրամադրված բանակցություններում:

Հավելենք, որ երեկ նաև Արցախի նախագահն է հանդես եկել կոշտ հայտարարությամբ՝ ի պատասպան Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի՝ Արցախի ընտրությունների վերաբերյալ հայտարարությունների: «Խանական մեթոդով գահը ժառանգած և ամենահակաժողովրդավարական մեթոդներով իշխանությունը պահպանող անձն այնքան է կտրվել իրականությունից, որ իրեն իրավունք է վերապահում արհամարհանքով խոսել Արցախի ժողովրդավարական ընտրությունների մասին: Մեկ այլ զավեշտալի դրվագ է նրա անդրադարձը կոռուպցիային ու Հայաստանի միաէթնիկությանը այն դեպքում, երբ հենց ինքը թաթախված է տասնյակ միլիարդ դոլարների հասնող կոռուպցիոն սկանդալներում և հայտնի է ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացվող զանգվածային բռնաճնշումներով, իսկ իր արհեստածին պետությունը՝ հայության նկատմամբ կատարած ցեղասպանական գործողություններով: Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցագործությունների համար Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին: Նրան չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից և լվանալ գողացած միլիարդավոր նավթադոլարները, եթե անգամ այդ պատրվակով պատերազմ հրահրի», նշել է Արայիկ Հարությունյանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2596 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am