2019 թվականը բյուջետային առումով պատմական տարի էր Հայաստանի Հանրապետության համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում տեղի ունեցող «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ կառավարությանը հաջողվեց ի սկզբանե նախատեսվածից 104 միլիարդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել, որոնցից 62 միլիարդ դրամը դարձան պետական բյուջեի եկամուտներ, իսկ 42 միլիարդ դրամի չափով մոտավորապես վերադարձվեց ավելացրած արժեքի հարկի պարտքը, որը ձևավորվել էր մինչև 2017 թվականի հունվարի մեկը: Սա, կարծում եմ, պատամական իրադարձություն էր»,-ասաց նա:
Վարչապետը, խոսելով բյուջեի հետ կապված ընկալումների մասին, ասաց, որ պետական բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը մենք ձևավորում ենք միասին՝ մեր ընդհանուր կարիքները հոգալու համար: «Ամենատարբեր հաշվարկներով Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի և նույնիսկ որոշ գնահատականներ կան, որ բյուջեի հավաքագրման ներուժը կարող էր ավելի լիներ մինչև, օրինակ, 400 միլիարդ դրամից»,-ասաց նա:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը