Առողջապահական համակարգի ճիշտ կառավարման պարագայում հնարավոր է անհամեմատ ավելացնել հիվանդանոցային ռեսուրսները․ Փաստահավաք խումբ

«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը, հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի վարակի աննախադեպ տեմբերը, հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես, ասվում է․

«Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը խիստ մտահոգություն են առաջացնում: Վարակակիրների թվի կտրուկ աճը պայմանավորված է նաև պարետատան կողմից կայացրած՝ անախտանիշ և թույլ ախտանիշներ ունեցող հիվանդների բուժումը տնային պայմաններում կազմակերպելու որոշմամբ, ինչը կիրառելի չէ մեր երկրում կորոնավիրուսի տարածման առկա սցենարի պարագայում:

Կառավարությունը վերոնշյալ որոշումը հիմնավորում է նրանով, որ առողջապահական համակարգն այլևս ռեսուրսներ չունի վարակակիրներին հիվանդանոցային պայմաններում պահելու համար։

Հարկ է նշել, որ առողջապահական համակարգի ճիշտ կառավարման պարագայում հնարավոր է անհամեմատ ավելացնել հիվանդանոցային ռեսուրսներն՝ ապահովելով հիվանդոցային բուժում հնարավորինս շատ կորոնավիրուսի վարակակիրների համար։

Կոչ ենք անում հնարավորինս արագ ձեռնարկել հետևյալ քայլերը․

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռեսուրսներն օգտագործել այնպես, ինչպես նախատեսված է պատերազմական դրության ժամանակ, ինչը հնարավորություն կտա առկա 550 (ըստ բժշկական կենտրոնի անձնագրի՝ 650) մահճակալի փոխարեն ծավալել 1100 մահճակալ։

Վերագործարկել իշխանության կողմից ընդունած որոշումների արդյունքում օպտիմալացված բժշկական հիմնարկությունները, մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» կենտրոնը՝ 48 մահճակալային ֆոնդով, «Արմենիկում» բժշկական կենտրոնը՝ 52 մահճակալային ֆոնդով:

Համալրել մահճակալներով ու կադրային ռեսուրսով 5830 մ2 տարածքի վրա ծավալված, սակայն ընդամենը 40 մահճակալ ունեցող «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի առօրյայում չգործածվող մասնաշենքը(երը), ապահովել վարակակիրների ստացիոնար բուժում և վերահսկողություն:

Հիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսի վարակակիրների բուժումը թույլ կտա նվազեցնել հիվանդության բարդացման դեպքերը և հնարավորինս նվազագույնի հասցնել մահվան դեպքերը»։

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am