Փաշինյանը կարող է խնդրել Ռոբերտ Քոչարյանին. դեռ ժամանակ կա

Աշխարհին պատուհասած կորոնավիրուսը լակմուսի թուղթ էր բոլոր իշխանությունների համար, այսպիսի ֆորսմաժորային իրավիճակներում է բացահայտվում ցանկացած իշխանության ինտելեկտը, կառավարչական հմտությունները, հակաճգնաժամային կառավարման առումով մաստեր-կլասներ ցուցադրեցին Շվեդիան, Բելոռուսը, դե իսկ Չինաստանի մասին խոսելն ավելորդ է: Անցած երեք ամիսները ցույց տվեցին, որ եւ ավտորիտար համակարգերում է հնարավոր  ռացիոնալ եւ ճշգրիտ կառավարել, կանխել վարակի տարածումը, եւ եվրոպական դեմոկրատական երկրներում:
Այսպիսի արտակարգ իրավիճակներում է նաեւ բացահայտվում աշխարհի հետ ունեցած հարաբերությունները, կապերը, փոխվստահության ու համագործակցության արդյունքն էլ լինում է փոխօգնությունը: Հայաստանն այդ առումով պարզվեց գործընկեր չէ ոչ Արեւմուտքի, ոչ, հատկապես, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար: Այն աջակցությունը, որ ցուցաբերվեց մեր պետությանը, եթե չասենք խայտառակություն էր, գոնե գործընկերային չէր: Մենք այս մասին ծավալուն գրել ենք նախորդ հրապարակումներում, թե աշխարհի մեկնած աջակցությունն ինչ ծավալներ ունի եւ որքան փոքր է այն հարեւանների հետ համեմատության հետ: Եւ առհասարակ, չկա մի ասպեկտ, որտեղ կարելի է դրական նոտա տեսնել եւ ասել՝ այ, այս հարցում գոնե հաջողեցինք:

Պոպուլիզմից, անպատասխանատու վարքագծից ու մեղքը այլոց վրա դնելուց բացի այս իշխանությունը կարծես ուրիշ ոչինչ չի կարողանում անել: Կառավարման տապալում, կաթվածահար եղած տնտեսություն եւ ամենակարեւորը՝ վտանգված քաղաքացի: Պետության ղեկավարի հուսահատ խոսքն արդեն իսկ մատնում է, թե ուր ենք հասել: Պետությունն օրեկան 40-60 միլիոն դրամ է կորցնում, բայց իրավիճակը դրանից միայն վատանում է՝ պատասխանատուներին դնելով ցայտնոտի մեջ, քանզի պետության փլուզման սխեման արդեն ընթացքի մեջ է ու թվում է, թե դեմն առնել հնարավոր չի լինելու:

Կյանքը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի եւ-եւ-ի քաղաքականությունն աշխարհի հետ առավել արդյունավետ էր, իսկ Փաշնյանի դեպքում ստացվեց՝ ոչ-ոչ-ի քաղաքականություն, ոչ Արեւմուտքն է նրան վստահելի գործընկեր դիտարկում, ոչ առավել եւս Ռուսաստանը: Վերջինի հետ կարեելի է ասել գրեթե հարաբերություններ չկան, ասվածի առհավատչյան՝ Լավրովի աղմկոտ բացահայտումից սկսած, վերջացած Արցախում նոր իշխանության ձեւավորմամբ: Նիկոլ Փաշինյանից հետո Հարությունյանը, թվացյալ փայլուն հարաբերությունների մասին պարբերաբար հիշեցնելուց հետո, Արցախի ԱԽՔ է նշանակում մի մարդու, ով ՌԴ-ում պերսոնա նոնգրադա է, արտգործնախարարը նույն կարգավիճակում, կամ աջակցեց Արայիկ Հարությունյանին, ով նույնպես խնդիրներ ունի Ռուսաստան հետ:

Մենք այս ամենի մասին բազմից խոսել ենք եւ կարիք չկա այս հակասությունների քաղաքականության ցանկը պարբերաբար հիշեցնել: Մյուս կողմի հակաքայլերն էլ արդեն պարզորոշ երեւում են՝ գազի գին, Լարսի անցակետում խնդիրներ, Լավրովի հայտարարություն եւ այլն: Հայ-ռուսական փոխհարաբերություններում բացված այս վիհը գնալով առավել վտանգավոր է դառննում, գուցե շատերին հասու չէ, բայց այդ հարցում ծանրակշիռ է նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը, վերջինս հայ-ռուսական փոխհարաբերությունների անհերքելի սիմվոլներից մեկն է, եւ Պուտինը նրա կալանքն իր անձննական հարցն է համարում: Դժվար թե Նիկոլ Փաշինյանը չհասկանալով է Քոչարյանի հանդեպ այսպիսի ժանդարմություն անում: Իսկ եթե իսկապես չի գիտակցել, ապա դեռ շանս կա Քոչարյանին դիմելու, եւ փրկելու պետությունը փրկելու փլուզման ընթացքից: Հատկապես, որ հայ-ռուսական արդեն վտանգավոր դարձած հարաբերություններից զատ Քոչարյանը մարդկային այն տեսակն է, որը արտակարգ իրավիճակներում կարող է տնտեսությունը փրկել փլուզումից: Մանավանդ, որ Քոչարյանը հանուն պետության կարող է ներողամիտ գտնվել նույնիսկ կարմիր գծեր տրորած մարկանց նկատմամբ:

Անի Սահակյան

դիտվել է 13610 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am