Իշխանությունը լվանում է ձեռքերը

Հայաստանը հակահամաճարակային կարմիր գոտում է հայտնվել, կամ ինչպես իշխանականներն են խոստովանում պատերազմական իրավիճակում է, բայց իշխանությունները առաջնորդվում են քաղաքական քինախնդրությամբ ու հաշվարկներով, նրանց համար քաղաքացին, մարդը որեւէ արժեք չի ներկայացնում: Հերիք չէ, որ այլեւս վտանգած է գրեթե բոլորիս առողջությունը, պետությունը որոշել է ձեռքերը լվանալ, վարակակիրներին ֆինանսական աջակցություն նույնիսկ չցուցաբերել: Ընդդիմադիրները շուրջ երեք ամիս է տարբեր առաջարկերով են հանդես գալիս՝ առաջ մղելով բոլոր քաղաքացիների եւ նախեւառաջ վարակակիր անգործունակների մինիմալ աջակցության հարցը, իշխանությունները նրանց ծաղրուծանակի ենթարկելուց բացի ոչինչ չեն անում: Եւ ահա, երեկ խորհրդարան ներկայացվեց մեկուսացածներին եւ ինքնամեկուսացածներին ֆինանսական աջակցության նոր ծրագրի մասին նախագիծ, շատերը ողջունեցին, թե վերջապես իշխանությունը հասկացավ պահի լրջությունը եւ թեկուզ ուշացած որոշեց օգնության ձեռք մեկնել, բայց այն, ինչ կատարվեց հետո , ոչ թե հուզիչ էր, այլ իսկական խայտառակություն: Նախագիծը հեղինակել էր Իմ Քայլի պատգամավոր, Արսեն Թորոսյանի գլխավոր մրցակից Նարեկ Զեյնալյանը, ում Փաշինյանը արդեն մի քանի շաբաթ է ներգրավել է պարետատան նիստերին: Բոլորին էր հասկանալի, որ առանց կառավարության հետ համաձայնեցնելու, Զեյնալյանը նման մեծ գործ չէր բռնի, մանավանդ, աչքի տակ ունենալով սեփական թիմի՝ ընդդիմադիրների համանման նախաձեռնությունների վերաբերյալ հիստերիկ դիրքորոշումը:

Նախագիծը քննարկվեց, ընդունվեց առաջին ընթերցմամբ, բայց քանի որ ԲՀԿ-ի եւ Լուսավոր Հայաստանի պատգամավորները իմքայլականներին քննադատեցին ուշացած քայլի համար, հիշեցրեցին, որ իրենք դեռ երկու ամիս առաջ էին նման պահանջ ներկայացնում իշխանություններին, ու այսքանից հետո իշխանությունը թող չբողոքի, որ տանուլ է տալիս այս պատերազմում, իշխանությունը հետողորմե արեց իր որոշումը: Երկրորդ ընթերցման ժամանակ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրեց, որ նախագիծը չեն կարող ընդունել, քանի որ բազում բացթողումներ կան ու պետք է ժամանակ վերցնել, խմբագրել այն:
Ընդդիմություն-իշխանություն բանավեճը ծավալվեց հօգուտ վերջինների, նրանք փաստարկեցին, որ որեւէ էական բացթողում չկա, իսկ եթե կա էլ, ապա կարող են մի քանի ժամվա ընթացքում շտկումներ անել եւ ժամ առաջ աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին:
Իրականում պարզ է, որ նախագիծը չեղարկելու երկու պատճառ կար, առաջինը՝ ադեկվատության դեֆիցիտ ունեցող իշխանությունները կամ շատ ծանր էին տարել ընդդիմադիրների քննադատությունները եւ այդքանից հետո ընդունել նման նախագիծ, կնշանակեր խոստովաել՝ ընդդիմությունը ճիշտ է, մենք սխալվեցինք, հակառակ այնպիսի բարձիթողի վիճակ է, որ դժվար է կանխատեսել, թե վաղն ինչ թվեր կունենանք՝ մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների, բայց ինչ թիվ էլ ունենանք, պետությունը պարտավոր է այդ մարդկանց մասին հոգ տանել:

Անի Սահակյան

դիտվել է 5371 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am