Կծիկը քանդվում է` Դավիթ Անանյանից հետո նոր պաշտոնանկություններ կլինեն

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել։ Այս մասին ՊԵԿ արդեն նախկին նախագահը հայտնել է Ֆեյսբուքյան իր էջում. <<Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար>>,- նշել է Դավիթ Անանյանը։ Հրաժարականի պատճառների մասին որևէ բացատրություն Դավիթ Անանյանը չի տվել, բայց, ամենայն հավանականությամբ, նրա պաշտոնանկությունը կապված է մաքսանենգ ծխախոտի սկանդալային պատմության հետ:

Hayeli.am-ը դեռ օրեր առաջ կանխատեսել էր, որ ՊԵԿ նախագահը կարող է ազատման դիմում գրել: Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի վերջին հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ մաքսանենք ծխախոտի և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի բացահայտումների խնդրին, մենք գրել էինք, որ եթե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած պարզաբանումները ճշմարիտ են, ուրեմն Դավիթ Անանյանը պետք է ազատման դիմում գրի կամ էլ հերքում տարածի, որ վարչապետը սուտ տեղեկատվություն է ներկայացրել: Փաստորեն Դավիթ Անանյանը դիմում գրեց` այսպիսով դառնալով ծխախոտային սկանդալի զոհը: Հնարավոր է, որ Դավիթ Անանյանի պաշտոնանկությանը այլ գործոններ և հանգամանքեր ևս նպաստել են, բայց մաքսանենգության միջպետական սկանդալային պատմությունները ինչ-որ մեկի վրա պետք է կոտրվեին:
Կառավարությունը, վարչապետն ու ինքը` ՊԵԿ արդեն նախկին նախագահը, պարտավոր են ներկայացնել հրաժարականի պատճառները: Հանուն արդարության պետք է նշել, որ Դավիթ Անանյանը` որպես ՊԵԿ նախագահ, արդյունավետ է աշխատել. բյուջետային հավաքագրումների խնդիրը նախատեսված ողջ ծավալով, դեռ մի բան էլ ավելի նա կատարել է, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ  բարձր է գնահատել նրա աշխատանքը:
Ընդամենը մեկ ամիս առաջ Ազգային Ժողովում 2019թ․ բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018-2019 թթ. հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների ցուցանիշն ավելացել է 505 մլրդ դրամով, որն ավելի քան 1 մլրդ դոլար է կազմում: Հարց է առաջանում` եթե մարդն այսքան լավ է աշխատել, ինչո՞ւ է հրաժարական տալիս: Իրականում չի եղել որևէ դեպք, երբ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն հայտնած լինի ՊԵԿ-ի գործունեությունից: Նա Դավիթ Անանյանին պաշտոնից չազատեց անգամ այն ժամանակ, երբ հասարակությունը պահանջում էր պատժել նրան` ֆանտաստիկ բարձր պարգևավճարների համար: Փաշինյանն անձամբ հայտարարեց, թե ՊԵԿ-ը արդյունավետ է աշխատում և արժանի է բարձր խրախուսման: Պետք է ընդունել, որ Անանյանը համակարգում ճանապարհ է անցել և պետեկամուտների համակարգին տիրապետում է: Եթե նրա տեղում հայտնվի ոլորտից անտեղյակ մի քայլող կադր, հնարավոր է, որ կարճ ժամանակ անց հարցականի տակ դրվի թոշակների և աշխատավարձերի ժամանակին վճարումը:

Ծխախոտային սկանդալի բացահայտման ժամանակ Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ օպերացիան կազմակերպել է ՊԵԿ նախագահի տեղակալը, որը, ըստ մամուլի հրապարակումների, վայելում է վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի բարձր աջակցությունը: Անկախ նրանից, թե ով է իրական մեղավորը, պարզ է, որ կատարվածի քաղաքական պատասխանավությունը առաջին դեմքն է կրում: Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի կաբինետը ոլորտային ձախողումների և սկանդալների ծանր շրջափուլում է հայտնվել: Չի կարելի բացառել, որ Դավիթ Անանյանից հետո նոր պաշտոնակություններ ևս կլինեն: Կծիկը սկսել է քանդվել, և Դավիթ Անանյանը չի կարող միակը լինել:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 10909 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am