Դոնի Ռոստովից «Armenia» ընկերության օդանավով Հայաստան է վերադառնում 129 քաղաքացի
Դոնի Ռոստովից «Armenia» ընկերության օդանավով Հայաստան է վերադառնում 129 քաղաքացի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՆ-ն։
«Հունիսի 04-ին ժամը 15։35 Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երեւան։
Այս չվերթով Հայաստան է վերադառնում 129 քաղաքացի։
ԲԱՐԻ ԹՌԻՉՔ ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։