Նիկոլ Փաշինյանը հրահանգել է թիրախավորել է Հրանտ Բագրատյանին.քննարկում (video)

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքում տարընթերցման ոչ մի խնդիր չկա, պարզապես ժողովրդին ամեն օր պետք են հերոսներ ու հակահերոսներ: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով Հրանտ Բագրատյանի հնչեցրած այն խոսքին՝ համաձայն որի՝ եթե ինքը լիներ Ալիևի տեղը, Հայաստանի վրա այս օրերին կհարձակվեր:

Նշենք, որ այս խոսքը երեկվանից դարձել է համացանցի քննարկման թեմա:

Միհրան Հակոբյանի խոսքով՝ պետք է նայել այս արտահայտության բովանդակությանը, ոչ թե՝ ձևին. «Հրանտ Բագրատյանն ասել է՝ ՀՀ այս իշխանությունը երկիրն այն վիճակի է հասցրել, որ թշնամին ամեն պահի կարող է հարձակվել: Ստեղծված իրավիճակում մեր անվտանգությունն է թուլացած, ներքին համախմբվածություն չունենք, արտաքին դաշնակիցների հետ հարաբերությունները փչացել են»:


Միհրան Հակոբյանի հռետորական հարց է բարձրացնում՝ հիմա ո՞վ է դավաճանական քայլ անում. «Երկու տարի է Նիկոլ Փաշինյանը Արցախի շուրջ փուլային տարբերակի շուրջ է բանակցում, Ալիևին տեղի անտեղի շողոքորթում է: Այսպիսի քայլերի գնացողն իր կողմից վճարվող ֆեյքերով փորձում է պատրանք ստեղծել, որ Հրանտ Բագրատյանը դավաճանական խոսք է ասել»:

Հաղորդման մյուս հյուրի՝ ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանի դիտարկմամբ էլ՝ Հրանտ Բագրատյանը հաղորդման ժամանակ շատ ավելի կոշտ հայտարարություններ է արել. «Հրանտ Բագրատյանը նաև ասել էր, որ Հայաստանը երկիրը կառավարում է փնթի ձևով: Կարծում եմ՝ սա ավելի սուր հայտարարություն է, և այն մարդիկ, ովքեր այսօր հարձակվել են վերջինիս վրա, պետք է այս խոսքին ուշադրություն դարձնեին»:

Արթուր Համբարձումյանը համակարծիք է ՀՀ նախկին վարչապետի հետ, որ այսօր մեր երկիրը կառավարվում է շատ փնթի ձևով:

 

դիտվել է 3230 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am