Մենք կարծես դատապարտված ենք շարունակելու «ապրել, աշխատել, նույնիսկ ստեղծագործել» հանրապետականների իշխանության ներքո

Հանձնարարականների թեմաներ` Կարեն Կարապետյանի համար-N-1: Տագնապ կա շատերիս մեջ։ Չգիտեմ էլ իշխանության մեջ քանիսն են զգում, որ երկիրը ծանր վիճակում է։ Արտագաղթը շարունակվում է, իմ ծանոթներից, հարազատներից էլի լքում են երկիրը, կամ մտածում են դրա մասին։ Մենք կարծես դատապարտված ենք շարունակելու «ապրել, աշխատել, նույնիսկ ստեղծագործել» հանրապետականների իշխանության ներքո։ Եւ հնարավոր է նրանց մեջ էլ կան մարդիկ, որոնք մտածում են, որ իշխանությունը ոչ միայն փող աշխատելու հնարավորություն է, այլ նաեւ երկիր կառուցելու։ Վարչապետի հանձնարարականների թիվը կարծես թե հատել է 100-ի սահմանը։ Ինչ է փոխվել այդ հանձնարարականներից հետո։ Մեր լրագրողներն անընդհատ մարզերում են, գյուղերում։ Այդ հարցը տալիս ենք մարդկանց։ Նրանք ոչինչ չեն կարողանում ասել փոփոխությունների մասին, որեւէ օրինակ չեն կարողանում բերել։ Այդ փոփոխությունները պետք է շոշափելի դարձնել, մարդիկ պետք է զգան, որ ինչ որ բան իրենց կյանքում փոխվեց։ Դժվար է գտնել վարկային պարտավորություն չունեցող մի գյուղացու, նրանք բոլորը «վարկի տակ են»։ Ակնհայտ է, որ սա գյուղացիներին անհանգստացնող համար մեկ հարցն է, նրանց հիմնական մասը գնում է արտագնա աշխատանքի, որպեսզի վարկային այդ պարտավորությունները փակեն։ Կարեն Կարապետյանը պետք է ստեղծի մի հանձաժողով, որը տասը օրվա ընթացքում իր սեղանին կդնի «Վարկային համաներման» որոշման մասին նախագիծը։ Խոսքը գյուղացիների վարկերի մասին է։ Այդ մեխանիզմը շատ լավ մշակված է, կանչեք ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանին, նա կներկայացնի թե մեր բանկերն ինչպես են դուրս գրել տարբեր հսկայական չափերի վարկերը, որոնց թիկունքում կանգնած են եղել իշխանամերձ գործարարները, կամ պաշտոնյաների հետ կապակցված անձինք։ Ահա սա պետք է լինի վարչապետի հանձնարարականը, որը շոշափելի կդառնա գյուղացու համար։ Եթե վարչապետը այսպիսի հանձնարարական տա։ Տասը օր հետո կգրեմ հաջորդ հանձնարարականի մասին, որը բյուջե կբերի մի քանի միլիոն դոլար։ Էդիկ Բաղդասարյանի ՖԲ էջից

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video) Պուտինը պաշտոնապես զգուշացրել է Ալիևին ու Էրդողանին (video) Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև #ՈՒՂԻՂ․ Վե՛րջ ենք տալիս սրան․ Սամվել Կարապետյանի կարևոր առաջարկը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am