Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց խուճապը. հաշվեցեք նաև մի վերջին անգամ, թե որքան է մահացության թիվը առանց կորոնավիրուսի

«Որքան էլ զարմանալի թվա՝ 2020-ի առաջին վեց ամիսներին ավելի քիչ մահ է գրանցվել, քան 2019-ին, ավելին՝ 2020-ի մայիսին, նախորդ տարվա համեմատ, 320-ով պակաս մահ է գրանցվել ՀՀ-ում: Այս երևույթի հետևանքն այն է, որ չնայած համաճարակային մեծ աղմուկին` մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին:

Սա ենթագիտակցական որոշակի ազդեցություն ունենալ չի կարող: Կա երկու պատճառ՝ նախ, կորոնավիրուսը կլանել է սովորաբար տեղի ունեցող մահերը, և այն մարդիկ, որոնք նախորդ տարի մահացել են այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից: Ինչո՞ւ են ավելի քիչ մահացել. քանի որ այս տարի ավելի շատ մարդ է բուժվել ոչ միայն կորոնավիրուսից, նաև այլ հիվանդություններից»: Պարետատան հերթական նիստից հետո հայտարարել է կորոնավիրուսոբ վարակված վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել, թե ընդհանուր առմամբ 2020 թվականի հունիսին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ` հանրապետությունում արձանագրված մահվան դեպքերի թիվը 357-ով ավելի քիչ է եղել:

Նիկոլ Փաշինյանի պատահաբար կամ հատուկ նպատակով արված այս խոստովանությունը փաստում է, որ կորոնավիրուսի շուրջ առաջացած հանրային աժիոտաժը անհիմն է: Այսպես թե այնպես, որոշակի թվով մահվան դեպքերն անխուսափելի են, դրանք միշտ եղել են և լինելու են: Փաշինյանի հայտարարության հետ կապված մի շատ տրամաբանական հարց. եթե մեզ ու աշխարհին պատուհասած կորոնավիրուսը չլիներ, մեր երկրում մահվան դեպքեր լինելո՞ւ էին, թե՞ չէին լինելու: Հարցը հռետորական է, որովհետև մարդիկ մահանում են ոչ միայն կորոնավիրուսից, այլ տարբեր այլ հիվանդություններից ևս: Վերջապես կա նաև բնական մահ, որն անխուսափելի է: Եթե ապավինենք վիճակագրությունը և գնահատենք իրավիճակը, ապա ստացվում է, որ կորոնավիրոսը մեր երկրում դրական ազդեցություն է ունեցել մահվան թվանիշի վրա, որովհետև մահացողների թիվը նվազել է:
Հիմա պետք է մասնագիտական բացատրություն տալ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե այդ ինչպես է պատահել, որ մարդիկ, որոնք նախորդ տարի մահացել են այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից: Այսինքն` Փաշինյանի այս հայտարարությամբ անուղղակիորեն ապացուցվում է շրջանառվող այն տեղեկատվությունը, թե արձանագրված մահվան դեպքերը որակվել են որպես կորոնավիրուսի հետևանք, անկախ պատճառներից և հանգամանքից: Ինչպես ասում են` ծուխն առանց կրակ չի լինում, մարդիկ խոսում են, որ հիվանդանոցներում մարդկանց համատարած առաջարկվում է` բոլոր մահացածների մահվան թղթերի մեջ գրել, թե մահվան պատճատը վիրուսն է: Ըստ էության, այս խոսակցությունները մտացածին չէին, և վարչապետի խոստովանությունը դրա անուղղակի ապացույցն է: Կորոնավիրսուսի ծանր և անդառնալի հետևանքների համար հանրային կյանքն ու տնտեսությունը կաթվածահար անելու պետական քաղաքականությունը հիմնավոր կլիներ, եթե մահվան դեպքերի աճ ունենայինք: Փառք աստծո, որ այդպես չէ: Այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ ենք զոհում առանց այդ էլ մահամերձ տնտեսությունը: Պարետատունը այս հարցերի պատասխանն ունի՞: Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ պայթեցրեց պարետատան վարած հակաճգնաժամային ծրագիրը: 

 

 Հայկ  Դավթյան

 

 

դիտվել է 6119 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am