Նիկոլ Փաշինյան, Ձեր իսկ սահմանած կանոնները խախտում են Ձեր մոլի երկրպագուները․Նարեկ Սամսոնյան (video)

Նիկոլ Փաշինյանը Հայոց պատմության մեջ մնալու է միֆական առասպելական կերպար՝ լինելով ստի ու կեղծիքի խորհրդանիշը։ Այս մասին Արմնյուզ ՀԸ՝ Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Անդրադառնալով վարչապետի ու իր ընտանիքի՝ կորոնավիրուսով վարակված լինելուն՝ Նարեկ Սամսոնյանն ասել է․ «Ես ունեմ բոլոր հիմքերը կասկածելու, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը իրականում չեն վարակվել կորոնավիրուսով։ Այսպիսով, եթե ինքը պնդում է, որ վարակված է, ուրեմն նվազագույնը կառավարության կեսը վարակված են ու երկրում ստեղծվելու է ճգնաժամ»։

Ըստ Նարեկ Սամսոնյանի, եթե Կառավարությունից վարակված չլինի, ուրեմն Նիկոլ Փաշինյանը վարակված չէ․ «Կասկածիս երկրորդ պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է խուսափել պատասխանատվությունից։ Բժիշկները կասկածներ են հայտնում, որ առաջիկայում օրական ունենալու ենք հարյուրավոր մահեր, հետևաբար՝ այս շրջանը նրա համար ձեռնտու է լինել վարակված»։

Հաղորդման մյուս հյուրը՝ բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը պատճառ չի տեսնում չհավատալու, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակված չէ․ «Եթե այդպես է, ապա Փաշինյանին շուտափույթ առողջություն եմ մաղթում»։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ հանրության մեջ կասկածներ կան, որ վարչապետը վարակակիր է, Արեն Ապիկյանը պատասխանել է․ «Քանի որ Նիկոլ Փաշինյանն այնքան է սուտ ասել, մարդիկ դրա համար էլ չեն հավատում։ Բայց ես չէի ցանկանա այս հարցի շուրջ մանիպուլյացիաներ լինեն»։

Արեն Ապիկյանի խոսքով՝ քանի որ արդեն երկրի առաջին դեմքն է վարակված, ստացվում է՝ կառավարության կանխարգելիչ քայլերն այնքան ապարդյուն էին, որ մենք խիստ սահմանափակումները հանելով՝ ունենք վարակակիրների թվի աճ։

դիտվել է 1538 անգամ
Լրահոս
2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը օտարերկրացիներ են Տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել Трампа вывозили с саммита НАТО в контейнере для питания в самолёте Առեղծվածային մահվան դեպք. փողոցում դի է հայտնաբերվել․դեմքին եղել են արնանման հետքեր ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում Եսթեր Սահակյանը վերանշանակվել է Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների Տարաձայնությունները չպետք է հիմք դառնան Ռուսաստանի հետ թշնամության համար. Վրաստանի վարչապետ Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է Չգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը Նրանք, ովքեր ծաղրում են պատերազմի և Եկեղեցու հիշատակը, այլևս ոչ մի սրբություն չունեն․ Զախարովա Ռուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիների 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա»․ կալանավորվել են Դիմում եմ ընդդիմադիր ուժերին․ սա այն սահմանն է, որից այն կողմ լռությունը կարող է արդեն անդառնալի հետևանքներ ունենալ Գտել են մոլորված 12 քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք Տակա՛նք, մտա Թբիլիսի, այնտեղ մարդիկ լացում էին Ռուբեն Վարդանյանի համար․ Գառնիկ Դանիելյան (video) Ավետիք Չալաբյանի վիճակի մասին կնոջ բացահայտումները (video) «Սրանք արյունով, ինքնությամբ են ադրբեջանցի»․ հոգեբան (video) «Դըմփ-դըմփ-հու»- ն Նիկոլի և ՔՊ-ի «ուղեղի մեջ է» (video) Գեղամ Նազարյանն ինձ սարսափելի վիրավորանք է հասցրել․ մինչև վերջ գնալու եմ․․․ լրագրող Անի Գևորգյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am