Խրախճանք ժանտախտի ժամանակ. նոր շքեղություն բյուջեի հաշվին

Ազգային ժողովի իշխող Իմ Քայլը ֆրակցիան որոշել է փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ օրենքը եւ մշտական հանձնաժողովներին խորհրդականի մեկ հաստիք էլ ավելացնել: Այժմ հանձնաժողովներն ունեն մեկ օգնականի, մեկ խորհրդականի եւ փորձագետի հաստիք, իշխանության պատգամավորների կարծիքով եւս մեկ՝ հատուկ խորհրդականի հաստիք է պետք, որը կվերցի քաղաքական գործառույթներ եւ կվարձատրվի բարձր՝ 6 գործակցո, համեմատության համար հիշեցնենք, որ պատգամավորների աշխատավարձի գործակիցը 12-ն է, այսինքն նրանց կիսով չափ: Ու որպեսզի բյուջեի վրա այս շքեղությունն արդարացված համարվի կանոնակարգ օրենքում փոփոխություններով առաջարկում են մեծացնել հանձնաժողովի լիազորությունների շրջանակը:

Մխիթար Հայրապետյանը , որը նախագծի հիմնական զեկուցողն էր մանրամասնեց ավելացվող գործառույթները, այն է՝ յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսվա ընթացքում հանձնաժողովը իր որոշմամբ, ըստ բնագավառների հրավիրում է կառավարության ներկայացուցիչներին ընդունված նորմատիվ իրավական ակտերի իրականացման ապահովման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու նպատակով:

Յուրաքանչյոր տարի նաեւ ներկայացնում եզրակացություններ կառավարության կողմից նախորդող տարվա ընթացքում կառավարության ծրագրի մշտական հանձնաժողովի իրավասությանը վերաբերող բնագավառների կատարողականի վերաբերյալ, ապա հանձնաժողովի կատարած աշխատանքի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն, որը ներառում է խորհրդարանական լսումներ:
Նախագիծը եւ ընդդիմադիրների սրտով չէր եւ գործադիրի ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի: Ընդդիմադիր պատգամավորները նկատեցին, որ առանց այն էլ ԱԺ աշխատակզմն ուռճացված է եւ եթե լիազորությունների ավելացման մասին է խոսքը, ապա ինչու իշխանությունը թույլ չի տալիս ենթադրենք ֆրակցիաներին մեկից ավելի լսումներ հրավիրելու հնարավորություն տալ, նման նախագիծ ներկայացրել են ԲՀԿ-ական եւ ԼՀԿ-ական պատգամավորները: Այն ի տարբերություն այս մեկի ծախսատար չէ եւ բյուջեի վրա բեռ չի նախատեսում, բացի այդ պարգեւավճարներ են տրվում բոլորին, եթե հանձնաժողովների աշխատանքները արդյունավետ չեն, ապա ինչու են այս շրջանակի աշխատակիցները պարգեւավճար ստանում: Փոխնախարար Վահե Դանիելյանը հիշեցրեց, որ առանց այն էլ պետական համակարգն ուռճացված է, եւ կառավարության ծրագրով խոստացել են կրճատել այն:
Դանիելյանը ասաց, որ առաջարկը ն խնդրահարույց է հատկապես համաճարակի պայմաններում , պետական բյուջեի վրա ծախս է լինելու: Բայց Մխիթար Հայրապետյանը հեգնեց թիմակցին, թե չէին էլ սպասում, որ պետք է ծափերով ընդունեն այնպիսի գործիքաշարի ներդնումը, որով գործադիրին հավելյալ վերահսկելու հնարավորություն են ստանալու: Մխիթար Հայրապետյանն, անշուշտ, Նիկոլ Փաշինյանի շկոլան լավ է յուրացրել եւ մանիպուլացնում է պարզ իրողությունները, առանց ռեսուրսի էլ կարելի է վերահսկողություն իրականացնել, բայց խնդիրն այստեղ խորհրդականներ ունենալն է, որոնք իրենց փոխարեն կաշխատեն եւ օրենքներ կգրեն: Թքած որ երկիրը կքել է համավարակի բերած խնդիրների տակ, որի թիվ մեկ պատասխանատուն իրենք՝ իշխանություններն են:

Անի Սահակյան

դիտվել է 4489 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am