Եթե տեսնեն նավը խորտակվում է, ապա ՀՀԿ-ից էլ շատերը կհեռանան․ Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, վերլուծելով «Ծառուկյան դաշինքում» տեղի ունեցած պրոցեսները, երբ որոշ ԱԺ պատգամավորի թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ էին գրել, իսկ հետո ներկայացան ԿԸՀ՝ պահանջելով իրենց մանդատները, Hraparak.am-ի հետ զրույցում ասաց․ «Ինչ-որ ներքին պայմանավորվածություններ են եղել, որոնք չեն պահպանվել։ Մարդիկ կարծում են, որ արդարացի չէ իրենց մանդատից զրկելը, ինչն էլ պատճառ է դարձել, որ նման երեւույթներ հասունանան։ Որքանով ես եմ տեղյակ՝ Հայաստանում ընդունված է, որ դիմումներ գրեն, հետո ամփոփեն արդյունքները, տեսնեն, թե ով պետք է գնա, ով՝ ոչ։ Երեւի ոմանք տեսել են, որ արդար չէ, դրա համար դժգոհել են»։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ նման «ապստամբություն» հասունանա նաեւ իշխող ՀՀԿ-ում, Արծրուն Պեպանյանը պատասխանեց․ «ՀՀԿ-ում մի քիչ բարդ է, քանի որ իշխող ուժ է։ Այս պահի դրությամբ դա քիչ հավանական է։ Բայց մենք ունենք պատմական փաստ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք կար մեծամասնություն խորհրդարանում, բայց այն տրոհվեց, ԱԺ պատգամավորները ստեղծեցին մեկ այլ խմբակցություն, եւ երկրի նախագահի հրաժարական տվեց։ Եթե իշխանությունը երեր է, ապա այդ դեպքում հնարավոր է, որ նման բան լինի նաեւ ՀՀԿ-ում, որովհետեւ չեմ կարծում, թե այս ցուցակներում գաղափարի նվիրյալ մարդիկ են ընդգրկված։ Հենց որ նրանք տեսնեն նավը խորտակվում է, ապա շատերը կհեռանան»։ Երեւանի ավագանու ընտրություններին վերաբերող մեր հարցին Արծրուն Պեպանյանն արձագանքեց․ «Ես այդպիսի ընտրություններ չեմ տեսնում։ Իրականում ԱԺ ընտրություններն էլ մի բան չէին, Երեւանի ավագանունը՝ առավել եւս»։ Մանրամասները՝ hraparak.am-ում

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video) Պուտինը պաշտոնապես զգուշացրել է Ալիևին ու Էրդողանին (video) Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև #ՈՒՂԻՂ․ Վե՛րջ ենք տալիս սրան․ Սամվել Կարապետյանի կարևոր առաջարկը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am