Վարչապետն ու նրա խոսնակը հակասում են իրար. մի բաժակի և կասկածելի կորոնավիրուսի պատմություն. antifake.am

Երեկ՝ հունիսի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հեռարձակմամբ հայտարարել էր, որ ինքը և ընտանիքի բոլոր անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել, և այն դրական է:

Փաշինյանի հայտարարությունը միանշանակ չէր ընդունվել հասարակության, հասարակական-քաղաքական շրջանակների կողմից, և նրանց մի մասը թերահավատորեն էր մոտեցել այդ ամենին: Հնչել էին մի շարք հակասական մեկնաբանություններ: Դրան էր նպաստել նաև պարետատան նիստից հետո Փաշինյանի մասնակցությունը ճեպազրույցին:

Փաշինյանի` կորոնավիրուսով վարակվածության հակասական ընկալումների, մամուլում և համացանցում տարատեսակ վարկածների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։

Անդրադառնալով Փաշինյանի ուղիղ եթերի ընթացքում հնչեցված այն մտքին, թե վերջինս հավանաբար վարակվել է խորհրդակցությունների ընթացքում՝ վիրուսակրի կողմից առանց ձեռնոցների մատուցած բաժակին դիպչելով` «Փաստինֆո»-ն Մանե Գևորգյանից հետաքրքրվել էր, թե բացի վարչապետից ուրիշ ովքե՞ր են մասնակցել այդ խորհրդակցություններին, որին ներկա է եղել հիվանդ աշխատակիցը։ Հնչեցված հարցին ի պատասխան` Գևորգյանը նշել է, որ ոչ ոք չի մասնակցել, վարչապետը մենակ է եղել, և միայն նա է օգտվել։

«Փաստինֆո»-ի այն ճշգրտող հարցին, թե արդյո՞ք խորհրդակցություններին միայն վարչապետն է եղել, Գևորգյանը պատասխանել է, որ խորհրդակցություն չի եղել: «Այսինքն, վարչապետն օգտվել է այդ բաժակից, որն իրեն մատուցել է այն անձնավորությունը, որը արդեն իսկ վարակված է եղել»,- նշել է Փաշինյանի խոսնակը:

«Շատ լավ...բայց դա խորհրդակցության ընթացքում չի՞ եղել, ինքը մենա՞կ է եղել»,- հետաքրքրվել է «Փաստինֆո»-ն, ինչին ի պատասխան` Մանե Գևորգյանն անկեղծացել է` ասելով, որ չի հիշում, և խնդրել դիտել վարչապետի ուղիղ եթերը:

«Տիկին Գևորգյան, քանի՞ բաժակ է այնտեղ եղել, այսինքն՝ քանի՞ բաժակի է դիպչել վիրուսակիրը նշված դեպքում»,- հետաքրքրվել է «Փաստինֆո»-ն, ինչին ի պատասխան` խոսնակը նշել է, որ եղել է միայն մեկ բաժակ, և դա եղել է վարչապետի բաժակը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ վարակվել է աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում։ «Խորհրդակցությունների ժամանակ, գիտեք, որ ջրի բաժակներ են դնում, ես մի օր ֆիքսեցի բաժակն առանց ձեռնոցի տեղադրելու փաստի հետ, իհարկե նկատողություն արեցի և առաջարկեցի, որ փոխեն, բայց ենթադրում եմ՝ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել։ Այն աշխատողը, ով մատուցում էր բաժակը, նրա մոտ էլ է կորոնավիրուս հաստատվել»,- ասել էր վարչապետը։

Ստացվում է, որ Մանե Գևորգյանը հակասել է վարչապետ Փաշինյանին` ասելով, որ խորհրդակցություն չի եղել: Վարչապետի ուղիղ եթերներին հետևելու և նրա պարզաբանումները լսելու դեպքում խոսնակը միգուցե նման անհարմար վիճակում չհայտնվեր:

Նկատենք նաև, որ Գևորգյանի պատասխաններից մի շարք հարցեր են առաջանում, օրինակ` ի՞նչ խորհրդակցություն է եղել, որի մասին տեղյակ չի եղել Փաշինյանի մամուլի խոսնակը, կամ եթե խորհրդակցություն է եղել, ինչու՞ է ստում մամուլի խոսնակը: Այլ հարց է, թե մամուլի խոսնակի ճիշտ լինելու պարագայում ինչու՞ է ստում Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում ինչպե՞ս է վարակվել, կամ վարակվե՞լ է արդյոք վարչապետը: Այս հարցերն ավելի տարակուսելի են դարձնում Փաշինյան ընտանիքի կորոնավիրուսային վարակվածության պատմությունը։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

դիտվել է 1125 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am