Եթե Նիկոլ Փաշինյանը վարակված է կորոնավիրուսով, ուրեմն նվազագույնը կառավարության կեսը վարակված է․ երկրում ճգնաժամ է ստեղծվելու․ Նարեկ Սամսոնյան. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը Հայոց պատմության մեջ մնալու է միֆական առասպելական կերպար՝ լինելով ստի ու կեղծիքի խորհրդանիշը։ Այս մասին Արմնյուզ ՀԸ՝ Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Անդրադառնալով վարչապետի ու իր ընտանիքի՝ կորոնավիրուսով վարակված լինելուն՝ Նարեկ Սամսոնյանն ասել է․ «Ես ունեմ բոլոր հիմքերը կասկածելու, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը իրականում չեն վարակվել կորոնավիրուսով։ Այսպիսով, եթե ինքը պնդում է, որ վարակված է, ուրեմն նվազագույնը կառավարության կեսը վարակված են ու երկրում ստեղծվելու է ճգնաժամ»։

Ըստ Նարեկ Սամսոնյանի, եթե Կառավարությունից վարակված չլինի, ուրեմն Նիկոլ Փաշինյանը վարակված չէ․ «Կասկածիս երկրորդ պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է խուսափել պատասխանատվությունից։ Բժիշկները կասկածներ են հայտնում, որ առաջիկայում օրական ունենալու ենք հարյուրավոր մահեր, հետևաբար՝ այս շրջանը նրա համար ձեռնտու է լինել վարակված»։

Հաղորդման մյուս հյուրը՝ բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը պատճառ չի տեսնում չհավատալու, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակված չէ․ «Եթե այդպես է, ապա Փաշինյանին շուտափույթ առողջություն եմ մաղթում»։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ հանրության մեջ կասկածներ կան, որ վարչապետը վարակակիր է, Արեն Ապիկյանը պատասխանել է․ «Քանի որ Նիկոլ Փաշինյանն այնքան է սուտ ասել, մարդիկ դրա համար էլ չեն հավատում։ Բայց ես չէի ցանկանա այս հարցի շուրջ մանիպուլյացիաներ լինեն»։

Արեն Ապիկյանի խոսքով՝ քանի որ արդեն երկրի առաջին դեմքն է վարակված, ստացվում է՝ կառավարության կանխարգելիչ քայլերն այնքան ապարդյուն էին, որ մենք խիստ սահմանափակումները հանելով՝ ունենք վարակակիրների թվի աճ։

Նարեկ Սամսոնյանը սխալ է համարում, որ վարակի տարածման մեջ մեղադրում են քաղաքացիներին, ովքեր չեն հետևում Պարետատան պահանջներին․ «Ի՞նչ եք ուզում՝ Նիկոլ Փաշինյանը պինցետով ու տնական օղիով էր պայքարում վիրուսի դեմ, իսկ Արսեն Թորոսյանն ասում էր՝ Կորեայից նոր եմ վերադարձել, ու բոլորին վարակելու եմ։ Այս մարդիկ ձեռք էին առնում։ Ու այսօր սահմանափակումներին չեն հետևում մարդիկ, ովքեր այս իշխանության մոլի երկրպագուներն են»։

Արեն Ապիկյանի խոսքով՝ պատասխանատու ղեկավարը պետք է իր սխալների համար նախ ներողություն խնդրի․ «Սա աննախադեպ ճգնաժամ է, ու աշխարհի բոլոր երկրներում են սխալներ եղել, բայց այսօր, Նիկոլ Փաշինյանն անգամ չի փորձում ներողություն խնդրել»։

դիտվել է 481 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am