Նիկոլ Փաշինյանը ասֆալտին փռեց հայկական ավիացիան. Հայաստանն առաջին անգամ հայտնվել է ԵՄ սև ցուցակում


Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության զեկույցի հիման վրա հրապարակել է Եվրոպական միության տարածքում թռիչքներ իրականացնելու իրավունքից զրկված կազմակերպությունների ցուցակը: Սև ցուցակում ներառվել են ՀՀ-ում գրանցված բոլոր ավիաընկերությունները, քանի որ Հայաստանը չի կարողանում ապահովել թռիչքային անվտանգության բավարար մակարդակ: Այսինքն` Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից հավաստագրված բոլոր ավիափոխադրողների մուտքն արգելվում է ԵՄ օդային տարածք։ Սա նշանակում է, որ սև ցուցակում հայտնվել է երկիրն ամբողջությամբ: Նման խայտառակ էջ հայկական ավիացիայի պատմության ողջ ընթացքում չի եղել երբեք: Նախկինում երբեք Հայաստանի նկատմամբ այսպիսի սահմանափակումներ և արգելքներ չեն կիրառվել:
Եվրոպական սև ցուցակում ներառվում են այն պետությունները և ավիափոխադրողները, որոնց գործունեությունը չի համապատասխանում ԵՄ օդային անվտանգության չափանիշներին, և որոնց շահագործումը սպառնալիք է ԵՄ օդային անվտանգության համար։
Հայաստանը ներառվել է ցուցակի «A» հավելվածում, ինչը նշանակում է, որ հայկական ավիափոխադրողների ցանկացած գործողություն արգելվում է ԵՄ օդային տարածքում: Օրինակ, եթե հայտնվեինք գոնե «B» հավելվածում, ավիափոխադրողների համար կկիրառվեր ոչ թե արգելք, այլ սահմանափակում, ինչը համեմատաբար ավելի թեթև պատժամիջոց է։
Այս որոշումը կայացվել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների լսումներից հետո։ Սև ցուցակում հայտնվել է ՀՀ քաղավիացիան՝ հայկական 6 ավիաընկերությունների հետ միասին` «Armenia» ավիաընկերությունը, «Armenia Airways»-ը, «Armenian Helicopters»-ը, «Atlantis Armenian Airlines»-ը, «Atlantis European Airways»-ը, «Mars Avia»-ն, «Skyball»-ը: Նշված բոլոր ընկերությունները հավաստագրվել են ՀՀ կողմից: Ավիացիայի կոմիտեն այս ընկերությունների նկատմամբ կանոնավոր վերահսկողություն ապահովելու հիմնական պատասխանատուն է:
Կատարվածը ավիացիայի ոլորտում անգրագետ և փնթի կառավարման, ոչ պրոֆեսիոնալ ու հանցավոր տգիտության հետևանք է, որի առաջին պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որը հեղափոխական էյֆորիայի ազդեցության տակ ավիացիայի ոլորտը հանձնեց մակերեսային մի աղջնակի: Տաթևիկ Ռևազյանը, ում ոլորտային գիտելիքները հազիվ բավարար էին ստյուարդեսա աշխատելու համար, որոշել էր բարեփոխել հայկական ավիացիան: Արդյունքում սակայն քանդեց այն ամենը, ինչը տասնամյակներ ի վեր ստեղծվել էր ավիացիայի բազմաթիվ պրոֆսեիոնալների հետևողական և քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
Ընդամենը 16 երկիր է հայտնվել Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության սև ցուցակում, ընդ որում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Կիրգիզստանը, Լիբիան, Սուդանը, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Լիբերիան և այս կարգի ևս մի քանի պետություն: Այս կարգի երկրների հետ որևէ սանդղակում մենք շատ վաղուց չէինք հայտնվել: Սա իսկապես խայտառակ տապալում է: Կատարվածի համար պետք է անհապաղ իրավական և քաղաքական պատասխանատվության հարց բարձրացվի:
Այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը՝ EASA-ն խիստ գնահատականներով զեկույց է ուղարկել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին և արձանագրել թռիչքային անվտանգությանն առնչվող մի շարք խախտումներ։ Այն ժամանակ սակայն հատուկ ընթացակարգով արգելք էր դրվել ԵՄ օդային տարածք մուտք գործելու թույլտվություն ունեցող հայկական երկու ավիափոխադրողների նկատմամբ։
Այն ժամանակ հղիության արձակուրդում գտնվող ՔԱԿ ղեկավար Տաթևիկ Ռևազյանը Դանիայից պարզաբանել էր, որ վերջնական որոշումը կայացվելու է մայիսի վերջին։ Իսկ մայիսի կեսին ԵՄ օդային անվտանգության թիմի հետ տեղի ունեցած հանդիպմանը Տաթևիկ Ռևազյանը խնդրել էր վերանայել որոշումը և հնարավորություն տալ հայկական ավիափոխադրողների շահագործումը ԵՄ օդային տարածքում։ Փաստորեն, Տաթևիկ Ռևազյանի խնդրանքը չի ընդունվել, ավելին` պարզվում է, որ արգելքի ցանկում նախկին  2-ի փոխարեն հայտնվել են հայկական բոլոր 6 ավիաընկերությունները:
Ավիացիայի ոլորտում տիրող խայտառակ ավերածությունների մասին վաղուց էր խոսվում. բարձրակարգ մասնագետները հերթով հեռանում էին ավիացիայի կառավարման ոլորտից, նրանց փոխարինելու էին գալիս անգլերենով խոսող դեղնակտուցները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ ոլորտի խնդիրների կարևորությունը չկարողացավ ընկալել ու դրանց լուծում տալ: Անգամ ավիացիայի հարցերով իր նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին ընդունելու և լսելու խելամտություն չդրսևորեց, փոխարենը նրան ազատեց աշխատանքից և ֆեյսբուքյան լայվի ժամանակ խոսեց ինչ-որ սաբոտաժների մասին: Մարդը չի հասկանում, որ սաբոտաժի պատասխանատուն ևս ինքն է: Վերջին երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ուղղակի ասֆալտին փռեց ավիացիայի ոլորտը: Սա փաստ է, որն անպայման պետք է տեղ գտնի Փաշինյանի կողմից պարբերաբար թվարկվող հայտնի փաստերի ցանկում:


Հայկ Դավթյան

դիտվել է 7523 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am