Մարդիկ, հանուն որոնց առաջացավ այս շիլաշփոթը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է 6-րդ գումարման Ազգային ժողով կազմը, բայց Ծառուկյան դաշինքում տեղի ունեցող խժդժությունները դեռ շատ ջուր կքաշեն: Ապագայում նոր զարգացումների հավանականությունը բավականին մեծ է: Եղածը եղած է ու փաստ, որ դաշինքի խմբակցությունում առնվազն 8 պատգամավորի Ծառուկյանը չէր ցանկանում տեսնել պատգամավորի կարգավիճակում: Իսկ ովքեր էին այն թեկնածուները, որոնք Գագիկ Ծառուկյանի որոշմամբ պետք է պատգամավոր դառնային: ԿԸՀ-ն ինքնաբացարկների դիմումների վիճարկումից հետո հաստատել է հետեւյալ կազմը, համամասնական ցուցակից պատգամավոր կդառնան Գագիկ Ծառուկյանը, Իշխան Զաքարյանը, Նիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Միքայել Մելքումյանը, Արարատ Զուրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Իվետա Տոնոյանը, Արթուր Մանուկյանը, Լուիզա Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը, Կարինե Պողոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Մարինա Մարգարյանը եւ Շաքե Իսայանը: Ցանկից երեքը այսպես կոչված ինքնակոչեր են՝ Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Աբրահամ Մանուկյանի որդի Արթուր Մանուկյանը, նրանք այն 12 պատգամավորների թվում էին, որոնք երեկ ներկայացան ԿԸՀ ու հետ վերցրեցին Ծառուկյանի ներկայացրած ինքնաբացարկի դիմումները: Այս երեքի փոխարեն Գագիկ Ծառուկյանը նպատակադրվել էր խորհրդարան տանել եւս երեք կնոջ, մեկը Այծեմնիկ Օհանյանն է, որը անցած աշնանը Վանաձորի քաղաքապետի ընտրություններին ԲՀԿ-ի ավագանու ցուցակն էր գլխավորում, մասնագիտությամբ բժշկուհի, երկրորդը՝ Աննա Մարգարյան ԲՀԿ անդամ, Գառնիի թիվ մեկ հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն եւ Մադոյան Լարիսա, ԲՀԿ անդամ, «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ տնօրեն։ Ինչ վերաբերում է ռեյտինգային թեկնածուներին, ապա այստեղ եւս բազմաթիվ անակնկալներ կային, թիվ 1 ընտրատարածքում ԾԴ-ից առաջատար երեք թեկնածուներն (Մամոյան Արթուր, Ծառուկյան Արտյոմ, Եղիկյան Ալիկ) ըստ Ծառուկյանի ցանկության պետք է ինքնաբացարկ ներկայացնեին, որ պատգամավոր դառնար 1120 ձայն հավաքած աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը: Բայց Արտյոմ Ծառուկյանը վերականգնեց իր իրավունքները եւ հետ վերցրեց ինքնաբացարկի դիմումը, հիմա պատգամավոր նա կդառնա: Թիվ 2 ընտրատարածքից Ծառուկյանը պատգամավոր էր ուզում դարձնել «Պրահա» ՍՊԸ տնօրեն Մելիք Սաֆարյանին, որը Ծառուկյանի թիկնապահն է եղել, բայց այս ընտրատարածքում Վահան Կարապետյանը կրկնակի անգամ շատ ձայներ էր ստացել եւ ընտրություններից առաջ էլ ծեծի ենթարկվեց Արման Սահակյանի թիմակիցների կողմից: Կարապետյանը նույնպես վերականգնեց մանդատը: Թիվ 3-ից՝ Ծառուկյանը խորհրդարան էր ուղարկում ԲՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի նախագահ Հակոբ Նազարյանին, մի քանիսը, այդ թվում ամենաշատ թվով ձայն ստացած Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութ, ինքնաբացարկ էին ներկայացրել: Վերջինս վերջին պահին ԿԸՀ մտավ ու հետ վերցրեց դիմումը, նա է լինելու այս ընտրատարածքի պատգամավորը: Թիվ 4-ից՝ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին էր որոշել Ննապոլեոն Ազիզյանի փոխարեն ռեյտինգայինով ճանապարհել ԱԺ,բայց Ազիզյանը ամենաառաջինը ըմբոստացավ Ծառուկյանի որոշման դեմ, նա կլինի ԱԺ-ի ամենատարեց պատգամավորը: թիվ 5-ից՝ Հովիկ Աբրահամյանի որդի, Արտաշատաի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը եւ պատgամավոր Տիգրան Ստեփանյանը կանցնեն, թիվ 6-ից՝ Արայիկ Աղաբաբյանը, թիվ 7-ից՝ Նորա Առուստամյանին էր Ծառուկյանը պատրաստվում գործուղել օրենսդիր աշխատանքի, Նորան Ծառուկյանի գործերի տնօրենի դուստրն է, բայց նա ձայների քանակով այս ընտրատարածքում 3-րդն է, Խաչիկ Մանուկյանի ու Լյովա Խաչատրյանըի անունից ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացվել, որպեսզի Նորան պատգամավոր դառնա, բայց Խաչիկ Մանուկյանը չհամակերպվեց այդ մտքի հետ ու հետ վերցրեց մանդատը: Թիվ 8-ից՝ նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը , թիվ 9-ից՝ Սպիտակի նախկին քաղաքապետ, «Հավ» մականունով Վանիկ Ասատրյանը, թիվ 10-ից՝ Անդրանիկ Մանուկյանի որդին, Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Դավիթ Մանուկյանը եւ «Շշի Մելո» մականունով հայտնի ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյան: ԹիՎ 11-ից՝ Գյումրիի մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, քաղաքապետի նախկին թեկնածու Վարդեւան Գրիգորյան եւ Գյումրիի նախկին քաղաքապետ, Վարդան Ղուկասյանը, թիվ 12-ից՝ ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյանը: Վերջին մի քանի տարածքների վերաբերյալ Ծառուկյանը առարկություններ չուներ: Անի Սահակյան

դիտվել է 248 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am