Վարչապետի «աչք ու ականջից» մինչեւ Սերժ Սարգսյանի «լյուբիմչիկներ»

2017 թվականի Ազգային ժողովի կազմը խիստ չի տարբերվի նախկինից։ Քաղաքական խմբակցությունները առանձնապես չեն թարմացվել, խորհրդարան են մտել հին պատգամավորները: Ապրիլյան պայքարի արդյունքում խորհրդարան անցավ 4 քաղաքական ուժ` իշխող Հանրապետական կուսակցությունը (քվեների ավելի քան 49%), «Ծառուկյան» դաշինքը (27, 37%), «ԵԼՔ» դաշինքը (7,78%) և Դաշնակցությունը (6,58%)։ 2012 թվականին ընտրված խորհրդարանի հետ համեմատ, Ազգային ժողովի նոր կազմում «հնաբնակները» հիմնականում հանրապետականներն են։ Այնուամենայնիվ նոր պատգամավորներ կան։ Կանանցից երկուսն են թարմ կադրեր՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանն ու Կարեն Կարապետյանի օգնական Շուշան Սարդարյանը։ Տիկին Բաղդասարյանը ջերմ հարաբերություններ ունի նախագահի ընտանիքի հետ, սակայն իր ոլորտում նա հայտնի է որպես միջակ չինովնիկ, ինչպես կդրսեւորվի ԱԺ-ում, կարելի է հետեւություն անել։ Շուշան Սարդարյանը իր հավատարմությունն է դրսեւորել բոլոր ոլորտներում, որտեղ աշխատել է, թիմի մարդ է, տիրապետում է իշխանության խոհանոցին, սակայն առաջին հերթին նա լինելու է վարչապետի ներկայացուցիչը՝ աչքն ու ականջը ԱԺ-ում։ Օրինաստեղծ աշխատանքներին ակտիվ մասնակցություն կունենան արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն ու նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Նրանք կհամակարգեն իրավական ոլորտը ու կհեղինակեն այդ ոլորտին վերաբերող օրինագծերը։ Սերժ Սարգսյանի բիզնես գործընկեր ու առհասարակ մտերիմ Վահան Հարությունյանը եւս պատգամավոր դարձավ, ով «ՄԻԿՄԵՏԱԼ» ընկերության սեփականատերն է, Սերժ Սարգսյանի համար նրա պատգամավոր դառնալու հարցը այնքան կարեւոր էր, որ տեղավորեց համամասնական ցուցակում, քանի որ կասկածենր ուներ, որ Կոտայքում ռեյտինգային պայքարում նա կպարտվի։ Հետաքրքրական էր Արման Սաղաթելյանի խորհրդարան տանելու փաստը։ Նախագահի նախկին խոսնակը հիմա Հանրային ռադիոն է ղեկավարում, ոչ պակաս կարեւոր պոստ՝ ինֆորմացիոն պատերազմի համակարգման առումով։ Չնայած կարծես օրինաչափություն է՝ Սերժ Սարգսյանի խոսնակների վերջին հանգրվանը ԱԺ-ն է, Սամվել Ֆարմանյանը վկա։ «Արարատ» ՀԸ տնօրեն Միհրան Հակոբյանը եւս պատգամավոր է։ Նա հայտնի դարձավ ՊՊԾ գնդի ժամանակ, առաջարկում էր «սատկացնել» Սասնա ծռեր խմբի տղաներին։ Այդ արտահայտության համար նա հայտնվեց ԱՄՆ դեսպանատան նախատինքին, դեսպանությունը չթույլատրեց Հակոբյանի գործուղումը ԱՄՆ։ Օլիգարկիկ պատգամավորների ցանկը կհամալրվի Հակոբ Բեգլարյանի անունով, նա Գագիկ Բեգլարյանի եղբայրն է։ Նույն խմբում կլինի ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային գեներալ Միհրան Պողոսյանը, որը պարտադրված կլինի ԱԺ-ում, քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում տեսնել Կառավարության կազմում։ Կենտրոն Համայնքից պատգամավոր է ընտրվել Հարություն Կարապողոսյանը, նա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի թիկնազորի պետ Կարո Կարապողոսյանի հայրն է։ Օրենսդիր աշխատանքի կանցնի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ում համար գուցեեւ կապ չունի թե որտեղ կաշխատի, երբ անգործ էր մնացել ու թափուր հաստիքներ էին առաջ գալիս, ոչ պատահական կերպով շրջանառության մեջ էր դրվում իր անունը, ասենք ԱԻՆ նախարարի, ԱԱԽ քարտուղարի ու այլ պաշտոնների դեպքում։ Արագածոտնի նախկին մարպետի եղբայր Նաիրի Սահակյանն է նոր պատգամավոր, նաեւ Սիսիանի քաղաքապետի եղբայր Ավետ Սարգսյանը։ Անի Սահակյան

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am