Կուլիսային պատասխանատվության փոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարում է, որ կուլիսային զրույցներում ազդակներ է ստացել Հայաստանի իշխանություններից, որ Ընտրական օրենսգիրքը «արդար եղանակով» է կազմվելու: Հետաքրքիր է՝ Եվրամիության դեսպանին հետաքրքրե՞լ է, օրինակ, այն, թե ինչու է այդ հավաստիացումը արվում կուլիսային զրույցներում եւ ոչ թե, ասենք, հրապարակավ: Այն, որ այդ հավաստիացումները կուլիսային են, արդեն իսկ դրանց հանդեպ առաջացնում է անվստահություն, որովհետեւ կուլիսային հավաստիացումները ենթադրում են նաեւ կուլիսային պատասխանատվություն: Իսկ Հայաստանի համակարգային խնդիրներից առաջիններից մեկը հենց կուլիսային պատասխանատվությունն է, այսինքն՝ այն, որ պատասխանատվությունը Հայաստանում կուլիսային ինստիտուտ է: Եվ այստեղ է նաեւ ըստ էության, օրինակ, Հայաստանի համար շատ կարեւոր եվրաասոցացման գործընթացի խայտառակ տապալման պատճառներից մեկը, միգուցե նույնիսկ կարեւորագույնը: Այդ գործընթացը եւս իր մեծ մասով, եւ պատասխանատվության մասով ամբողջապես մնաց կուլիսային հարաբերությունների ոլորտում, ինչն էլ բերեց այն հետեւանքին, որ այդ գործընթացը հրապարակային մակարդակում ունեցավ ուղղակի ամոթալի եւ Հայաստանի պետական վարկը արատավորող տապալում: Կուլիսային պատասխանատվությունները սովորաբար ավարտվում են հենց հրապարակային անպատասխանատվության շքերթներով: Ընդ որում՝ հենց այդ պատճառով է, որ քաղաքակիրթ աշխարհի զարգացման հիմքում դրվել է նաեւ հրապարակայնության գաղափարը, հրապարակայնությունը հասցվել է արժեքի եւ կառավարման չափանիշի մակարդակի, հրապարակային պատասխանատվությունը ոչ միայն վերածվել է քաղաքական կայացած ավանդույթների, այլ նաեւ ամրագրվել է օրենսդրորեն՝ դառնալով այդ աշխարհը ներկայացնող պետությունների զարգացման հիմնասյուներից մեկը: Եվ այդ թվում՝ առաջին հերթին նաեւ եվրոպական առաջատար պետությունների: Եվրամիության հաջողությունների գրավականը, հսկայական ժողովրդավարական, տնտեսական, արժեհամակարգային ձեռքբերումների գրավականը հանդիսացել է հենց այն, որ այդ հասարակություններն ու էլիտաները հրաժարվել են կուլիսային քաղաքականությունից, կուլիսային պատասխանատվություն ենթադրող գործընթացներից եւ հանրային պատասխանատվություն են ստանձնել հրապարակավ: Եվ հրապարակային պատասխանատվության ինստիտուտի, հրապարակային քաղաքական պատասխանատվության արժեքի որդեգրման համար է նաեւ, որ Հայաստանի զարգացման գործում էական նշանակություն ունի եվրաինտեգրացիայի հեռանկարը, հարաբերության սերտացումը եվրոպական քաղաքակրթության հետ: Հենց այդ պատճառով է նաեւ, որ Եվրամիության հետ ասոցացման գործընթացի ձախողումը Հայաստանի Հանրապետության համար հնարավորությունների, հեռանկարների եւ առնվազն ժամանակի կորուստ է: Եվ այս ամենն, իհարկե, պետք է բերեն կարեւոր հետեւությունների, կարեւոր հետեւությունների եւ՛ Հայաստանում, եւ՛ Եվրոպայում: Եվ այս ամենի շարքում, իհարկե, առաջիններից մեկը պետք է լինի այն, որ Հայաստանում պետք է աստիճանաբար չեզոքացվի կուլիսային քաղաքականությունը որպես երեւույթ եւ քաղաքական հարցադրումներն ու գործընթացները դիտարկվեն հստակ եւ հրապարակային կերպով, որպեսզի դրան մասնակից սուբյեկտները եւ բնականաբար առաջին հերթին Հայաստանի իշխանությունը այդ ամենի համար պատասխանատվություն ստանձնի հանրության առաջ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am