Իշխանությունը պատրաստ է «զոհաբերել» Արթուր Դավթյանին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տարեկան հաշվետվության ներկայացումն Ազգային ժողովում ընթացավ հետաքրքիր մթնոլորտում։ Նախկին իշխանությունների ժամանակ գլխավոր դատախազ նշանակված Դավթյանը, ով սահուն տեղավորվեց նաեւ հեղափոխական իշխանությունների թեւի տակ եւ անխոնջ եռանդով կատարվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական բոլոր կամակորությունները, ստիպված էր առերեսվել իրականությանը եւ հասկանալ, թե իրականում ինչ է մտածում Փաշինյանի թիմն իր մասին։ Եթե այդ տրամադրությունները մեկտեղենք, ապա կստացվի, որ իշխող թիմում մեղմ ասած Դավթյանի նկատմամբ անվստահություն կա, ինչը բնական է։ Պատմությունը չի ներում դավաճաններին, ովքեր հանուն պաշտոնի ու դիրքրի նամանավանդ կարող են ստորադասել մասնագիտական գործունեությունը։ Մենք բազմիցս ենք գրել, որ ի տարբերություն նախկիններից շատերի, ովքեր փուշ են մնացել այս իշխանությունների կոկորդին, Արթուր Դավթյանի պաշտոնավարման հետագա ճակատագիրը կախված է եղել գլխավորապես մեկ հարցից եւ այդ մեկ հարցը Քոչարյանի գործն է։ Դավթյանը խոստացել է նստացնել ՀՀ երկրորդ նախագահին եւ ամեն ինչ անել նրան հնարավորինս երկար այնտեղ պահելու համար։ Իսկ սա, համաձայնեք հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քոչարյանի դեմ կարված քրեական գործն հիմնովին ջուր լինելը։ Պատահական չէ, որ իշխանական պատգամավորներից ոմանց հարցերը Քոչարյանի մասին էին, ըստ էության նրան հիշեցնում էին, թե ինչի համար են իրեն խնայում եւ պաշտոնանկության հարց չեն բարձրացնում։
«Հարգելի պարոն Դավթյան, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական նիստերը պաշտպանների միջնորդությունների պատճառով բազմիցս հետաձգվում են: Սա էլ պատճառ է դառնում քրեական գործի դատական քննությունն ըստ էության չսկսելու համար: Դատախազությունն ի՞նչ է անում պաշտպանների կողմից անընդհատ բերվող միջնորդությունների քննարկման պատճառով այդ ձգձգումները բացառելու ուղղությամբ և դատական քննության ողջամիտ ժամկետներն ապահովելու համար»,- հարցրեց Անդրանիկ Քոչարյանը։
Պատասխանելով հարցին՝ Արթուր Դավթյանն ասաց, որ գործը գտնվում է դատարանի վարույթում, հետևաբար՝ ակնհայտ է, որ կոնկրետ դեպքում որոշում կայացնողը դատարանն է, բայցեւայնպես տողատակերում հայտնեց կալանքի հարցում իր շահագրգռվածությունը
«Մոտավորապես մեկ տարի է այդ քրեական գործը դատարանի վարույթում է, և գրեթե յուրաքանչյուր նիստի պաշտպանների կողմից ներկայացվում է խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդություն: Մեր բոլոր դիրքորոշումներում մասնակցող դատախազները ներկայացրել են, որ մենք ունենք վարույթն ընդունած դատարանի որոշում, որտեղ հստակ ասվում է, որ քննության ներկա փուլում առկա են ռիսկեր ամբաստանյալի պատշաճ վարքագծի, հետևաբար՝ կալանքը կիրառելի է: Մենք հստակ ասել ենք, քանի դեռ փուլը չի փոխվել դատաքննության փուլի, այդ ռիսկերի վերանալու մասին խոսք լինել չի կարող»,- ասաց նա:
Իմքայլական պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով գրեթե մեղադրական դատավճիռներ էին կարդում Դավթյանի գլխին՝ ինչու փախավ Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Մայրապետյանը եւ մնացյալ նախկինները, կողքից լսելիս տպավորություն էր ստեղծվում, թե Դավթյանն է նրանց հետ կոմպրոմիսի եկել ու գործարքի արդյունքներն էլ ինքն է վայելում, ոչ թե Նիկոլ Փաշինյանը։Նրան միայն մնում էր արդարանալ, թե ոչ մեկն էլ չի փախել, նրանց նրանք թույլտվությամբ հեռացել են, բայց չեն վերադարձել։
. «Դատախազությունը ոչ մեղադրանք առաջադրողն է եւ կոնկրետ դեպքերում մեղադրանք է առաջադրել, դատախազությունը ոչ ապացույց ձեռքբերողն է, այդ իրավիճակում դատախազությանը հարցերը կարող են հետեւյալ դիրքով առաջադրվել՝ ոչ թե դատախազությանը կարող են մեղադրանք հնչեցնել՝ ի՞նչն է պատճառը, որ մի քանի օր առաջ գնաց, այլ հետագայում պարզվե՞ց արդյոք, ի՞նչն էր պատճառը, որ այդպես եղավ ու հետագայում ի՞նչ միջոցներ ձեռնարկվեցին: Յուրաքանչյուր նմանատիպ դեպքով մեր կողմից անհրաժեշտ միջոցները ձեռնարկվել են: Ես ԱԺ-ում հարցուպատասխանով էլ ներկայացրեցի՝ մենք նույնիսկ դեպք ենք ունեցել, որի պայմաններում քրգործ հարուցեցինք ենթադրաբար օպերատիվ մարմինների անփույթ աշխատանքի մասով» լրագրողների առջեւ արդարացավ նա։ Դիտարկմանը՝ հատուկ միտում են տեսնում, որովհետեւ իրեն ընկալում են՝ որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, որը հնարավոր է համագործակցի եւ ինֆորմացիայի արտահոսք անի՝ Արթուր Դավթյանն արձագանքեց. «Դուք այդպես մտածո՞ւմ եք»: Իսկ երբ լրագրողներից մեկը հարցրեց՝ վարչապետը խոսել է «Սերժի մնացորդների» մասին, դուք ձեզ «Սերժի մնացորդ» համարո՞ւմ եք՝ Արթուր Դավթյանը վիրավորվեց ու բարկացավ. «Դու որ ինձ էդ հարցը տալիս ես, կարծում եմ, պետք է նաեւ հենվես իմ նախկին վարքագծի վրա: Երբեւէ իմ կողմից անհարգալից վերաբերմունք տեսե՞լ եք: Հարցը տալուց մի հատ մտածեք ում եք տալիս ու ինչ ձեւով եք տալիս»:
ՍԴ նախագահին համարում են ոչ լեգիտիմ, ձեզ՝ պարգեւներ տալիս, ո՞նց է ստացվում, մարդիկ հարցնում են՝ ի՞նչ գին է վճարել: Դավթյանը պատասխանեց. «Հիմա ով ինչ է իրականացնում, ամեն մարդ պատասխանատու է իր գործողության, իր արարքի համար: Եթե որեւէ մեկը լավ աշխատանք է կատարել, ուրեմն արժանանում է դրան համարժեք գնահատականի: Մեկը կարգապահական խախտում է թույլ տվել՝ կարգապահական պատասխանատվության է ենթարկվում, մեկը հանցագործություն է թույլ տվել, ուրեմն՝ քրեական պատասխանատվության: Եվ դա վերաբերում է բոլորին՝ առանց բացառության եւ այստեղ պետք չի ինչ-որ բաներ փնտրել»:

Այո, որ Դավթյանը լավ է աշխատում եւ դարձել է նիկոլ Փաշինյանի սրտի դատախազը, դա փաստում է այն իրողությունը, որ դեռեւս իր պաշտոնում է, բայց դատելով իշխող թիմի վերաբերմունքից, Դավթյանին կարողեն ամեն պահի զոհաբերել։ Նրանց այսօրվա պահվածը եւ հարձակվողական ոճը խոսում էր մի բանի մասին, որ Դավթյանն է մեղավոր, որ նախկիններն այսօր ազատության մեջ են, եւ վաղը մյուս օրը նրան կարող են հեռացնել ու ժողովրդին խաբելու մի ժամկետ էլ երկարացնեն, թե Դավթյանին փոխում ենք, որ նախկինների դեմ լավ պայքարեն ուվերադարձնենք թալանը։

Անի Սահակյան

դիտվել է 2944 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am