Փաշինյանի վարակվելու և արձագանքների նրբերանգները

Վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իր ծննդյան տարեդարձի օրով հանրությանը հայտնեց, որ ըստ հանձնած վերջին թեստի արդյունքների՝ ինքը վարակվել է նոր կորոնավիրուսով, ի լրումն, տիկնոջն ու երեխաներին էլ է վարակել:

Աստված, իհարկե, թող առողջություն տա բոլորին ու երեխաներին, առհասարակ, Նիկոլ Փաշինյանի ու իր ընտանիքի անդամներին, մասնավորապես: Նորմալ մարդիկ այդ առումով հազիվ թե այլ բան ասեն: Հարցը դա չէ ու դա ընդհանրապես հարց չէ:

Իսկ այն, որ այդ տեղեկությունը լսած բազմաթիվ մարդիկ թե՛ պարզապես խոսքուզրույցի ընթացքում, թե՛ սոցցանցերում արձագանքեցին, որ չեն հավատում Փաշինյանի հայտնածին, իսկապես հարց է և ուշադրության արժանի երևույթ: Սակայն որքան էլ դա անդուր կամ անցանկալի երևույթ է, չշտապենք համապախարակման դագանակն առած վրա տալ սեփական ընկալման իրավունքն ունեցող մեր մյուս հայրենակիցների վրա: Եվ երկրորդը, հիշենք, թե ովքեր են առանձնապես մեծ ներդրում ունեցել՝ հանրային ընկալման դաշտում նման աղճատված ընկալումների ձևավորման ու արմատավորման գործում: Նիկոլ Փաշինյանն այդ «ներդրողների» շարքում առաջին տեղերում է, եթե ոչ՝ առաջինը:

Այդպես է լինում, երբ շատ է խաղարկվում կամ գերչարաշահվում հանրային վստահությունը:

Ինքս, օրինակ, հակված չեմ կասկածելու Նիկոլ Փաշինյանի հայտնած այդ տեղեկությանը: Երևի այն եզակի դեպքերից է, երբ Նիկոլ Փաշինյանի հայտնածը հակված եմ ընդունել որպես իրականությանը համապատասխանող: Անկարող եմ հավատալ, թե նորմալ մարդը ընդունակ է «խաղալ» նման թեմաների հետ, ինչպիսին է օրինակ, համաճարակային վիրուսով վարակվելն ու առավել ևս՝ տնեցիների, երեխաների առողջությունը կամ նրանց վարակելու ակամա պատճառ դառնալը:

Բայց քննել հարցը, թե ինչո՞ւ իրադարձությունները ընթացան այն տարբերակով, որ այսօր Հայաստանի Հանրանպետությունը գործնականում վերածվել է վարակի մի մեծ օջախի, կարծում եմ, որ ոչ միայն չի հակասում տարրական տակտի, բարոյականության ու էթիկայի նորմերին, այլև անհրաժեշտ է:

«Ինչու»-ներին անդրադառնալիս առաջին հերթին, բնականաբար, պետք է վերստին նշել վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և նրա «թավշյա» թիմի կողմից այս համաճարակային վիրուսի սպառնալիքի հանդեպ ի սկզբանե ցուցաբերած սխալ, քամահրական վերաբերմունքը, ուշացած ու ցաքուցրիվ արձագանքները, վարակի տարածումը հնարավորինս զսպել չկարողանալն ու ապա «երկրով մեկ» այն բաց թողնելը:

Ի դեպ, դատելով իր վարակվելու հարցում Նիկոլ Փաշինյանի հայտնած կասկածներից, արդեն պարանոիդալ դրսևորումներով պարտադրվող դիմակները կարծես անօգուտ են: Համենայն դեպս, նա կասկածում է, որ վարակվել է առանց ձեռնոցի ջրի բաժակը աշխատասեղանին դրած սպասարկող անձնակազմի ներկայացուցչից: Ենթադրվում է, որ այդ պահին ինքն էլ, ինչպես ասում է՝ մատուցողն էլ շնչադիմակով են եղել: Բայց, այ, ձեռնոց չի եղել: Չնայած, եթե մատուցողը վարակված էր, ինչպես հետո է պարզվել, ապա ձեռնոցի առկայությունն էլ չէր օգնի, որովհետև նույն հաջողությամբ վարակային մանրէն կարող էր ձեռնոցի մակերեսից անցնել ջրի գավաթին կամ բաժակին:

Այլ հարց: Իմ ընկալմամբ, նորմալ է, իհարկե, որ կառավարության ղեկավարը կարող է ցանկացած պահի և ցանկացած հաճախականությամբ կորոնավարակի թեստ հանձնել համոզվելու համար՝ վարակվա՞ծ է, թե՞ ոչ: Բայց վատ ու նաև տխրեցնող է, երբ այդ խորապատկերում ավելի ու ավելի հաճախակի են հանդիպում վկայություններ, թե նույն այդ կորոնավարակի թեստավորման հարցում ինչ բարդությունների են բախվում երկրի մնացյալ 3 միլիոն վարչապետները, այսինքն՝ այդքան դրոշակավորված ժողովրդի պարզ ներկայացուցիչները: Ու դա առաջին հերթին վատ է խոսում նույն այդ երկրի կառավարության ու այն ղեկավարող գործչի մասին:

Մի փոքր անհասկանալի է նաև ջրի բաժակի ու մատուցողի վարակվածության պահը: Ենթադրվում է, որ խոսքը կառավարության աշխատակազմի մասին է: Հարց է ծագում, թե ի՞նչ հաճախականությամբ են թեստավորվել ու թեստավորվում կառավարության, խորհրդարանի, պետական այլ ինստիտուտների սպասարկմամբ զբաղվող մեր հայրենակիցները: Առհասարակ, կառավարության շենքում ի՞նչ հակահամաճարակային կանոններ են ու ինչպե՞ս են դրանք պահպանվել և պահպանվում: Անհասկանալի է, թե համաճարակի պայմաններում ինչո՞ւ չեն արագորեն վերանայվել այնպիսի պարզ հարցեր, ինչպես օրինակ, բաժակով ջուր տալը: Դրա մասին ոչ մեկը չի՞ մտածել, դարերից եկող անխախտ սովորությո՞ւն է, բա՞րդ է, որ ամեն մեկը իր ջրաշշով մասնակցի այդ խորհրդակցություններին:

Ու նման հարցեր, որ կարելի է էլի տալ:

Բայց անձնապես անգամ սկսում ես վհատվել՝ տեսնելով այն վիճակն ու պատկերը, որ այսօր առկա է մեր երկրում՝ այդ վարակի հետ կապված: Ամենից ճնշողն այն գիտակցումն ու ներքին համոզմունքն է, որ այդ պատկերի գլխավոր պատճառը մեր պետության ղեկի մոտ հայտնված անձանց անպատասխանատու վերաբերմունքն ու «իրադարձությունների պոչին հետևելու» գործելակերպն է՝ պատասխանատվությունը մշտապես ուրիշների վրա գցելու դիրքավորմամբ:

7or.am

դիտվել է 1922 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am