Ահա թե ում շունն է կորոնավիրուսը կամ օպերացիա «Ճ»

Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրեց, որ ինքն ու ընտանիքը կորոնավիրուսով են վարակվել։ Դա հականվեր էր իր իսկ ծննդյան օրով։

Ճակատագրի հեգնանքն այն է, որ նա համաճարակի տարածման սկզբում հայտարարում էր, թե կորոնավիրուսն ում շունն է, որ իր ծրագրերը փոխի։ Փաստորեն, փոխե՛ց։ Փոխեց արմատապես, քանզի «ժողովրդի» վարչապետը չկարողացավ հանրաքվեի «այո»-ն անցկացնել և ՍԴ-ն դնել գրպանը։

Ի՞նչ է սպասվում սրանից հետո և ինչո՞ւ այս պահին հիվանդացավ Փաշինյանը։

Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է

Նիկոլն ասում է, որ կորոնավիրուսով վարակվել է, և այս հարցում կարծիքները կիսվել են։ Մարդկանց մի մասը հավատում է, որ դա այդպես է և մեղադրում է նրան ձախորդ փանոսության մեջ, որ ինքն իրեն չի կարողացել պաշտպանել, երկրին ու տնեցիներին գցել է կրակը։

Նիկոլը վերջին օրերին դարձել էր դիմակի գովազդային գործակալ, բայց դա էլ չփրկեց, փաստորեն։ Նա արդեն վարակվել է ու «լայվ» է մտնում առանց դիմակ՝ «իմ վարակվելուց հետո մյուսների հերն էլ անիծած» տարբերակով։ Դիմակ չկրելու ավելի լավ գովազդ Նիկոլի կատարմամբ դժվար է պատկերացնել։

Եթե Փաշինյանը չի ստում և իրոք վարակվել է կորոնավիրուսով, ապա նրան պետք է առողջություն մաղթել։ Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ․․․

Օպերացիա «Ճ»

Հայտնի կոմեդիայի հերոսը հանցանքի գնալու օպերացիայի անվանումն առաջարկում էր դնել «ы», որպեսզի որևէ մեկը գլխի չընկնի։ Հիմա կարծես նման մի բանի ենք ականատես լինում։

Բանն այն է, որ կա նաև տեսակետ, որ Փաշինյանն, ինչպես միշտ, ստում է և չի վարակվել կորոնավիրուսով։ Այս տեսակետը դոմինանտային է անգամ պողոսական շրջանակներում։

Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ է նա ստում և ինչո՞ւ է նրան հիմա պետք եկել զոհի ու հիվանդի կերպարի մեջ մտնելը։ Պատճառները կարող են մի քանիսը լինել՝

1. Փաշինյանը թաղվել է կոռուպցիոն ու թալանչիական սկանդալների մեջ։ Ասելիք չունի։ Հերքելիք չունի։ Մնում է «սուտ մեռուկ» ձևանալը, մինչև «շուխուռն» անցնի։

Դատելով ամենից՝ նա Միքայել Մինասյանի ներկայացրած փաստերին հակադարձելու բան չունի։ Փորձեց աներձագով պատասխանել, բայց է՛լ ավելի վատացրեց իր վիճակը։ Մնաց «վարակվելու» տարբերակը։

Այսինքն՝ տվյալ դեպքում գործ ունենք օպերացիա «Ճ»-ի հետ։ Այդ օպերացիայի շրջանակներում հույս ունեն հնդկական սերիալների սիրահարներից արտասուք քամել ու թալանի թեման շեղել։ Քանի՞ չորքոտանու կկարողանան համոզել, թող կոոպերատիվ «Գելափը» հաշվի։

2․ Փաշինյանը շատ լավ գիտի, որ տապալել է համաճարակի դեմ պայքարը և հիվանդ ձևանալով փորձում է փախչել պատասխանատվությունից՝ «Ես ի՞նչ կարող էի անել, ես էլ էի վարակվել, ամեն ինչի համար մեղավորը պարետն ու առողջապահության նախարարն են» թեմայով։ Նիկոլի կինն, ի դեպ, վերջին հարցազրույցում արդեն նրանց անունները տալիս էր որպես քավության նոխազ։

Փաշինյանը տեղյակ է, որ հիվանդանոցներում տեղ չկա և մարդկանց ուղարկում են տանը առողջանալու կամ մեռնելու․ նայած՝ ում բախտն ինչպես բերի։ Հիմա ինքն ուզում է ցույց տալ, թե բա տեսեք ժողովուրդ ջան, ես մեկն եմ ձեզանից, ես էլ եմ տանը բուժվում։

Փաշինյանը «հիվանդանալով» փորձում է թռնել ու ապագայում մեղքն այլոց վրա բարդել ճիշտ այնպես, ինչպես թռավ 2008-ի մարտի 1-ին՝ մարդկանց տանելով կրակի բերան, նրանց փուռը տալով ու դեպքի վայրից ծլկելով։

Փաշինյանը ներսից գիտի, որ կոլապս է լինելու առողջապահության ու տնտեսության ոլորտներում, դրա համար էլ ձեռքերը լվացել և ինքնամեկուսացել է՝ հանցավոր անգործություն ու անպատասխանատվություն ցուցաբերելով։

3․ Ադրբեջանը վերջին շրջանում շատ կոշտ ու ագրեսիվ ռազմատենչ հայտարարություններ է անում։ Պաշտոնական Երևանը լռում է։ Փաշինյանը որևէ կերպ չի անդրադառնում իր սիրելի, իր իսկ կողմից կիրթ և կառուցողական որակված Ալիևի ծավալապաշտական հայտարարություններին։

Փորձագիտական շրջանակների կարծիքով, մենք պատերազմական գործողությունների վերսկսման նախաշեմին ենք։ Նիկոլն, ըստ ամենայնի, գիտի այդ մասին։ Գիտի ու որոշել է թռնել՝ պատասխանատվությունը թողնելով այլոց վրա։

Կկարողանա մեր ռազմական գերատեսչությունը պատասխանել ադրբեջանական հնարավոր հարձակմանը՝ ինքը դա կվերագրի իրեն ու շատ արագ կլավանա կորոնավիրուսից։ Չի կարողանա, մեղքը կբարդի Արցախի նոր իշխանությունների և Դավիթ Տոնոյանի վրա։

Չի բացառվում, որ այս երեք տարբերակների համադրությունը լինի փաշինյանական սուտ հիվանդության հիմքում։

Ամեն դեպքում շատ վատ է, որ երկրի ղեկավար է դարձել մեկը, ում խոսքը որևէ հավատ չի ներշնչում և անգամ հիվանդանալուն քչերն են հավատում։ Ինչպես ասում են՝ ստախոսի տանը հրդեհ է բռնկվում, կանչում է օգնության, ոչ մեկ չի գալիս, քանզի չեն հավատում։ Արդյունքում․․․

Արեգնազ Մանուկյան

7or.am

դիտվել է 1074 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am