Թրամփն ու Մերկելը վիճել են. ԱՄՆ նախագահը Ռուսաստանին հրավիրում է G7-ի համաժողովին

Մայիսի 26-ին Սպիտակ տունը հայտարարեց, թե Թրամփի կարծիքով տնտեսությունը վերաբացելու ավելի լավ օրինակ չի կարող լինել, քան «Մեծ-20»-ի գագաթաժողովը Միացյալ Նահանգներում հյուրընկալելը։ Ի կզբանե Թրամփն այս առաջարկն արեց՝ որպես կորոնավիրուսային ճգնաժամից հետո աշխատանքային բնականոն ընթացքին վերադառնալու խորհրդանշական քայլ: Թրամփը նախ հայտարարեց, որ հունիսի վերջին Վաշինգտոնում կկայանան G7 գագաթնաժողովը, սակայն հետո պարզվեց, որ այն հետաձգվում է մինչև աշուն:

Ուշագրավ էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվեց ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի՝ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին մասնակցելու համար հունիսի վերջին Վաշինգտոն մեկնելու առաջարկից: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆեն Զայբերթի հայտարարությունում ասվում էր. «Դաշնային կանցլերը շնորհակալություն է հայտնում նախագահ Թրամփին հունիսի վերջին Վաշինգտոնում կայանալիք G7 գագաթնաժողովի մասնակցության հրավերի համար։ Սակայն հաշվի առնելով համավարակային իրավիճակը՝ նա չի կարող անձամբ Վաշինգտոն մեկնելու համաձայնություն տալ»,- նշել է Զայբերթը և ընդգծել, որ Մերկելը շարունակելու է հետևել աշխարհում կորոնավիրուսային իրավիճակի զարգացմանը։
Պարզվում է, «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման հարցի շուրջ ունեցած անհամաձայնություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև «սուր վեճի» են հանգեցրել։

Ամերիկյան իշխանությունների անանուն ներկայացուցչի խոսքով՝ ավելի վաղ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում երկու երկրների առաջնորդները տարաձայնություններ են ունեցել նաև ՆԱՏՕ-ի և Չինաստանի հետ կապված հարցերի շուրջ։ ԱՄՆ և Գերմանիայի պաշտոնական ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս հայտարարությունները։

Օրերս Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է «մեծ յոթնյակի» առաջիկա գագաթնաժողովի անցկացման հարցը: Առաջնորդները քննարկել են նաև համատեղ մտահոգության հարցեր, այդ թվում՝ Հոնկոնգը, Լիբիան և հեռուստահաղորդակցման անվտանգությունը»,- ասվում է Դիրի հայտարարության մեջ: Վերջին մի քանի օրերի ընթացքում սա արդեն երկրորդ հեռախոսազրույցն է Մակրոնի և Թրամփի միջև:

Ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնելով, որ հետաձգել է G7-ի համաժողովը մինչև սեպտեմբեր, նաև հավելել է, որ մտադիր է համաժողովին հրավիրել է 4 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին: Ըստ Սպիտակ տան լրատվական ծառայության՝ «Նախագահը G7-ի վերաբերյալ որոշ տեղեկություններ է հաղորդել, որոնք թույլ է տվել մեզ օգտագործել: Նա համաժողովի անցկացումը հետաձգում է մինչև սեպտեմբեր և ծրագրում է դրան հրավիրել նաև Ռուսաստանին, Հարավային Կորեային, Ավստրալիային և Հնդկաստանին»,- հայտնել է լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ Թրամփը G7-ը երկրների շատ հնացած խումբ է որակել: Իր հերթին, Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով տնօրեն Ալիսա Ֆարան հայտնել է, որ համաժողովը երկրների ընդլայնված խմբին հնարավորություն կտա քննարկել հարցեր՝ կապված Չինաստանի հետ:

Աշխարհի հզոր պետությունները առայժմ կանգնած են սեփական երկրները տնտեսական տապալումից դուրս հանելու խնդրի առջև: Մի կողմից սեփական հասարակություններին համավարակից պաշտպանելու խնդիրն է, մյուս կողմից՝ հզոր պետություններն էլ անգամ գիտակցում են, որ ապագայում պետք է միասնական գործեն:
Մի բան պարզ է. աշխարհը պետք է վերաարժևորի տեղի ունեցածը, յուրաքանչյուր պետության նորովի գծի զարգացման ու համագործակցության ուղիները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2142 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am