Евреи подались клином на Запад - будет беда

Երբ այսօր Փաշինյանն հայտարարեց, որ իր թեստի պատասխանը դրական է եղել, հիշեցի մի հին խորհրդային ժամանակների անեկդոտ:

Երբ ԽՍՀՄ-ի վերջին տարիներին թույլատրեցին հրեաներին ազատ արտագաղթել ԽՍՀՄ-ից, ռուսների մոտ կասկած առաջացավ, այդ ինչո՞ւ միանգամից միլիոնավոր հրեաներ որոշեցին արտագաղթել մեր երկրից: Քանի որ հրեաները վտանգը լավ են զգում, նշանակում է, որ ԽՍՀՄ-ի մասով մի ինչ- որ վտանգավոր գործընթաց է սպասվում: Հրեաները զգալով դա որոշեցին փախչել երկրից: Հրեաների մոտ այդ զգացումը լավ է զարգացած, նշում էին ռուսները, քանզի իրենց պատմության ընթացքում շատ մեծ ողբերգություններ են տեսել:

Այստեղից էլ առաջ է եկել այս հայտնի միտքը` Евреи подались клином на Запад- будет беда.

Այս ամենը հիշեցի, երբ Փաշինյանն հայտնեց իր թեստի դրական պատասխանի մասին: Քանի որ Փաշինյանն այս վերջին երկու տարիների ընթացքում չափազանց շատ է ստել, ապա նրա այս հայտարարությանն էլ վստահ եմ, որ շատ շատերը վերապահումով կվերաբերվեն: Եթե նա ճիշտ է ասում, ապա կմաղթենք նրան առողջություն, իսկ եթե նա ստում է և որոշել է «փախչել», ինչպես որ նա դա արեց 2008-ից հետո, ապա հնարավոր է, որ երկրին լուրջ վտանգ է սպառնում և նա՝ Փաշինյանը որոշել է փախչել պատասխանատվությունից: Չի բացառվում, որ, օրինակ, բռնկվի նոր հայ-ադրբեջանական պատերազմ: Մանավանդ, որ երկրու օր առաջ նման սպառնացող հայտարարությամբ հանդես եկավ ադրբեջանական ՊՆ-ն: Նշենք, որ նման կոշտ հայտարարությամբ այդ կառույցը երբեք հանդես չէր եկել վերջին 20 տարվա ընթացքում:

Սույն հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ «բանակցություններն մտել են փակուղու մեջ և բանակը դեմ է, որ այն շարունակվի...»:

Համաձայնվեք, որ բանակը երբեք հանդես չէր գա Ալիևի վարչակազմի դեմ, և ուրեմն այս հայտարարության մեջ ներկայացված էր Բաքվի այսօրվա պաշտոնական տեսակետը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Սրանք վամպիրի պես խմեցին մեր զավակների արյունը Իմ անցյալ օրվա խոսքը ծանր է նստել որոշ գործարարների համար Ես առաջին հերթին ինքս ինձ չեմ խաբի. Բագրատ Սրբազան Հանրահավաքի մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժվում են դեպի Սահմանադրական դատարան. foto Իրենք զբաղված են տարբեր փառատոնների միջոցով մարդկանց ուշադրությունը շեղելով և վախի ու անզորության մթնոլորտ ստեղծելով Ալկոհոլիկ, ծաղրածու շներ, մեր երկիրը ձեզնից ետ ենք վերցնելու․ Որդեկորույս բանաստեղծի հզոր ելույթը. video Բագրատ Սրբազանը՝ կաթողիկոսի գործունեության մասին. video Բագրատ Սրբազանը՝ Միքայել Սրբազանի՝ Քոչարյանի և Սարգսյանի մասին սկանդալային հայտարարությանը մասին. video Որքան ոստիկան կա հրապարակում հանրահավաքից առաջ. video Մենք այդ ժամանակահատվածում ապրել ենք սխալների տիրությում, հիմա ապրում ենք ողբերգության տիրույթում Այն, ինչ արեց Սահմանադրական դատարանը, առաջին պտուղներն են վարվող չքաղաքականության. Բագրատ Սրբազան «Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից կապվել են ու ասել՝ ձեր ժողովուրդն է հարց լուծողը, ոչ թե մենք». Սրբազան Գնալու ենք հանրայնացնելու ու ամոթի, անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորիներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել Նա իմ ուսուցիչն է,անկախ նրանից կհամաձայնվեմ Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից արտահայտությունները բոլոր առումներով. Բագրատ սրբազան Առաջ, երբ զոհված ընկերներիս, իմ վիրավորումից հարց էին տալիս, պատասխան ունեի, որ հայրենք ենք պահել, իսկ հիմա որտե՞ղ է կանգնած հայ զինվորը Սյունիքում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Հայտնաբերվել է զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին Բագրատաշենի անցակետի աշխատակիցների դանդաղ աշխատանքի հետևանքով կրկին բեռնատարների կուտակումներ են վրացական կողմում. ահազանգ Ղրղզստանի նախագահը կայցելի Ռուսաստան Նաթանյահուն ամոթանք է տվել Մակրոնին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am