Վարչապետի գործառույթի մեջ չի մտնում մարդկանց բացատրել՝ դիմակ կրել․ սա խոսում է կառավարության մեջ ճգնաժամի մասին. Երևանի գլխավոր ախտաբան

Երևանի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման այսօրվա պատկերը կանխատեսելի էր, քանի որ եթե վարակի դեմ վակցինացիա չկար և հայտնի էր, թե ինչպես է այն տարածվում, ի սկբանե պետք է լինեին ինքնամեկուսացում և պաշտպանիչ սարքերի կրում, անձնական հիգիենայի պահպանում: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար ժամանակին անհասկանալի էր, թե ինչու էին վարչապետն ու փոխվարչապետը հայտարարում, որ վարակը երկրում կառավարելի է:

«Ենթադրում եմ, որ խորհրդատուները պետք է լինեին առողջապահության բնագավառից։ Կարծում եմ հենց այդ միտքն էլ եղավ պատճառ, որ ձախողեցին, չկարողացան ինչ-որ բան անել»,- ասաց նա՝ հավելելով, որ վիրուսը կառավարելի է դառնում, եթե գտնվում է փակ սրվակում վիրուսոլոգիական սառնարանների խցիկի ինչ-որ մի անկյունում:

Նա նաև հիշատակեց առողջապահության նախարարի հայտարարությունը, որ դիմակների կրումը արդյունավետ չէ, հետո խոսքը փոխելը, թե դրանք կարող են օգնել: Դա էլ անլուրջ քայլ համարեց: «Նախարարի ասածի հետ, որ դիմակները կարող են և չպաշտպանել, պետք են հատուկ դիմակներ, համաձայն եմ, բայց ցանկացած դիմակ, ցանկացած պատնեշ, որը կգտնվի շնչառական ուղիների դիմաց, կարող է որոշակի տոկոսով իջեցնել վարակվելու հավանականությունը»,-ասաց նա:

Արմեն Մխիթարյանը զարմանք արտահայտեց, թե ինչպես է, որ առողջապահության նախարարը, լինելով մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ, թույլ չտվեց, որ վարակի դեմ պայքարի մասին տեղեկատվության մատուցման մեջ ներգրավվեն վարակաբանները, համաճարակաբանները:

«Ես չեմ կարծում, որ վարչապետի գործառույթի մեջ մտնում է, որ մարդկանց բացատրի, որ դիմակներ կրեն, մնում էր՝ մի հատ էլ բացատրեր: Սա խոսում է կառավարության մեջ ճգնաժամի մասին»,- ասաց նա:

Գլխավոր ախտաբանի խոսքով՝ բացարձակ սխալ մոտեցում է նաև վարակի տարածումը քաղաքացու պատասխանատվության վրա թողնելը:

«Հասարակ քաղաքացին գաղափար չունի համաճարակաբանությունից, վարակից: Նրանց մոտ խուճապ է առաջանում կառավարության ամենօրյա հայտարարություններից»,- ասաց նա՝ նշելով, որ փոխարենը հեռուստաընկերությունով ամեն օր պետք է մատչելի կրթական հաղորդումներ լինեն․ «Այդ հաղորդումները պիտի վարեն մեր պրոֆեսորները, որոնք չգիտես, թե ինչով են զբաղված: Առողջապահության նախարարը կրթական բոլոր ամբիոնների հետ կոնֆլիկտների մեջ է: Պետք է վարակաբանության ամբիոնից մարդիկ խոսեն: Պետք է կրթեն, միայն վախեցնելով, մեղադրելով՝ գործը առաջ չի գնա»:

Երևանի գլխավոր ախտաբանը խուսափեց կանխատեսել, թե ինչ է սպասվում, բայց նշեց, որ դեռևս ուշ չէ իրավիճակը շտկելու համար: Նրա խոսքով՝ դեռ պետք է պարզել, թե արդյոք այն բնակչությունը, որը դեռ չի վարակվել, զգայուն է վիրուսի նկատմամբ, թե՝ ոչ:

«Այս տվյալները պետք է լինեն, որ կարողանաս որևիցե կանխատեսում անել այս հարցում: Քանի դեռ նման տվյալ չկա, ամեն ինչ անկանխատեսելի է, կարող է զարգանալ անկանխատեսելի ձևով»,- ասաց նա:

Արմեն Մխիթարյանը, անդրադառնալով նախարար Թորոսյանի՝ բժիշկներին ուղվված կոչին, որ համախմբվեն, նկատեց, որ դա էլ է վկայում, որ կա լրջագույն խնդիր. «Բժիշկների մեծ մասը արդեն վարակված է, մեծ մասը՝ արդեն իսկ հյուծված է, արդեն ուժ չունի, չեն ուզում շարունակել, ցանկանում են գնալ իրենց ընտանիքներ, շտապօգնության բրիգադ հիմա հավաքելը բավականին մեծ խնդիր է, որովհետև շատերը ինքնամեկուսացված են»,- ասաց նա:

Արմեն Մխիթարյանը հույս հայտնեց, որ Հայատսանն արդեն գտնվում է կորոնավիրուսի տարածման պիկի վրա: «Ես ուզում եմ հավատալ ինքս իմ ասածին: Հույս ունեմ, որ գնալով դեպքերի թիվը կիջնի, և այս դիմակները կրելը, սահմանափակումները թեկուզ չնչին, բայց արդյունք կտան»,- ասաց նա:

դիտվել է 1009 անգամ
Լրահոս
«Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը. Վելայաթի Մինչ Նիկոլ Չեմբերլեն Փաշինյանը շարունակում է պառակտել ժողովրդին, հարևան թշնամի երկրի նախագահն ասում է… . Արսեն Օհանյան «Թուրքիան Իսրայելի թշնամին է». Նյու Յորքում Թել Ավիվի գլխավոր հյուպատոս Ձերբակալվել է Լոս Անջելեսում սպանված Ռոբ Ռայների որդին «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցությունը 2026 թվականին կշարունակվի». «Русский дом» Ջուր հավաքեք․ 1 օր ջուր չի լինի Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Հայր Ռուբեն Նարեկ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման շտապած հոգևորականների մասին Մուտանտների իշխանությունը բարբաջում է «հիբրիդային» սպառնալիքներից․ Արմեն Աշոտյան ԵՄ–Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում Ինչպե՞ս կարելի է տոկալ խավարի դեմ, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը․ Հայր Շնորհք աբեղա Եկեղեցի չես գնացել, որովհետև հավա՛տք չես ունեցել ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցածի մասին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի․ Միքայել Սրբազանի համար պահանջում են Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին Համբարձումյանի նկատմամբ պատիժներ նշանակելով ցանկանում են համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից․Ղուկասյան 24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բախվել է բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am