Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր «բանդիտական» գործունեությամբ խայտառակում է Հայաստանին․Բելլա Լալայան (video)

Արցախի նախագահական ընտրությունները, չենք կարող ասել, որ կատարյալ էին, կային խախտումներ, բայց ասեմ՝ այդ խախտումներն այնքան էլ վերջնական արդյունքի վրա չեն ազդել։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Արցախի նախագահի նախկին թեկնածու Բելլա Լալայանը՝ անդրադառնալով Արցախում կայացած նախագահական ընտրություններին։

Բելլա Լալայանը նշում է, որ Արցախի և ոչ միայն Արցախի հանրության համար այսօր զարմանալին Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի համագործակցության պայմանագիրն էր, որը, սակայն, իր համար զարմանալի չէ․ «Ես դեռ մեկ տարի առաջ էի գրել, որ անկախ այն կոշտ քննադատություններից, որ Սամվել Բաբայանը հնչեցնում է Արայիկ Հարությունյանի հասցեին, Արայիկ Հարությունյանի հաղթանակի դեպքում իշխանությունը լինելու է այս երկուսի ձեռքերում»։

Ըստ Բելլա Լալայանի՝ Սամվել Բաբայանն ամեն գնով ցանկանում էր իշխանության կազմում հայտնվել․ «Ես որքան հասկանում եմ, Սամվել Բաբայանի ցանկությունները չեն բավարարվում՝ լինել Արցախի ԱԱԾ նախագահ կամ այլ պաշտոնի։ Սամվել Բաբայանի սկզբնական հայտարարությունները Արայիկ Հարությունյանի դեմ ձևական չէին։ Նա ամեն ինչ փորձում էր, որ այս ընտրություններում հաղթի Մասիս Մայիլյանը»։

Բելլա Լալայանը ուրախ է, որ այսպիսի համագործակցություն է լինելու և ցանկություն հայտնեց, որ միանան նաև մյուս ուժերը, բայց կարևոր է՝ խորհրդարանում ձևավորվի ընդդիմադիր ուժ։

Խոսելով Հայաստան-Արցախ համագործակցությունից՝ Բելլա Լալայանը նշել է․ «Արայիկ Հարությունյանը համոզված է Նիկոլ Փաշինյանի հայանպաստ, հայրենասեր գործունեության մեջ, բայց ուրախալի է նաև, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի վերջին հայտարարությանը շատ հստակ արձագանքեց Հարությունյանը՝ Արցախի բնակչության անվտանգությանը վտանգի տակ չի դրվելու, և բանակցողն Արցախն է լինելու»։

Բելլա Լալայանը շեշտեց, որ լինելով արցախցի՝ անկախ ամեն ինչից, վերջին խոսքը լինելու է արցախցունը․ «Բացառվում է, որ արցախցու կամքին հակառակ հարցի լուծում լինի։ Եթե հանկարծ սահմանի հետ կապված որևէ բան լինի, պատերազմ է վերսկսվելու»։

դիտվել է 1834 անգամ
Լրահոս
2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը օտարերկրացիներ են Տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել Трампа вывозили с саммита НАТО в контейнере для питания в самолёте Առեղծվածային մահվան դեպք. փողոցում դի է հայտնաբերվել․դեմքին եղել են արնանման հետքեր ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում Եսթեր Սահակյանը վերանշանակվել է Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների Տարաձայնությունները չպետք է հիմք դառնան Ռուսաստանի հետ թշնամության համար. Վրաստանի վարչապետ Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է Չգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը Նրանք, ովքեր ծաղրում են պատերազմի և Եկեղեցու հիշատակը, այլևս ոչ մի սրբություն չունեն․ Զախարովա Ռուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիների 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա»․ կալանավորվել են Դիմում եմ ընդդիմադիր ուժերին․ սա այն սահմանն է, որից այն կողմ լռությունը կարող է արդեն անդառնալի հետևանքներ ունենալ Գտել են մոլորված 12 քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք Տակա՛նք, մտա Թբիլիսի, այնտեղ մարդիկ լացում էին Ռուբեն Վարդանյանի համար․ Գառնիկ Դանիելյան (video) Ավետիք Չալաբյանի վիճակի մասին կնոջ բացահայտումները (video) «Սրանք արյունով, ինքնությամբ են ադրբեջանցի»․ հոգեբան (video) «Դըմփ-դըմփ-հու»- ն Նիկոլի և ՔՊ-ի «ուղեղի մեջ է» (video) Գեղամ Նազարյանն ինձ սարսափելի վիրավորանք է հասցրել․ մինչև վերջ գնալու եմ․․․ լրագրող Անի Գևորգյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am