«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրենի նշանակման կարգը 2003-ին Ռոբերտ Քոչարյանը փոխեց, որպեսզի հանկարծ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները կոալիցիոն սկզբունքով գործընկերները չպահանջեն: Ու թվում էր, թե ներդրված կարգը հնարավորություն չի տալիս այդ կառույցի ղեկավարի պաշտոնում «դրսից» մարդ նշանակել: Բայց Սերժ Սարգսյանն այդ ընկալումը վերացրեց:
ԱԱԾ-ում չաշխատած մարդուն այդ կառույցի ղեկավարի պաշտոն վստահելով՝ նա այդ գերատեսչության ներկա անձնակազմին փաստացի հասկացրեց, որ իրենց կարիերայի համար կարևորը ոչ թե երկար տարիներ ծառայելն է, այլ Սարգսյանի ընտանիքի հետ ընկերական հարաբերություններ ունենալը: Զինվորական պաշտոնում քաղաքացիական ծառայողին նշանակելը, պարզվում է, իրավական տեսանկյունից ևս խնդրահարույց է: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ ՀՀ վարչական դատարանում բողոքարկել է Կուտոյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու մասին հրամանագիրը՝ պահանջելով այն անվավեր ճանաչել: Կասկածից վեր է, որ դատարանն այն կհրաժարվի քննարկել՝ շառից-փորձանքից հեռու լինելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը