Դավիթ Անանյանը ազատման դիմո՞ւմ կգրի

Ազգային ժողովում անդրադառնալով մաքսանենգ ծխախոտի թեմային՝ Նիկոլ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց, որից հետո կամ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պետք է ազատման դիմում գրի, կամ էլ Փաշինյանը պետք է հերքում տարածի սեփական հայտարարության մասին:

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, նշեց, թե այդ համակարգում վերջին 5 տարում ոչինչ չի փոխվել, հետևաբար, եթե կա պրոբլեմ, դրա պատասխանը պետք է ստանալ Միքայել Մինասյանի աներ Սերժ Սարգսյանից: Ինչպես հայտնի է, Միքայել Մինասյանը վերջերս մաքսանենք ծխախոտի թեմայով ուշագրավ բացահայտումներ է անում ֆեյսբուքյան ուղիղ եթերների միջոցով: Նա անգամ մաքսանենգ արտահանման վերաբերյալ փաստաթուղթ էր հրապարակել, ըստ որի` մայիսին նոր խմբաքանակ է արտահանվել Սոչի` նախատեսված Աբխազիայում իրացնելու համար: Ընդ որում, փաստաթղթի մեջ Աբխազիան նշվել էր որպես Վրաստանի մաս: Իսկ մինչ այդ հայտնի էր դարձել, որ ՌԴ Կրասնոդար և Վորոնեժ քաղաքներում բռնվել էր Հայաստանից տարված մաքսանենք ծխախոտ: «Դուք գիտեք, որ Կրասնոդարում բռնվել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով արտահանված ծխախոտ: Եթե հետ պտտենք իրադարձությունն ու քննենք ՀՀ մաքսային մարմինների գործողությունները, այդ գործողություններում ոչ մի բան չի կարող փոխվել, որովհետև ցանկացած փոփոխություն կլինի ապօրինի: Մարդը գալիս է, ասում՝ ես ծխախոտ եմ արտահանում Աֆղանստան՝ Ռուսաստանով, և այդ մարդն օրինական ձևակերպում, թռչում է: Եթե ճանապարհին վայրէջք է կատարում Կրասնոդարում ու այնտեղ փորձ է արվում բեռնաթափել ծխախոտի մի մասը, ՀՀ իշխանությունը դրա հետ ոչ մի կապ չունի»,- Ազգային ժողոցում ահա այպիսի պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև նա փոխաբերական իմաստով պատմել է Պապն ու շաղգամը հայտնի հեքիաթի հայտնի դրվագը` փոքր-ինչ ձևափոխված. «Պապիկը շաղգամից, տատիկը Միշիկից, փիսոն տատիկից ու ամենակարևորը՝ մուկն էլ վերջից ինչքան էլ քաշի, մեկ է` չեն պլստալու»,- նշել է Փաշինյանը: Ակնարկը, հասկանալի է, Միքայել Մինասյանի դեմ հարուցված գործին է վերաբերում: Հեքիաթը մեր հետաքրքրության շրջանակից դուրս է, խոսենք կոնկրետ խնդրի մասին: Պարզաբանումը, որտեղ Նիկոլ Փաշինյանը բառացի նկարագրեց մաքսանենգության ողջ սխեման, ուշագրավ է: Մինչ այդ ծխախոտի հետ կապված պաշտոնական պարզաբանում էր ներկայացրել նաև Պետական եկամուտների կոմիտեն` հավաստիացնելով, թե արտահանումը կատարվել է ԵԱՏՄ-ի մաքսային բոլոր կանոնակարգերին համաձայն: Հայկական կողմը բոլոր ձևակերպումներն արել է ճիշտ` ըստ ԵԱՏՄ համապատասխան ընթացակարգերի: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ծխախոտը պետք է արտահանվեր Աֆղանստան՝ Ռուսաստանով: Արտահանողները ճանապարհին որոշել են ծխախոտի մի մասը իրացնել ՌԴ-ում, որն էլ դիտվել է մաքսանենգություն:
Հարց` այդ դեպքում ինչու է Հայաստանում ծխախոտի ձևակերպումն արվել ԵԱՏՄ ընթացակարգերով, չէ որ Աֆղանստանը, որի համար նախատեսված է եղել ծխախոտը, ԵԱՏՄ անդամ չէ: Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չհերքեց, նա հասատտեց այն, ինչի մասին խոսում ու գրում են լրատվամիջոցները, ինչի մասին պատմել է Միքայել Մինասյանը: Եվ եթե այս ամենը ճշմարտություն է, ուրեմն Դավիթ Անանյանը պետք է ազատման դիմում գրի կամ էլ հերքում տարածի, որ վարչապետը սուտ տեղեկատվություն է ներկայացրել:

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 8990 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am