Երկրում ամեն մեկն ուզում է շեֆ դառնալ, հավաքվեք, երկիրը փրկեք. Վ. Բոստանջյան. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը հասկանո՞ւմ է՝ մեր երկրում գյուղատնտեսությունն ինչ խնդիրների առաջ է կանգնած և ինչպես են այդ խնդիրները կարգավորվելու: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ այցելությանն ու գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով առաջարկներին:

Ըստ Արամ Սարգսյանի՝ այսօր մեզ պետք է խորիմաստ ու լրջագույն ծրագիր՝ գյուղի զարգացման համար. «Գյուղացուն ոչ թե պետք է առաջարկել գյուղատնտեսական վարկեր, այլև անհրաժեշտ են ներդրումներ: Գյուղացուն պետք են նոր տեխնիկաներ և պետք չէ, որպեսզի վարչապետը գնա գյուղ ու գյուղացուն ասի՝ արի տեսնեմ, ծիրանն ինչքան բերք է տալու այս տարի»:

Արամ Սարգսյանի խոսքով՝ Կառավարությանն այսօր նման է շտապօգնության. «60 կամ 90 հազար գյուղացուն տալով գյուղատնտեսական հարցերը չեն լուծվում»:

Հաղորդման մյուս հյուրի՝ տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ՝ վերջին երեսուն տարում մեր գյուղատնտեսությունն ու գյուղացին դարձել են «որբի գլուխ»՝ ով հասնում, սափրում է. «Երբ Նիկոլ Փաշինյանը մի ժամում լուծում գտավ գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնելու ու շատ արագ «լայվով» հայտարարեց դրա մասին, դա շատ լավ է՝ նա ավելացրեց իրենից հիասթափվողների թիվը»:

Վարդան Բոստանջյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ կապ ունի գյուղացու հագուկապը գյուղատնտեսության զարգացման հետ:

Խոսելով գազի գնից՝ Վարդան Բոստանջյանը նշել է. «Ռուսաստանի համար մեր սպառած գազը կորուստների մեջ էլ չկա: Սահմանին գազը 150-ից դարձավ 160 դոլար,այստեղ գործում է քաղաքական ֆակտորը, որովհետև այս գնի տատանումը Ռուսաստանի համար ոչ մի նշանակություն չունի»:

Շարունակելով Վարդան Բոստանջյանի խոսքը՝ Արամ Սարգսյանը նշել է. «Այսօրվա երիտասարդները շփոթում են արժանապատվությունն ու այսպես կոչված ենթակայությունը: Ռուսաստանում շատ լավ գիտեն, թե Ձեր ԱԺ-ի կեսն ինչ նպատակով է հայտնվել այդտեղ ու ինչ նպատակներ են հետապնդում»:

Անդրադառնալով մաքսանենգ ծխախոտի մասին սկանդալային վերջին բացահայտումներին՝ Վարդան Բոստանջյանը նշել է. «Եթե հանկարծ բացառում ենք, որ իշխանությունը կապ ունի մաքսանենգ ծխախոտի հետ, ուրեմն ստացվում է՝ իրենք չեն տիրապետում երկրի կառավարմանը: Միքայել Մինասյանի անունը մի էլ տվեք, Ձեզ ներկայացվում է փաստ, իշխանության ղեկավարը պետք է տա բացատրություն»:

Արամ Սարգսյանն էլ ասում է՝ իշխանությունը նշում է՝ մեր մաքսայինը ճիշտ է արել, մեզ մոտից արտահանողներն են մեղավոր, դե ուրեմն բարի եղեք, բացատրեք ու անունները տվեք այդ մարդկանց:

Արամ Սարգսյանը նշում է, որ մաքսանենգ ծխախոտից բացի, ադամանդների մասին էլ է այսօր խոսք գնում, ինչը դարձավ երկրորդ պատճառը, որ մենք այսօր ընդհանրություն ունենք Վրաստանի հետ՝ առաջին պատճառն էլ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերջին հայտարարությունն էր:

Դիտարկմանը՝ տպավորություն չկա՞, որ այս իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի այսպիսի պատմություններ առաջ գան, Վարդան Բոստանջյանը պատասխանել է. «Հանրապետությունում վխտում են օտարերկրյա գործակալները, ուրիշի հաշվին ապրողները: Այս մարդիկ դավաճաններ են, ովքեր եկել են մեր պետականությունը վերացնելու»:

դիտվել է 942 անգամ
Լրահոս
Օհանավանում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը Մենք չենք փնտրում անհամաձայնություններ կամ պատերազմ մուսուլմանական երկրների հետ․ Իրանի նախագահ Հրթիռ է ընկել Երուսաղեմի հայկական թաղամաս տանող ճանապարհին Փաշինյանը մեզ խաղաղություն էր խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ Կարապետյան Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է Որպեսզի պետությունը շարունակի գոյություն ունենալ, այս իշխանությունները պետք է հեռանան․ Վահե Հովհաննիսյան Ուժեղ առաջարկ Փաշինյանին Արցախցի կնոջն ու փոքրիկ երեխային ահաբեկած ու բերման ենթարկած իշխանավորներն ինչու՞ մեկ օր բերման չեն ենթարկում արցախցիներին սպառնացող անձանց В ту же ночь Огненной среды ударами американо-израильской коалиции был убит Али Ларижани- важно понимать, кто такой Ларижани Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Գառնիկ Դանիելյանը հակադարձում է Արփինե Սարգսյանին Արա Ֆիդանյանը նոր պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով․ Մարիաննա Ղահրամանյան Փաշինյանի սիրելի Էրդողանը ևս բազմիցս օգտագործել է անկայունության սպառնալիքը՝ իր իշխանության անփոխարինելիությունը շեշտելու համար. Արմեն Հովասափյան Մենք որևէ առնչություն չունենք Թուրքիայի և Օմանի վրա հարձակումների հետ. Իրանի գերագույն առաջնորդ Երեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան․ news.am Ձնախառն անձրև է տեղում Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Ես պատրաստ եմ նպաստել Աֆղանստանի և Պակիստանի միջև հարաբերությունների բարելավմանը. Իրանի գերագույն առաջնորդ Ինչ իրավիաճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ ԵՄ-ն Պլան Բ չունի. Տուսկ «Կամ ես, կամ պատերազմ»․ Փաշինյանի քաղաքական շանտաժը Արգելել են Վեհափառին լքել երկիրը 70 հազար ամերիկացի հեռացել է Մերձավոր Արևելքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am