Ադրբեջանական խնձորը Հայաստան է ներկվել առանց խոչընդոտների.նպաստել են մաքսայինի աշխատակիցները

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով 05.05.2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մասնավորապես, մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն, առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, Երևանի շուկաներում իրացրել են մեծ քանակությամբ գյուղմթերք: Վերջիններս նշված ապրանքներն առանց հայտարարագրման Բագրատաշենի մաքսակետով ներկրելու և այդպիսով` օրենքով սահմանված խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով` նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչների հետ: Վերջիններս, համապատասխան վարձատրության դիմաց, պարբերաբար, առանց հայտարարագրման ներկրել և Հ. Ֆ.-ին ու Ա. Ե.-ին են հանձնել ընդհանուր` մոտ 33 տոննա գյուղմթերք, որի հետևանքով, ըստ նախնական հաշվարկների, պետությանը պատճառվել է շուրջ 6,6 մլն ՀՀ դրամի նյութական վնաս: Գյուղմթերքը Հայաստանի Հանրապետություն է ներկվել առանց խոչընդոտների, որին նպաստել են նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային մարմինների աշխատակիցները: Այսպիսով, խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video) Պուտինը պաշտոնապես զգուշացրել է Ալիևին ու Էրդողանին (video) Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև #ՈՒՂԻՂ․ Վե՛րջ ենք տալիս սրան․ Սամվել Կարապետյանի կարևոր առաջարկը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am