«Հաց բերողի» մայրն օգնության կոչով դիմում է մարդկանց. ուշագրավ հայտարարություն

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մայրը՝ Դոնարա Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, թե, լսելով և կարդալով իր որդու թաղման հանձնախմբի անդամներ՝ Թամար Հովհաննիսյանի և Ալեք Ենիգոմշյանին մեծ ցավ է ապրել, որ դեռ իր կենդանության օրոք «այս հանձնախումբը փորձել է իրեն զրկել մայրական իրավունքից»։ «Ես՝ տիկին Դոնարա Պետրոսյանս, հանդիսնում եմ իմ որդի Հաց Բերող Արթուր Սարգսյանի իրավահաջորդը: Մեծ դժվարություններ հաղթահարելով մեծացրել եմ իմ երկու որդիներին՝ Արթուր և Արսեն Սարգսյաններին՝ տալով նրանց իմ մայրական մեծ սերը, դաստիարակել եմ նրանց, որպես հանրությանը պիտանի քաղաքացիներ: Իմ որդիներց յուրաքանչյուրը ունի չորսական բարձրագույն կրթություն և կարծում եմ, որ ես անմասն չեմ եղել այդ ամենում: Լսելով և կարդալով որդուս Հաց Բերողի թաղման հանձնախմբի անդամներ՝ Թամար Հովհաննիսյանին և Ալեք Ենիգոմշյանին, մեծ ցավ ապրեցի, որ դեռ իմ կենդանության օրոք այս հանձնախումբը փորձում է ինձ զրկել մայրական իրավունքից, ուստի հրապարակային հայտարարում եմ՝ 1. Այս հանձնախմբի անդամները թաղման ժամանակ ինձ թողել էին ճանապարհի քարին նստած: Այս հանձնախմբի անդամները տարբեր պատճառաբանություններով այդպես էլ չեկան Հաց Բերողի ինքնահողի արարողությանը, մինչև քառասունքը ոչ մի շաբաթ օր չեկան ինձ հետ գերեզման, չեկան մեր տուն ինձ ցավակցելու, առանց ինձ քառասունքի արարողություն արեցին: 2. Ես իմ հարցազրույցները տվել եմ այն բանից հետո, երբ ապրիլի 27-ին իր տանը հանդիպել եմ Ալեք Ենիգոմշյանին: Այդ հանդիպման ժամանակ բարձրաձայնել եմ իմ խնդիրների մասին կապված՝ Եռաբլուր տեղափոխելու, հողին հանձնելու և գերեզմանի կառուցապատման հետ: Նա ինձ խնդրել է երկու օր ժամանակ իմ բոլոր հարցերին պատշաճ ձևով պատասխանելու համար: Սպասել եմ ոչ թե երկու, այլ չորս օր ու նա այդպես էլ ինձ չզանգահարեց և ոչ մի պատասխանել է և ես ստիպված դիմել եմ հանրությանը: 3. Թամար Հովհաննիսյանը ակնարկում է, որ անկախ իմ մյուս որդու Արսեն Սարգսյանի մասնակցությունից, հանձնախումբը կհավաքվի և կորոշի գերեզմանի կառուցապատման հարցը: Ես՝ որպես Հաց Բերողի իրավահաջորդ, պահանջում եմ, որպեսզի լուծարվի այդ հանձնախումբը և անվստահությունս եմ հայտնում նրանց բոլորին, բացի Հասմիկ Պապյանից: Հասմիկ Պապյանին հարգում և շատ գանհատում եմ : 4. Թամար Հովհաննիսյանը և Ալեք Ենիգոմշանը հայտարարում են, որ բիտոնապատ դամբարանը ամբողջությամբ համապատասխանում է հանգուցյալի հուղարկավորության պահանջին՝ մեջբերելով, որ այդպես են թաղել թագավորների և ազնվականների և համարում են, որ բացարձակ խնդիր չկա: Ինձ համար խնդիր կա ես ցանկանում եմ, որ իմ տղային հանձնեն հողին և դա համարում եմ իմ իրավունքը: Թարխանյանի Անահիտի դամբարանի նախագծի հետ կապված ես ոչ մի գանգատ չունեմ, բայց այս դամբարանը ժամանակավոր բնույթ պետք է կրեր: 5. Նորից եմ կրկնում, որ հուղարկավորության հետ կապված ոչ մի ծախս չի արվել հանձնախմբի կողմից, բացառությամբ բիտոնապատ դամբարանը և Մերգելյանից եկող ավտոբուսները: Մարդիկ լսելով Հաց Բերողի անունը ամեն ինչ անում էին անվճար: Մնացած բոլոր ծախսերը հոգացել են Արթուրիս ընկերները, մեր ընտանիքի մտերիմները: Գիտակցում և հասկանում եմ, որ իմ որդուս արարքը հերոսություն է, որ բոլորս էլ գիտեինք, բայց ոչինչ չարեցինք տղաներին հաց հասցնելու համար: Բայց Արթուրս նստեց, մտածեց, որոշեց և արեց: Այդ արարքով Արթուրս դարձավ հանրային մարդ, բայց նա միևնույնն է մնում է իմ որդին: Խնդրում եմ բոլորիդ օգնեք ինձ հողին հանձնել որդուս: Նյութը, ինչպես Արթուրիս համար, ինձ համար էլ նշանակություն չունի, իսկ ոտնամանում գումար պահելը և երբեք փողին գերի չդառնալը ես եմ սովորեցրել իմ որդիներին: Գերեզմանի կառուցապատումն էլ մեր ընտանիքը կհոգա իր համեստ հնարավորություններով, իսկ եթե կգտնվեն բարի մարդիկ, ովքեր կօգնեն մեզ, շատ բարի: Շնորհակալ եմ ժաղովրդին, որ գնահատեց ու սիրեց իմ որդուն, իմ Հաց Բերողին… Հաց Բերողի մայր՝ Դոնարա», - ասված է տարածած հայտարարությունում։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video) Պուտինը պաշտոնապես զգուշացրել է Ալիևին ու Էրդողանին (video) Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև #ՈՒՂԻՂ․ Վե՛րջ ենք տալիս սրան․ Սամվել Կարապետյանի կարևոր առաջարկը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am