Փաշինյանը հոգեբանի կարիք ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, պիտի լսի իր տիկնոջը՝ Աննա Հակոբյանին եւ դիմի հոգեբանի ծառայությանը, այո, հոգեբանին դիմելն ամոթ չէ, ինչպես կասեր Աննա Հակոբյանը, ամոթ է եւ վտանգավոր, երբ թողնում ես վիճակդ այնքան խորանա, որ վտանգավոր դառնա հանրային առողջությանը: Նիկոլ Փաշինյանի անկառավարելի վարքն այլեւս նյարդեր է քայքայում, փաստացի նրան մեղադրում են կոռուպցիայի, հովանավորչության, ծխախոտի մաքսանենգության մաֆիայի եւ այլ հարցերով, բայց մարդը ղժղժալուց բացի ոչինչ չի ասում: Իսկ այն, ինչ ասում է, մոտավորապես այս կոնտեքստում է՝ ինչ անում ենք լավ ենք անում, սրանից հետո չենք էլ հերքելու, գնացեք մեղադրողներդ էլ հերքեք: Քիչ է մնում՝ ասի, պետք լինի մարդ էլ կուտենք, էդ կարողա ձեզ են 70 տոկոս վստահության քվե տվել, ժողովուրդը մեզ վստահում է, մենք էլ վանքի հավերը գողանում ենք…

Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանը հենց այս տրամաբանության մեջ ընթացավ: Նիկոլ Փաշինյանը բլիժնի բոյ էր մտել Լուսավոր Հայաստանի պատգամավորների հետ եւ նրանց հարցերին ի պատասխան իրավիճակը փորձ էր անում շուռ տալ ընդդիմադիր գործընկերների վրա, նրանց էլ ատկատներ վերցնելու մեջ մեղադրեց, էլ հովանավորչության, կոռուպցիայի, մի խոսքով իսկական դիմակահանդես…
Հերթական անգամ խուսափեց նաեւ Միքայել Մինասյանի՝ իրեն հասցեագրված մեղադրանքների մասին հարցի պատասխանից, փոխարենն անցավ սպառնալիքների սիրած ժանրին, թե սպասեք, տեսեք հեսա ինչ ենք անելու, ու այնքան բարկացավ, որ խոստովանեց, որ շարունակում է Սերժ Սարգսյանի գործը, որը փաստորեն իրեն այնքան է դուր եկել, որ չի էլ փոխել համակարգը: Փաշինյանն ասում է՝ սիգարետի արտահանման այս ձևը 5 տարվա պատմություն ունի ու եթե մեկին պետք է մեղադրել, դա Միքայել Մինասյանի աներն է՝ Սերժ Սարգսյանը:

Խեղճ հարկային մարմինն ի՞նչ անի, առաջվա նման եկել են, ասել են սիգարետ ենք արտահանում, նրանք էլ թույլ են տվել: Այսօր էլ,Փաշինյանի խոսքի տրամաբանությամբ՝ եթե մեկը գնա և ասի, էլի թույլ են տալու: Միայն թե չասաց, թե այս պատմության մեջ ինչպես են հայտնվել իր ընտանիքի անդամների եւ աներձագի ու եղբորորդու անունները:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վարչապետին հիշեցրեց, որ Փաշինյանի քավոր, Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի հետ ազգակցական կապ ունի այն շինարարական ընկերության տնօրենը, որը բանկային կեղծ երաշխիքի փաստաթուղթ է ներկայացրել:
Փաշինյանն արձագանքեց. – «Այդ դեպքը բացահայտել է վարչապետի ենթակա մարմին Պետական վերասկողական ծառայությունը, գործերը ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն, և որևէ կասկած չի կարող լինել, որ էդ գործը կարժանանա պատշաճ քննության: Ինչ վերաբերում է կապերին, Հայաստանը փոքր երկիր է: Որ շատ փորփրենք, հնարավոր ա Ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն: Ես կհանձնարարեմ անպայման էդ հարցը գտնեն: Իհարկե, իրավունք ունեք կասկածելու, բայց իմ պատասխանը հետևյալն է` յուրաքանչյուրը իր մտապատկերի շրջանակում պետք է պատկերացում կազմի կառավարության հնարավոր գործողությունների մասին: Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության, և կասկած չունենաք, որ Ձեր քեռու տղան էլ օրենք խախտելու պարագայում կենթարկվի քրեական պատասխանատվության, և Ձեր ընդդիմադիր պատգամավոր լինելը չի փրկի նրան այդպիսի ճակատագրից»:

Ստացվում է, որ եթե Փաշինյանին նույնիսկ կոռուպցիայի պահին էլ բռնես, միեւնույն է իր մեղքը թողած դիմացինին է մեղադրելու, մոտավորապես այսպես, որ այո, կաշառք եմ վերցնում, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում, բայց, այ, որ դու խոսում ես այդ մասին, կարող է պարզվի, որ կաշառք տվողի հետ կապ էլ ունենաս, իսկ ՀՀ օրենսդրությունն ինչպես հայտնի է քրեական պատիժ է սահմանում կաշառք տվողների համար էլ:

Անի Սահակյան

դիտվել է 6097 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am