Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին և ինձանից իսկապես սարսափում եք․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրի այսօրվա ռեպորտաժին։ Նա մասնավորապես նշել է, որ ժպիտով է հետևում այս երկու օրերի մեդիահիսթերիային, որի գագաթնակետը Հանրային ՀԸ-ի այսօրվա ռեպորտաժն էր։ Միքայել Մինասյանի գրառումը՝ ստորև․

«Հարգարժան Մաֆիոզ ընտանիք և նրան սպասարկող մեդիածառաներ,

Դուք ձեր ստի կայսրության քարոզչությունն իրականացնում եք այնպես, ինչպես երկրի կառավարումը՝ գեղավարի, անարդյունավետ և միայն փող աշխատելու մոլուցքով, ճիշտ այնպես, ինչպես օրինակ պայքարում եք համավարակի դեմ։

Ժպիտով հետևում եմ այս երկու օրերի մեդիահիսթերիային, որի գագաթնակետն էր Հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրի այսօրվա ռեպորտաժը։

Այն ապացուցում է.

1. դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին,
2. ձեր մեթոդները հնացել են, իսկ ձեր ձեռագիրը հնաոճ ու ոչ համոզիչ է,
3. դուք ինձանից իսկապես սարսափում եք։

Մաֆիոզ ընտանեկան զո՛ւյգ, շարունակեք հետևողականորեն ուշադրության կենտրոնում պահել իմ անձը, որպեսզի հեշտացնեք իմ գործը՝ ձեր խավարը ցրելու իմ առաքելությունը։

Երբեք դատի չեմ տվել մեդիաներին։ Հիմա էլ չեմ պատրաստվում դա անել, քանի որ պատկերացնում եմ այդ մարդկանց հոգեվիճակը, քանի որ ստիպված են կատարել կատաղած պացիենտի խելագար հանձնարարությունները։

Որպես սփոփանք կարող եմ ասել՝ «հեղափոխությանը» ձեր հավատարմությունն ապացուցելուն քիչ մնաց։

Գիտեմ, որ վախեցած եք բոլորդ, և ձեզ հասկանում եմ, քանի որ ժողովրդի զայրույթն արդեն դառնում է անկառավարելի»։

դիտվել է 2611 անգամ
Լրահոս
Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am