«Անհանգի՞ստ է արդյոք նախագահ Արմեն Սարգսյանը»․ Լևոն Մարտիրոսյան (video)

Դեռ երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից Սփյուռքում, գոնե՝ Կանադայի համայնքում, իրականում, որևէ ոգևորություն չկար, ինչպես այստեղ էին ներկայացնում։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է ԱԺ նախկին պատգամավոր, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Լևոն Մարտիրոսյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների մասին։

Ըստ քաղաքական գործչի՝ Սփյուռքի չոգևորված լինելու ցուցիչն էր նաև հետագայում Հայաստան համահայկական հիմնադրամին Սփյուռքից նվիրատվությունների քանակը։

Խոսելով նոր դեսպանների ու դեսպանատների նկատմամբ իշխանության վարած քաղաքականության մասին՝ մասնավորապես՝ դեսպանների մեծ մասին հետ կանչեցին, իսկ մի քանի դեսպանատներ էլ փակվեցին, նախկին դեսպանը նշել է․ «Դեսպանատների փակումը մոտեցման խնդիր է։ Ես, որ լինեի, բազմաթիվ դեսպանատներ կփակեի, որովհետև տարբեր երկրների հետ կարելի է հարաբերություններ ունենալ առանց դեսպանատների։ Արտաքին քաղաքականությունը դեսպանատների ու դեսպանների գործը չէ միայն»։

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ու ներդրումային քաղաքականությանը՝ Լևոն Մարտիրոսյանն ասել է․«Երբ խոսվում է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, ներդրումային բաց քաղաքականության ու բարեփոխումների մասին, այս ֆոնին մենք ունենք ներդրումների շեշտակի անկում»։

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ ներդրումներ չեն գալիս Հայաստան, արդյո՞ք որևէ նպաստավոր պայման ստեղծված չէ, նախկին դեսպանը պատասխանել է․ «Ներդրումների ոլորտը շատ նուրբ ոլորտ է։ Օտարերկրյա ներդրողները բազմափորձ գործիչներ են, որոնք շատ զգայուն են տարբեր երկրների ներքին քաղաքականության նկատմամբ։ Կոռուպցիայի դեմ պայքար կա, բայց այն անհրաժեշտ վճռականություն չունի»։

դիտվել է 2163 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am