Երբ իրական անցյալդ հետապնդում է «ֆիկտիվ» ներկայիդ, կամ Պապոյանի հայրը երբևէ չի հեռացվել ՀՊՄՀ-ից. yerkir.am

ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը ս/թ մարտի 6-ին «Հրապարակ» թերթի կայքէջում զետեղված հարցազրույցում նշել էր.
«…Ինչպես նշեցի ԱԺ ամբիոնից, գլուխս բարձր է, որովհետեւ ես երբեւէ որեւէ մեկից բան չեմ գողացել,
որեւէ բան չեմ կեղծել, երբեք տերեր ման չեմ եկել, երբեք անօրինական բան չեմ արել։
Ինչից սկսվեց. սկսվեց նրանից, որ երեկ Էդմոն Մարուքյանն ու իրենց պատգամավորներն ինձ մեղադրեցին
ՀՀԿ-ական լինելու մեջ՝ հիմնավորելով, որ եթե ՀՀԿ-ական ես եղել, էդ կոռուպցիայի հարցերը բարձրացնեիր։ Ես էլ ասում եմ, որ իմ հայրիկին
ընդդիմադիր հայացքների համար հեռացրել են ԵՊՀ-ից, որովհետեւ պաշտպանել է ընդդիմադիր ուսանողներին, կա հայտնի տեսաձայնագրություն» (ընդգծումը մերն է-խմբ.):

Yerkir.am-ի՝ «Գ. Պապոյանի հայրը երբևէ չի աշխատել ԵՊՀ-ում. «անառակ որդու սուտը բռնվեց»» վերտառությամբ հոդվածից հետո, որտեղ, ըստ ԵՊՀ-ից ստացված պատասխան գրության, ժխտված էր Պապոյանի հոր՝ ԵՊՀ-ում աշխատելու փաստը, պարզվեց, որ Գ. Պապոյանը «համալսարան» ասելով նկատի է ունեցել ոչ թե ԵՊՀ-ն (հանրության մոտ ընդունված է «համալսարանի» գործածման դեպքում հասկանալ ԵՊՀ-ն), այլ՝ ՀՊՄՀ-ն:

Հիշեցնենք նաև, որ պետական բարձրագույն մարմնի՝ ԱԺ պատգամավորի՝ Մայր բուհի (ԵՊՀ-ի) հասցեին հնչեցված լրջագույն մեղադրանքը հրապարակված էր ոչ անհայտ լրատվամիջոցի առցանց տիրույթում, և շուրջ մեկ շաբաթվա ընթացքում չէր շտկվել, չէր հերքվել, փոխարենը՝ Գ. Պապոյանը հանիրավի մեզ էր մեղադրել, թե ինչու՞ չենք կասկածել, որ դա կարող էր լինել թյուրիմացություն և չենք զանգել իրեն՝ հարցազրույցի մեջ տեղ գտած դրույթների՝ «ֆիկտիվ» կամ իրական լինելը պարզելու համար:


Ինչևէ: Օրերս ստացանք նաև ՀՊՄՀ-ի գրավոր պաշտոնական տեղեկատվությունն (կցվում է) առ այն, որ Հարություն Պապոյանը (պատգամավոր Գ. Պապոյանի հայրը-խմբ.) դասավանդել է ՀՊՄՀ-ի Ռուսաստանի պատմության ամբիոնում 1998 թ. սեպտեմբերի մեկից մինչև 2002 թ. օգոստոսի 26-ը և ազատվել է նոր ժամկետում չընտրվելու կապակցությամբ (ընդգծումը մերն է-խմբ.): Ըստ տեղեկանքի՝ Պապոյանը 2005 թ. սեպտեմբերի 1-ից դասավանդում է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ –ի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում 1 դրույք ծանրաբեռնվածությամբ:

ՀՊՄՀ-ի տեղեկանքում նաև փաստված է, որ Հ. Պապոյանի՝ աշխատանքից հեռացման վերաբերյալ որևէ հրաման չի եղել (ընդգծումը մերն է-խմբ.):

Բայց Գևորգ Պապոյանի հայտարարությունների սնանկ լինելը և այս խնդրի շուրջ իր կողմից ստեղծված զավեշտը բնավ այդքանով չի վերջանում: 2019 թ. հոկտեմբերի 24-ին Գ. Պապոյանը դիմատետրի իր էջում «Մի դրվագ քոչարյանական շրջանի քաղաքական հետապնդումներից» վերտառությամբ տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ, որտեղ ներկայացրել է, որ հայրը ցուցարար ուսանողներին պաշտպանելու և «հակաքոչարյանական վարքագծի» համար «…դրանից հետո զրկվեց աշխատանքից և տարիներ հետո նոր միայն կարողացավ վերականգնվել» (մեջբերման ընդգծումը մերն է–խմբ.):

Հ. Պապոյանի՝ «ցուցարար ջահելներին պաշտպանելու» փաստը տեղի է ունեցել 2000 թ. նոյեմբերի սկզբին (տե՛ս պատմող տեսանյութը):
Այնինչ, ինչպես վերևում տեսանք, Հ. Պապոյանը աշխատանքից ազատվել է ոչ թե «դրանից հետո», ինչպես հերոսաբար հայտարարում է որդին, այլ՝ դրանիցտարիներ
(մոտ 2 տարի) հետո՝ 2002 թ. օգոստոսի 26-ին՝ նոր ժամկետում չընտրվելու բերումով: Սա՝ մի կողմից:

Անդրադառնանք զավեշտի հաջորդ կուլմինացիոն դրվագին. Հ. Պապոյանը կրկին դասավանդել է նույն բուհում 3 տարի անց՝ 2005 թ. սեպտեմբերի 1-ից: Ուշադրություն դարձնենք, որ երկրի նախագահը շարունակում էր հանդիսանալ նույն Ռ. Քոչարյանը, այսինքն, եթե մի պահ հավատանք Գ. Պապոյանի պնդումներին, որ «հայրը ապօրինաբար հեռացվելէ «հակաքոչարյանական վարքագծի» կամ «Քոչարյանին
քննադատող ուսանողներին պաշտպանելու համար»», ապա նման «դժոխային պայմաններում», քոչարյանական էպոխայի ամենաեռուն՝ 2005 թվականին,
որևէ մի ռեկտոր կամ դեկան խելքը հացի հետ չէր խառնել, որ գնար նման անձնասպան քայլի և «Քոչարյանի հրահանգով աղմկահարույց կերպով հեռացված»
դասախոսին կրկին վերականգներ բուհում և հնարավորություն տար նրան՝ կրկին շարունակելու իր հակաքոչարյանական «հերոսական ընթացքը»:

Բնականաբար՝ Գ. Պապոյանը հատուկ չի նշել այն ամսաթվերը, որոնցով պարզ կլիներ, թե իրականում ե՞րբ և ի՞նչ պատճառով է հայրը ազատվել աշխատանքից, իսկ 3 տարի անց՝ վերադարձել բուհ: Փոխարենը, տուրք տալով մարդկանց մոլորեցնելու սեփական վարպետությանը, Գ. Պապոյանն օգտագործել է «դրանից հետո» և «տարիներ անց» (անտեղյակ մարդը կհասկանա՝ ռեժիմի փոխվելուց հետո) բառակապակցությունները՝ սեփական ընտանիքին և հորը հերոսացնող գրառումն առավել ազդու դարձնելու և կուրորեն ծափահարողների թիվը մեծացնելու համար:

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ «բռնատիրական ռեժիմի թեժ շրջանում»՝ 2005 թ., ոչ միայն Հ. Պապոյանն է վերստին շարունակել դասավանդել

ՀՊՄՀ–ում, այլև այդ նույն շրջանում, իր խոստովանությամբ՝ 2006-07 թվականներից սկսյալ, Գ. Պապոյանը, ամենևին չբարձրաձայնելով «բռնատիրական» կարգերի մասին, «խիստ պատահաբար» անդամակցել է այդ նույն «բռնատիրական ռեժիմի» գլխավոր քաղաքական ուժերից՝ ՀՀԿ–ին,

սեփական կոստյումի վրա տարիներով կրելով այդ քաղաքական ուժի՝ այսօր արդեն «անիծյալ» դարձած կրծքանշանը:

Բնականաբար՝ աղբը ձյունով, իսկ Գ. Պապոյանի անցյալն ու ստահոդ հայտարարությունները՝ հերոսական գույներով շղարշելը, կարճատև փուլի համար է:
Սրանով ապացուցվեց, որ գործ ունենք քաղաքական սկզբունքներում՝ շարքային քամելեոն և ճամբարափոխ, «ֆիկտիվ» հանրապետական և կյանքում ֆիկցիաներով առաջնորդվող ոմն «քաղաքական գործչի» հերթական «ֆիկտիվ», հանրությանը մոլորեցնող էժանագին քայլի հետ:

Հասարակությունը պետք է ճանաչի իր «հերոսներին»:

դիտվել է 1063 անգամ
Լրահոս
«ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Նեթանյահուն՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել են Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել Արտակարգ դեպք. զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am