Հերոսների ու հեղափոխականների պայքար. Արցախը թրենդի մեջ

Ամենայն հավանականությամբ այսօր կամ առաջիկա օրերին համագուծակցություն տեղի կունենա Արցախում նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժի եւ ընտրություններին երկրորդ տեղը զբաղեցրած Սամվել Բաբայանի Միասնական հայրենիք կուսակցությունների միջեւ: Այդ համագործակցության արդյունքում Բաբայանը, ըստ որոշ տեղեկությունների, կզբաղեցնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որն օրեր առաջ թողեց Արշավիր Ղարամյանը: Արցախի նախկին իշխանության առանցքային պաշտոնյաները բոլորն էլ, ըստ ամենայնի, կլքեն պետական կառավարման համակարգը, քանզի այդպիսին է Հայաստանի իշխանության, ի մասնավորի` Նիկոլ Փաշինյանի կամքը:

Հայաստանում թավշյա հեղափոխությունը նա սահուն կերպով տեղափոխում է Արցախ` իր բոլոր դավադիր ծրագրերով հանդերձ, իսկ այդ ծրագրերը կյանքի կոչելու ճանապարհին բնական է, որ պետք է վերացվեին բոլոր խոչընդոտները, այն է՝ արցախյան ազատամարտի հերոսները, ինչպիսիք են Ղարամյանը, Վիտալի Բալասանյանը ու մյուսները, որոնք այս կամ այն կերպ հեռացվեցին ու դեռ կհեռանան կառավարման համակարգից:

Իսկ ինչ ունենք փոխարենն այսօր: Այո, հեղափոխական Արցախ, որտեղ առաջնորդվում են Նիկոլ Փաշինյանի քմահաճություններով: Արայիկ Հարությունյանի ինագուրացիան ու հրավիրյալների ցանկը ասվածի ապացույցն էր: Արցախը մեր գոյության հիմքն է, մեր ուժը, կորովը, բայց Հայաստանը միայն Նիկոլ Փաշինյանն ու իր հպատակները չեն, որոնցով սկսվում եւ ավարտվում է ամեն ինչ: Ինչպես կարելի է Արցախի նախագահի երդմնակալությանը շրջանցել մարդկանց, որոնք կյանք չեն խնայել արցախյան շարժման ժամանակ եւ այն հաղթանակել սեփական կյանքն ու ընտանիքները վտանգելով , ինչպիսիք ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը: Այս պարագայում անգամ արդարացում չի կարող լինել, որ երկրորդ նախագահն անազատության մեջ է եւ օբյեկտիվորեն նրա ներկայությունն անհնարին էր դառնալու, կարելի էր հրավիրել նրա ընտանիքին, գրասենյակին եւ վերջապես այս մարդկանց ավանդի մասին հիշատակել ելույթում, այլ ոչ թե հերթական անգամ սիրաշահել հեղափոխությունն ու նրա լիդերներին: Արցախը կանգուն պահողը ոչ թե այսօրվա կամ վաղվա նախագան է լինելու, այն Արցախը կանգուն է մնալու այն մարդկանց շնորհից, որոնք մեծ ավանդ են ունեցել գոյամարտում: Իսկ այդ հարցում, անշուշտ, Ռոբերտ Քոչարյանի դերակատարումը գրեթե անգերազանցելի է: Եւ խոսել միասնության, Արցախը Հայաստան է եւ վերջ կարգախոսի ներքո, առնվազն տարակուսելի է, որ հրավեր չեղավ այս մարդկան եւ ոչ միայն: Հայաստանն ասենք առաջին նախագահն է, վեհափառը, Հայաստանի չորրորդ պաշտոնյան՝ Սսահմանադրական դատարանի նախագահը: Այս մարդիկ եւս անտեսվեցին նորընտիր նախագահի կողմից միայն ու միայն մի պատճառով, քանի որ այդպիսին է եղել մեծն Փաշինյանի կամքը: Փփաստացի Արայիկ Հարությունյանը կենսունակ դարձրեց, կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի՝ իր վերջին ասուլիսի ընթացքում հնչած <<Արցախի ընտրված ներկայացուցիչ>> լինելու թեզը եւ իր քայլերով ցույց տվեց, որ ինքն իշխանություն չունի, իշխանությունը Փաշինյանի ձեռքում է, ինքն ընդամենը ներկայացուցիչ է:
Գործնականում էլ Հարությունյանը նախագահի երդում տալուց հետո ի հակառակ միասնականության եւ Արցախում բոլորին բարեկամաբար վերաբերմունքի մասին հայտարարությունների, մեծ տուգանքներ սահմանվեցին Վիտալի Բալասանյանի մի քանի կողմնակիցների նկատմամբ, ովքեր համարձակվել էին բողոքի ցույցեր իրականացնել: Վերադառալով կադրային քաղաքականությանը պետք է նշել, որ Սամվել Բաբայանի հետ համագործակցությունն ունի եւ լավ, եւ վատ կողմեր: Բաբայանն ինքը հակասական կերպար է եւ միանշանակ կանխատեսել, թե ինչ հունով կընթանան գործընթացները, չենք կարող անել: Մի բան փաստ է, որ Բաբայանին, ով ըստ մամուլի Ռուսաստան մուտքի թույլտվությունից զրկվել է վերջերս, Արցախի բարձր պաշտոններից մեկը տալուց հետո ոճ հաճելի պրոբլեմներ են ստեղծվելու մեզ համար: Բայց որ Բաբայանն անառարկելի հերոս է եւ չի գնա Արցախի հարցում որեւէ սակարկումների , հող հանձնելու, դա արդեն ուրախալի փաստ է:

Անի Սահակյան

դիտվել է 997 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am