Նիկոլ Փաշինյանը տարակուսած է. ստատո՞ւս, թե ՞լայվ, ո ՞րն է հոգեպես առավել ազնիվ

 

Պետական վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար–ապրիլի մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2020թ․ առաջին չորս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) գրանցել է շեշտակի՝ 17,2 տոկոս անկում: Սա վատագույն ցուցանիշն է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի տարիներից ի վեր:
Ընդ որում, այս տարվա ապրիլին արձանագրված ՏԱՑ–ը մարտ ամսվա համեմատ նվազել է 13,5 տոկոսով, ինչը փաստում է, որ անգամ առանց կորոնավիրուսային համաճարակի  տնտեսության անկումն անխուսափելի էր լինելու: Հիշեցնենք, որ համավարակով պայմանավորված արտակարգ դրությունն ու դրան հետևած տնտեսության մի շարք  ոլորտների սահմանափակումները կիրառվել են մարտի 14-ից: Փաստորեն, մինչ այդ էլ անկման միտումն արդեն սկսված է եղել. առնվազն 3,7 տոկոս տնտեսական ակտիվության անկում, անկախ արտակարգ դրությունից, արձանագրվելու էր:
Այս տարվա առաջին չորս ամսում նախորդ տարվա չորս ամիսների համեմատությամբ շինարարության ծավալը նվազել է 21,9 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8,6 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 10,4 տոկոսով, արտահանումը՝ 8,1 տոկոսով, ներմուծումը՝ 11,5 տոկոսով։
Իսկ ապրիլ ամսին մարտ ամսի համեմատ անկումն ավելի շեշտակի է. կրճատվել է շինարարության ծավալը՝ 51տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 33տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 16 տոկոսով: Կտրուկ կրճատվել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը. արտահանումը՝ 30 տոկոսովով՝ կազմելով 146 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 27,4տոկոսովով` կազմելով 297 մլն դոլար: Արդյունաբերական արտադրանքի ծավալն ապրիլ ամսին անցյալ տարվա ապրիլի համեմատ կրճատվել է 8,6 տոկոսովով:
Չնայած տնտեսական ակտիվության ցուցանիշների խոշոր անկմանը՝ ապրիլին, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, աճել են աշխատավարձերը: Միջին ամսական աշխատավարձն աճել է 9,8 տոկոսով, որից պետական հատվածում աճը կազմել է 5,1 տոկոս իսկ ոչ պետական հատվածում՝ 12,8 տոկոս:
Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 1,7տոկոսով:
Սա փաստորեն, տնտեսական սահմանափակումների արդյունքն է, որն Հայաստանին հասցրել է մեծագույն տնտեսական հարված: Հայաստանի մտել է անկման փուլ, և եթե նվազման տեմպը շարունակվի նույն ռիթմով, ապա տարին կավարտվի անխուսափելի կոլապսով:
Վիճակն այնքան աղետալի է, որ անգամ ֆեյսբուքյան ստատուսների և լայվերի սիրահար Նիկոլ Փաշինյանն առայժմ չի անրձագանքել Պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին: Հավանաբար չգիտի, թե ինչպես կարելի է այս խայտառակ թվերը մեկնաբանել, որ դրանք չընկալվեն որպես տապալում: Հասկանալի է, որ մեղքն ամբողջապես բարդվելու է համավարկի վրա: Բայց գոյություն ունի համեմատություն անելու հնարավարություն` ի վերջո աշխարհի գրեթե բոլոր երկներում էլ արտակարգ դրություն մտցվել է, բայց տնտեսության նման խայտառակ անկման տեմպ ամեն տեղ չէ, որ չի գրանցվել: Նիկոլ Փաշինյանը  ժամանակին ուրախությամբ հայտարարում էր, թե կորոնավիրուսային համաճարակը տնտեսական հեղափոխություն անելու հրաշալի հնարավորություն է: Վիճակագրական տվյալները հենց այն հրաշքն են, որ մասին առանց հասկանալու մեծագույն հրճվանքով խոսում էր Փաշինյանը: Հիմա եկել է այդ անմեղսունակ հրճվանքի դիմաց հատուցելու ժամանակը:
Իսկապես մեծագույն աղետ է, երբ երկիրի վարչապետը գաղափար չունի, թե ինչ ասել է տնտեսական ճգնաժամ, տնտեսական համակարգերի փլուզում: Մարդու սիրտը հեղափոխություն էր ուզում, բայց այս անգամ տապալվեց նաև առողջապահական համակարգը: Տնտեսությունը տապալված է, իսկ համավարակի թվերն աճում են ռեկորդային արագությամբ:


Հայկ Դավթյան

դիտվել է 3001 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am