Ռաֆիկ Գրիգորյանն անելիքներ շատ ունի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նորընտիր Ազգային ժողովի 105 պատգամավորներին հանձնեց իրենց մանդատները: Մայիսի 5-ին ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ նորընտիր խորհրդարանի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը հնչեցնում էր պատգամավորների անունները, ովքեր մոտենում էին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին և ստանում էին իրենց մանդատները: Մինչ այդ Ռաֆիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԺ-ում անելիքներ շատ ունի: «Արդեն 4-րդ անգամ է, ինչ խորհրդարանում եմ: Անելիքներ շատ կան: Օրենսդրական աշխատանքն ինձ համար նոր չէ: Սպասում էի, որ ինձ ավելի շատ հարցեր կտաք: Ինչ կլինի` ցույց կտա կյանքը»,- ասաց նա՝ շտապելով ներկա գտնվել արարողությանը:
