Լուսանկար․ Նոր բացահայտում մաքսանենգ ծխախոտի գործով․ չգործող ընկերությունը պայմանագիր է կնքել գոյություն չունեցող ընկերության հետ

politik.am/-ը գրում է․ «Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը օրերս նոր բացահայտումով հանդես եկավ։ Միքայել Մինասյանը հայտնեց՝ ՀՀ-ից ծխախոտով բեռնված նոր ինքնաթիռ է գնացել Սոչի, այնտեղից էլ՝ ՀՀ-ի կողմից չճանաչված Աբխազիա. «Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով բեռնված նոր չվերթն է գնում դեպի Սոչի, այս անգամ արդեն Վորոնեժի դասերը քաղել են, սակայն մի նյուանս են մոռացել, որ ՀՀ-ն չի ճանաչում Աբխազիան որպես սուվերեն երկիր, և ՀՀ փաստաթղթերի մեջ չկա այդպիսի սուվերեն երկիր, ինչպիսին Աբխազիան է: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի՝ փող աշխատելու մոլուցքն անկառավարելի է, իսկ մաքսայինը պարտավոր է հրանանգները կատարել, Աբխազիայի կողքին ավելացնում են ստորակետ, Վրաստան՝ ստեղծելով դիվանագիտական պրոբլեմ:

Իսկ ինչո՞ւ Աբխազիա, որովհետև Աբխազիան գտնվում է Սոչիի օդանավակայանից 1 ժամ հեռավորության վրա, փաստաթղթերում գրում են օդանավակայան Ադլեր, իսկ ապրանքը պետք է գնա Աբխազիա»,- նշեց Մինասյանը և հավելեց, որ այս կերպ նրանք ոչ միայն հայ ժողովրդին խայտառակ են անում, այլև մտցնում են պրոբլեմների մեջ ռուսների, աբխազների ու վրացիների հետ իր ընտանիքի բիզնեսի համար:

Մինասյանի տեսանյութի ընթացքում հրապարակված փաստաթղթերից հնարավոր եղավ առավել ուշագրավ մանրամասներ ճշտել։ Ծխախոտը Հայաստանից Ռուսաստան է ուղարկել «Ռոմկար» ՍՊԸ-ն։ Ընկերությունը հիմնադրել է Ռոման Վանիկի Կարապետյանը 2016 թվականին (պետական գրանցում), բայց հետագայում նա դադարեցրել է մասնակցությունը իր իսկ հիմնադրած ընկերությունում։ Զինծառայողների ապահովագրության հիմանդրամից տեղեկանում ենք, որ «Ռոմկար» ընկերությունը դրոշմանիշային վճար վճարել է մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը։ Այսինքն ստացվում է, որ «Ռոմկար« ընկերությունը իշխանափոխությունից անմիջապես հետո դադարեցրել է իր գործունեությունը, իսկ եթե չի դադարեցրել, ապա աշխատակիցներ չի ունեցել և հարկեր չի վճարել։ Հիշեցնենք, որ դրոշմանիշային վճար վճարում են Հայաստանում գործող բոլոր կազմակերպությունները, ամեն աշխատակցի համար 1000 դրամ:

 

 

Առավել հետաքրքիր է, թե ի՞նչ ընկերություն է եղել մաքսանենք բեռը ստացողը։ Ինչպես Մինասյանի տեսաուղերձում հրապարակված փաստաթղթից է հասկանալի դառնում բեռը ստացել է ռուսական «Ցերիստել» ՍՊԸ-ն։ Ընկերությունը հայկական «Ռոմկար» ընկերության հետ կնքել է №100127 պայմանագիրը 07․03․ 2020-ին։ Սա այն դեպքում, երբ ՌԴ օրենքների համաձայն «Ցերիստել» ՍՊԸ-ն իր գործունեությունը դադարեցրել է մարտի 5-ին, այսինքն պայմանագրի կնքման պահին նշված ընկերությունը գոյություն չի ունեցել (տեղեկատվության պաշտոնական աղբյուրը այստեղ)։

Ստացվում է, որ Հայաստանին մաքսանենգ ծխախոտը Ռուսաստան ուղարկել է գրանցված, բայց փաստացի չգործող ընկերություն, իսկ բեռը ընդունողը եղել է պայմանագրի կնքման պահին արդեն գոյություն չունեցող կազմակերպություն։

դիտվել է 1552 անգամ
Լրահոս
Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am