Վարդևան Գրիգորյանը մանրամասններ է հայտնում, նա ևս ստորագրել է
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նորընտիր Ազգային ժողովի 105 պատգամավորներին հանձնեց իրենց մանդատները: Լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզից «Ծառուկյան դաշինք»-ով պատգամավոր դարձած Վարդևան Գրիգորյանը նշեց, թե ավելի շատ ձայներ էր սպասում, սակայն այնքան էլ դժգոհ չէ: Ինչպես ասաց՝ ճիշտ չի համարում դաշինքի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ ինքնաբացարկի դիմումներ իրենք չեն գրել: «Երևի մեկը կողքից հուշել է, որ կարող է գնալ և հետ վերցնել դիմումը: Ո՞վ է եղել և ի՞նչ է եղել՝ ժամանակը ցույց կտա: Կարծում եմ` բոլորն էլ իմացել են, թե ինչ դիմումներ են ստորագրում: Նույնիսկ այդ պահին քննարկում եղել է, խոսել են այդ մասին: Այո, ես էլ եմ գրել: Կարծում եմ` իմ դեպքում էլ խնդիր չէր լինի», - նշեց նա:
