Մեղադրյալը՝ փոխոստիկանապետին. «Ձեր պատճառով ես բերդում եմ»

Այսօր ընթանում էր Սարի թաղի բնակիչ Ժորա Ավետիսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում նա, դիմելով Էրեբունու փոխոստիկանապետ Արմեն Գալստյանին, նշեց, որ վերջինիս մեղքով է, որ նա բերդում է: «Հիշեք, որովհետեւ ձեր չհիշելու պատճառով ես մի տարի է՝ բերդում եմ ու չգիտեմ, թե դեռ ինչքան կմնամ»,- հայտարարեց նա: Այնուհետև Հրաչյա Բոյաջյանը հայտարարեց, որ գիտակցում է, թե ինչ է արել. «Ես գիտակցել եմ, թե ինչ եմ արել եւ հասկանում եմ, որ իմ արածի համար ոնց ա կպել ինձ էդ հոդվածը: Չեմ հասկանում դնողը ոնց ա դրել»: Վերջինս գլխի պատռվածք է ստացել`ենթադրում է, որ քարի հարվածից: Կրծքավանդակի հատվածում էլ է հարված ստացել: «Վստահաբար չեմ կարող ասել`քարով են ինձ հարվածել, թե այլ առարկայով, այդ պահին շատ քարեր էին գալիս: Դրանից ավելի վիրավորված եմ, որ մեր Էրեբունու տարածքում նման դեպք ա լինում, կանգնեցի` մտածելով որեւէ մեկը կճանաչի, կասի տղերք, էսի Գալստյան Արմենն ա… ով որ մտել ա իմ կաբինետ, օգնել եմ: Հուլիսի 19-ին գնացել են Որմնադիրների փողոց՝ բնակչության հետ խոսելու, բացատրելու, որ ՊՊԾ գնդի տարածքում պարբերաբար կրակոցներ են լինում, հրավառություն, ինչը անհանգստացնում է բնակիչներին, որ գնան մեկ այլ տեղ ապրեն, որպեսզի «քյոռ գյուլլ ա, չգա կպնի մեկին»: Գնացինք` տեսանք բախում մոտ 30-35 քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ: Շրջանցել ենք համ քաղաքացիներին, համ ոստիկաններին, կանգնել ենք բոլորի հետնամասում, որ պատկերացնեմ, թե ի՞նչ է կատարվում, համ էլ հույսով, որ որեւէ մեկն ինձ կճանաչի, քանի որ երկար տարիներ այդ տարածքում եմ աշխատել: Թեւերս փռել եմ քաղաքացիների եւ ոստիկանների մեջտեղը, փորձել եմ հանգստացնել, որ ավելորդ միջադեպեր չլինեն: Մի պահ, ոնց որ ժողովուրդն ուզում էր հետ գնար, բայց ինձանից դեպի ձախ ավելի բուռն միջադեպ տեղի ունեցավ: Մոտեցա էնտեղ, որ հանգստացնեմ, մի ակնթարթ ոնց որ լռության տիրեց, ոստիկանները հետ քաշվեցին, մեկ էլ հարվածը բնականաբար չզգացի, աչքերիս դեմը խախտվեց, ձեռս տարա`արյուն էր: Գործընկերս օգնեց, նստեցինք ոստիկանական մեքենայի մեջ, բայց քարերի հարվածները եկան դեպի ոստիկանության մեքենան: Գործընկերս մեքենայից հանեց, ոտքով իջել ենք Խորենացի փողոց»,- պատմեց տուժող ոստիկանը: Նիստը կշարունակվի մայիսի 26-ին, 14. 30-ին: Հիշեցնենք, էր  Ժորա Ավետիսյանին, Հրաչյա Բոյաջյանին եւ այս գործով կալանավորված Սարի թաղի այլ բնակիչներին ընդհանուր մեղադրանք է առաջադրվել` անցյալ տարի «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո, հուլիսի 19-ին տեղի ունեցած իրադարձությունների համար, քանի որ ոստիկանների հետ բախում էր եղել:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video) Պուտինը պաշտոնապես զգուշացրել է Ալիևին ու Էրդողանին (video) Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am