Ապուշի տեղ դրած «քցեցին»

Նախօրեին «Ծառուկյան» դաշինքի 23 պատգամավորի անունից մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց ԿԸՀ, մինչդեռ անմիջապես դրանից հետո այդ ցանկում ներառված անձինք սկսեցին հերթով ԶԼՄ-ներին հայտնել, որ իրենք մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել: Երեկ արդեն ԿԸՀ նիստի ընթացքում 12 հոգի նոր դիմում ներկայացրին, որով հայտնում էին, որ չեն հրաժարվում իրենց մանդատներից: Նիստից հետո հայտնի դարձավ, որ նրանցից ութի դիմումը բավարարվել է՝ կստանան մանդատները: Նրանք են՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան և Վահան Կարապետյան:Այս թեմայով զրուցեցինք ՕՐՕ դաշինքի անդամ, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։ -Պարոն Արշակյան, գործընթացը ինչպես կմեկնաբանեք, հնարավո՞ր էր առանց որեւէ հովանավորչության այդ 12 հոգին վիճարկեին Ծառուկյանի որոշումը։ -Իհարկե, ոչ։Ես կարծում եմ նախնական պայմանավորվածություն է եղել Ծառուկյան Գագիկին «քցելու»։ Թեպետ ես նրանցից մի քանիսին ճանաչում եմ, նրանք «քցող» չեն, բայց քանի որ «քցեցին», դա նշանակում է, որ շատ ավելի լուրջ անհանգստացնող է եղել, քան Գագիկ Ծառուկյանի առյուծներն են։ Մի նրբություն կա, նրանք, իհարկե, ռեյտինգային թեկնածուներ են ու ձայն բերող, բայց Ծառուկյանն է նրանց իրականում ապաստան տվել, հովանավորել եւ շատ մեծ դեր է կատարել «Ծառուկյան» ազգանունը նրանց ձայների համար։ Ծառուկյանը անկասկած տուժած կողմ է։ -Բոլոր թելերը տանում են դեպի իշխանության կողմը, ըստ Ձեզ Սերժ Սարգսյանի ինչին էր պետք այդ ամենը, եթե առանց այն էլ խոսվում էր, որ համաձայնեցվելու է իր հետ դաշինքի խմբակցության կազմը։ -Բոլոր դեպքերում Հայաստանում անվստահության՝ բրուտոսյան մթնոլորտ է ու ցանկացած պահի, ցանկացած մեկը՝ այդ թվում Սերժ Սարգսյանը կարող է սպասել, որ որեւէ մեկը իրեն կարող է թիկունքից խփել։ Հարկավոր էր հենց հիմա ցույց տալ, թե ով է Հայաստանում միակ վճիռներ կայացնողը ու դա պետք է ցուցադրաբար լիներ, գաղտնի, սուսուփուս եթե արվեր այդ ամենը, ոմանք կարող էին անտեղյակ մնալ ու խաղեր տալ, դրա համար ինքը ցուցադրեց իր ուժը։ Սա նպատակ էր հետապնդում ուղերձ հղել, որ որեւէ մեկը մինչեւ 2018 թվականը եւ դրանից հետո պատրանքներ չունենա, որ վճիռներ կայացնելու հնարավորություն է ունենալու։ Եւ քաղաքական խամուտները իրենց ապուշի տեղ դրած հայտարարեցին, թե չգիտեն՝ ինչ են ստորագրել, նոտարին ինչ համաձայնություն են տվել։ Այդ բացատրությունները ապուշության կանխավարկած են ենթադրում, որովհետեւ հակառակ դեպքում պետք է ասեն, որ մեզ սպառնացել են ու լքում ենք մեզ ափ հասցրած նավը։ Երկրորդը, հնարավոր է, որ խախտում է տեղի ունեցել, որ Ծառուկյան դաշինքը այդքան ձայն չպետք է հավաքեր, այդքան կրիտիկական զանգված է, նույնիսկ պայմանական ընդդիմությունը պետք է այդքան ձայն չունենար։Եւ հիմա այդ «բրուտոս» ֆրակցիան խայտաբղետություն կմցնի ԱԺ-ում։ -Բայց ակնհայտ է, որ կգործի ՀՀԿ-ի ազդեցության տակ։ -Առանց ազդեցության այնտեղ ոչ ոք չկա։ Եթե նախորդում մի քանի հոգի կային, օրինակ Զարուհին եւ էլի մի քանի հոգի, հիմա այնտեղ 100 տոկոսանոց ազդեցության, եվրազիական ենթակայության ԱԺ է։ Անի Սահակյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am