Սիվիլնեթ. Ես վերադառնում եմ Ազգային ժողով․ Արփինե Հովհաննիսյան

ՍիվիլՆեթի գրավոր հարցերին պատասխանել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա ներկայացրել է, թե Սահմանադրության փոփոխությունից հետո ինչպես է ձևավորվելու կառավարությունը և նշանակվելու վարչապետը։

Տիկին Հովհաննիսյան, նորընտիր խորհրդարանի գումարումից հետո  կառավարությունը պետք է հրաժարական տա և ձևավորվի նոր կառավարություն։ Հաշվի առնելով սահմանադրական փոփոխություններով պայմանավորված կարգավորումների համակարգը՝ նոր կառավարությունն ինչպե՞ս է կազմվելու և ինչպե՞ս է նշանակվելու վարչապետը` 2005-ի՞, նոր Սահմանադրությա՞ն, թե՞ անցումային դրույթներով։ Սահմանադրության փոփոխությունների համաձայն` Սահմանադրության 6-րդ գլուխը, որով ի թիվս այլ հարցերի սահմանվում է Կառավարության կազմավորման կարգը, ուժի մեջ է մտնելու Հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնի  ստանձնման օրը, այսինքն` 2018 թվականին, ինչը նշանակում է, որ նոր ձևավորվող Կառավարությունը  կազմավորվելու 2005 թվականի սահամադրական կարգավորումների համաձայն: Սա  նշանակում է,  կառավարության ձևավորման ընթացակարգը հետևյալն է. նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը` մայիսի 18-ին, Կառավարությունը հրաժարական կներկայացնի, որին  տասնօրյա ժամկետում կհաջորդի  վարչապետի նշանակումը, որից հետո էլ քսանօրյա ժամկետում կձևավորվի նոր Կառավարությունը: Իր հերթին Կառավարությունը կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը։ Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է և քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Ի՞նչ լիազորությունների շրջանակ կունենա նոր ձևավորվող կառավարությունը, և համակեցության ի՞նչ կանոներ են գործելու նախագահի ինստիտուտի, կառավարության և նոր լիազորություններով օժտված ԱԺ-ի միջև։ Ե՞րբ խորհրդարանական կայուն մեծամասնությունը կունենա կառավարություն կազմելու լիազորություն և, եթե մինչև 2018 թվականը գործելու է անցումային դրույթներով, ապա ո՞րն են լինելու ԱԺ-ի լիազորությունների շրջանակը։ ՀՀ-ում խորհրդարանական կառավարման ձևին ամբողջովին անցում կկատարվի միայն 2018 թվականին, ինչը նշանակում է, որ մինչ այդ պահը շարունակելու են գործել ՀՀ Կառավարության  և ՀՀ Նախագահի  վերաբերյալ 2005 թվականի  Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումները: Ինչ վերաբերում է Ազգային ժողովին, ապա մայիսի 18-ից ուժի մեջ են մտնում այն դրույթները, որոնք հիմնականում վերաբերում են Ազգային ժողովի կարգավիճակին, ընտրությունների կարգին, պատգամավորների կարգավիճակին, օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու առանձնահատկություններին, հանձնաժողովներին և այլն, այսինքն` խորհրդարանական կառավարման ձևին բնորոշ  լիազորությունների ծավալը տեսանելի կլինի 2018 թվականի ապրիլից: Ավելին՝ այստեղ

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video) Պուտինը պաշտոնապես զգուշացրել է Ալիևին ու Էրդողանին (video) Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am