Լեջանի գյուղապետը նաև դիվահարություն է բուժում. Ազատություն

Արմեն Մկրտչյանի խոսքով, դևերի դեմ կռիվն այսօր Լեջանում ավելի հեշտ է, քան տարեկան ընդամենը 20 միլիոն դրամ բյուջեով տարիների ընթացքում կուտակված խնդիրները լուծելը։ Լոռու մարզի Լեջան համայնքի ղեկավար Արմեն Մկրտչյանն ասում է՝ գյուղապետի պարտականությունները կատարելուց բացի, այլ գործ էլ է անում․ դիվահարություն բուժելու հատուկ հմտություններ ունի: Դևերի ու սատանաների գոյությանը հավատացող գյուղապետը պատմում է, որ իր պապից է սովորել «դևին բռնել»: «Եթե դիվահարություն ա արդեն, դևը ի հայտ ա եկել, դևին էլ ենք բռնում, կապում ու ոչնչացնում, ու հիվանդը բուժված գնում ա»,- ասում է Լեջանի գյուղապետը, նաև նկարագրելով դևի տեսքը․ «Կարա մարդու դեմքով ըլի, գլխին պոզեր ըլի, մարմինն ուրիշ բան ըլի, ձեռուոտն ուրիշ բան ըլի։ Կամ խառը, հակառակը»։ Հարցին, մեր միջավայրում իսկապես դևե՞ր կան, պատասխանում է․ «Դե դա գիտե՞ք ինչպես, մի քիչ ճիշտ չի ըլի, բայց համեմատեմ էս կերպ։ Հիմա մարդիկ որ ասում են Աստված կա, մարդ էլ կա, ասում ա՝ մինչև չտենամ, չեմ հավատա։ Բայց մենք բոլորս հավատում ենք Աստծուն, չէ՞։ Նույնն էլ դևերի գոյությունն ա՝ մարդ կա հավատում ա, մարդ կա՝ չի հավատում։ Բայց դիվահարությունը գոյություն ունի»։ Լեջանի գյուղապետը չմանրամասնեց՝ ինչպես է բռնում, կապում ու ոչնչացնում դևերին ու դրանցից ազատում հիվանդներին․ «Դե դուք իմ լրիվ գաղտնիքներն ուզում եք իմանաք արդեն…»: Վստահեցնում է, թե դևերի ճիրաններից բազմաթիվ հիվանդներ է փրկել ոչ միայն Լեջանում, այլև հարևան համայնքներում, անգամ արտասահմանում։ Ընդամենը սովորական ջրի մեջ մի քանի մետաղադրամ ու մի մեծ ասեղ է գցում։ Ապա, հիվանդից պահանջում է ուշադիր նայել ջրամանին ու պատմել տեսած պատկերների մասին։ Արմեն Մկրտչյանը վստահ է. հիվանդը ջրի մեջ տեսնում է վախի պատճառներն ու իրեն հաջողվում է վերացնել դրանք մի քանի րոպեի ընթացքում։ «Հիվանդները տարբեր տեսարաններ են տեսնում, տարբեր կենդանիներ են տեսնում, ինչից վախեցել են։ Հետո դևեր էլ են տեսնում, դև, սատանա։ Դևերը մարդկանց շփոթության մեջ են գցում»,- ասում է Արմեն Մկրտչյանը: Անկուսակցական գյուղապետը Լեջանում անցած հոկտեմբերին երկրորդ անգամ է ընտրվել համայնքի ղեկավար: Առաջին անգամ գյուղապետ է դարձել մոտ 20 տարի առաջ՝ 1996 թվականին։ Սակայն, 2002-ին պարտվել է մրցակցին։ 15 տարի անց կրկին առաջադրվել ու հաղթել է։ «Ես մարդկանց չեմ խաբում։ Ինչ արել եմ՝ ազնվորեն, ինչով կարացել, օգնել եմ միշտ, ու մարդիկ գնահատել են, երևի իմ աշխատանքը, իմ ազնվությունը»,- ասում է Մկրտչյանը։ «Դև բռնելու ձեր ունակությունն օգնու՞մ է համայնքը ղեկավարելիս»,- այս հարցին պատասխանում է․ «Մեկը մեկին խանգարում ա ժամանակի բնույթով։ Բայց գյուղապետ լինելու համար էս հարցը չէ, տենց։ Ես չեմ շահարկում ու առիթից չեմ օգտվում»։ Ավելին՝ այստեղ

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video) Պուտինը պաշտոնապես զգուշացրել է Ալիևին ու Էրդողանին (video) Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video) Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կալլասի հետ Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ Հաջիև 5 հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքը ամսական կստանա 150 000 դրամ. Նարեկ Կարապետյան (video) Մինչև վաղը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի դպրոցներում դասերը կանցկացվեն հեռավար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am