Եթե վարակը շարունակվի նույն տեմպով տարածվել, օգոստոսի վերջին կունենանք 250 000 վարակակիր. Չալաբյան

Երկու շաբաթ առաջ, երբ Կառավարությունը հայտարարեց կարանտինի մեղմացման մասին, ես գրել էի նրա մասին, որ համավարակի կտրուկ տարածումից խուսափելու համար, կարանտինի մեղմացումը պետք է զուգորդվի սանիտարա-հիգենիկ կոշտ միջոցառումներով՝ կանխելու վարակի փոխանցումը բոլոր այն վայրերում, որտեղ անխուսափելիորեն մարդկանց շփում է տեղի ունենում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես գրել է. «Անցած երկու շաբաթների ընթացքում պարզ դարձավ, որ դա բավարար չի արվել, եւ Հայաստանում վարակի տարածումը սկսում է դուրս գալ վերահսկողությունից։ Երեկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարարեց, որ մայիսի 22-ից արդեն նախատեսվում է թեթեւ ախտանիշներով հիվանդներին չհոսպիտալացնել, քանի որ փաստացի, Հայաստանը մոտեցել է հիվանդանոցային մահճակալների իր սահմանին, եւ այն օգտագործվելու է միայն համեմատաբար ծանր հիվանդների համար։

Որպեսզի պատկերացնենք, թե ինչպես կարող է զարգանալ համավարակի տարածումը Հայաստանում, բավական է նայել ստորեւ բերված թվերին։ Սրանից մեկ ամիս առաջ, երբ Հայաստանում դեռ գործում էր կարանտինը, Հայաստանում եւ Ադրբեջանում վարակակիրների պաշտոնական թիվը մոտավորապես հավասար էր։ Վերջին մեկ ամսում սակայն, Հայաստանում այն քառապատկվել է, այն դեպքում, երբ Ադրբեջանում աճել է 2,5 անգամ։ Համենայն դեպս, բերված են նաեւ Վրաստանի թվերը, որպես հիշեցում, թե վարակի դեմ համակարգված պայքարն ինչ արդյունքներ կարող է տալ։ Նկատի ունենալով նաեւ, որ Ադրբեջանի բնակչությունը գերազանցում է մեր մոտ 3 անգամ, մեկ շնչի հաշվով մենք հիմա 5 անգամ ավելի շատ վարակակիր ունենք, քան Ադրբեջանում, եւ 10 անգամ ավելի շատ, քան Վրաստանում։ Այս թվերը արդեն փաստում են, որ առնվազն անցած ամիսների ընթացքում, վարակի տարածման դեմ պայքարը Հայաստանում Կառավարությունը փաստացի ձախողել է։

Սակայն սա դեռ ամենավատը չի, քանի որ մինչ այժմ, վարակակիրների թիվը տեղավորվել է առողջապահական համակարգի կարողությունների մեջ։ Սակայն եթե վարակը շարունակվի նույն տեմպով տարածվել, եւ երկու շաբաթը մեկ կրկնապատկվել (ինչպես մինչ այժմ), հունիսի վերջին մենք կարող ենք ունենալ մոտ 30 000 վարակակիր, իսկ օգոստոսի վերջին՝ արդեն 250 000, այսինքն մոտավորապես այնքան, որքան այսօր ունեն Իտալիան կամ Իսպանիան։ Պետք չի գիտնական լինել հասկանալու համար, որ սա կարող է բերել ոչ միայն առողջապահական համակարգի կոլապսին, այլեւ երկրի կոլապսին ընդհանրապես, քանի որ այն պայմաններում, երբ յուրաքանչյուր 10-րդ բնակիչը վարակված լինի, օրական տասնյակ եւ հարյուրավոր մահեր տեղի ունենան, երկրում ամեն ինչ կանգ կառնի։

Այսօր մենք գտնվում են դեռեւս այն կետում, երբ դա կարելի է կանխել, բայց դրա համար համավարակի օրական տարածումը մոտավորապես պետք է համապատասխանի առողջացողների թվին, այսինքն չգերազանցի օրը 200 մարդը, այդ դեպքում առողջապահական համակարգը կհասցնի մեկուսացնել եւ նորմալ բուժել նրանց։ Սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ սանիտարա-հիգենիկ պայմանները կտրուկ խստացվեն, բոլոր գործատերերը խիստ պատասխանատվություն ստանձնեն ոչ միայն իրենց աշխատակիցների աշխատանքի պայմանների, այլեւ նրանց անվտանգ տեղափոխման համար, հանրային վայրերում խիստ պահպանվի սոցիալական դիստանցավորումը, իսկ կառավարությունն էլ ապահովի համատարած թեստավորում՝ վարակի վաղ հայտնաբերման, մեկուսացման եւ բուժման համար։ Եթե դա չի արվում հիմա, մենք ամեն օր մոտեցնելու ենք մեծ աղետը, եւ ի վերջո հայտնվենք հսկայական մարդկային կորուստների առաջ, ինչպես դա եղավ Իտալիայում, ԱՄՆ-ում, իսկ հիմա էլ ահագնացող տեմպերով տեղի է ունենում Բրազիլիայում, որը համավարակի դեմ պայքաորւմ թույլ է տվել նույն անփութությունը, ինչ Հայաստանը։

Հայաստանում համավարակի ներթափանցումից սկսած, ես պարբերաբար գրում եմ այս թեմայով, եւ հորդորում պայքարի կոշտ մեթոդներ օգտագործել։ Ցավոք, Կառավարության թույլ տված բազմաթիվ սխալները եւ հստակ ռազմավարութան բացակայությունը բերել են նրան, որ վիճակը օրստօրե վատանում է, եւ դրա համար այս Կառավարությունը պետք է ի վերջո պատասխան տա։ Մինչ այդ, ես հորդորում եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ պաշտպանեք ձեր եւ ձեր մերձավորների առողջությունը, պահանջեք ձեր գործատերերից աշխատանքի եւ տեղափոխման անվտանգ պայմաններ, վերակազմակերպեք ձեր կենցաղը այնպես, որպեսզի նվազագույնի հասցնեք ընտանիքից դուրս ֆիզիկական շփումը, եւ անիմաստ ռիսկերի մի դիմեք։ Բոլորիդ առողջություն եմ ցանկանում, Աստված պահապան ձեր ընտանիքներին։

 

դիտվել է 628 անգամ
Լրահոս
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին ՌԴ ԶՈւ-ն hարվածել է ուկրաինական ԶՈւ-ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հորմուզում երկու գերլցանավ պայթել են ականների վրա ՌԴ զինուժը հարվածներ Է հասցրել Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին. ՊՆ Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է Հերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե Թանդիլյան Անի Ավետիսյանը չի ապաքինվում, նոր առողջական խնդիրներ է ձեռք բերել Հայտնի են Իրանի նախագահի և Պուտինի սպասվող հանդիպման քննարկման թեմաները ԵՊՀ դասախոսները հայց են ներկայացրել ընդդեմ համալսարանի ղեկավարության Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Ընտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուին Առու՛շ, իրար հետ կռվե՛լ եք, կոնկրետ հարցիս պատասխանը տուր․ Աշոտ Անդրեասյան (video) «Փաշինյա՛ն, դե արա այդ քայլը․․․ դու լա՛վ գիտես՝ ինչ է քեզ այդ պահին սպասվելու»․ Արշակ Սարգսյան (video) «Ազատ Արշակյան, պոչդ խուզել ես, ընկել մեջտեղ»․ Էդիկ Անդրեասյան (video) Փաշինյա՛ն, քեզ ԵԱՏՄ-ից չեն հանելու, այլ մի տեղից «դուրս են շպրտելու»․ Վահե Մովսիսյան (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը լուրջ խնդիրների առաջ է․ վերջին ու կոնկրետ պահանջներն են դրել դիմացը (video) ԱՄՆ ուժերը Հորմուզի նեղուցից հեռացել են 600-700 կիլոմետր. Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում «Վեր ընկի տե՛ղդ․ Մոսկվայից Փաշինյանին ասել են՝ կորոշես, կգաս»․ Էդիկ Անդրեասյան (video) COP17-ի շրջանակում կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Անի Ավետիսյանը կրծքավանդակի շրջանում ցավեր ունի, սպասում ենք վիճակը կայունանա, որ կարողանան վիրահատել․ Անի Ավետիսյանի քույր Ինչու՞ էր դատավորը 1 ժամ ձգձգում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի հրապարակումը․ Արամ Օրբելյան (video) «Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am