Ամիսը 2 գործուղում, 29 քաղաք և $ 260.000. Yerkir.am

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և վերջինիս ուղեկցող պատվիրակության կազմի գործուղումների վերաբերյալ Ազգային ժողովի աշխատակազմից Yerkir.am-ին տրված գրավոր տեղեկանքի ուսումնասիրությունից պարզվում է հետևյալը.

յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից և Արարատ Միրզոյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց (2019 թ. հունվարի 14) մինչև 2020 թ. Մարտի առաջին կեսը (14 ամիս) կամ համավարակի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության հաստատումը և գործուղումների դադարեցումը, Արարատ Միրզոյանն ունեցել է 24 գործուղում կամ ամսական մոտ 2 գործուղում,
24 գործուղումների ընթացքում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է 29 քաղաք,
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների մասնակից անձանց միջին թվաքանակը կազմել է 12 անձ,
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների գիշերավարձի համար պետական բյուջեից վճարվել է 35.627.405 ՀՀ դրամ,
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների ավիատոմսերի համար պետական բյուջեից վճարվել է 76.270.771 ՀՀ դրամ,
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների ներկայացուցչական ծախսերի համար պետական բյուջեից վճարվել է 12.745.706 ՀՀ դրամ,
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների համար պետական բյուջեից ընդամենը վճարվել է 124.643.882 ՀՀ դրամ կամ շուրջ 260.000 ԱՄՆ դոլար,

Ելնելով վերոբերյալ թվային պատկերից՝ փաստենք, որ Արարատ Միրզոյանին ուղեկցող պատվիրակության միջին թիվը (12), համեմատած նախորդ իշխանությունների հետ, որոշ դեպքերում շատ է, որոշ դեպքերում՝ քիչ, և այժմ չենք ուզում կենտրոնանալ դրա վրա:

Ներկայացուցչական ծախսերը, որոնք առկա են բոլոր գործուղումների պարագայում՝ բացի Ստեփանակերտ կատարած մի քանի գործուղումներից, ենթադրելի է, որ հատկացվել են հյուրընկալող կողմին նվերներ տալու համար, որոնք սովորաբար լինում են հայկական կոնյակի, հուշանվերների կամ արվեստի գործերի տեսքով: Դա ընդունված պրակտիկա է: Այդուհանդերձ, երբ նախկին իշխանություններն էին նույնկերպ վարվում, նույն ինքը՝ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանն ու բազմաթիվ նախկին ընդդիմադիրներ ուղղակի անարգանքի սյունին էին գամում իշխանություններին՝ այդպիսի «ամոթալի» և «խայտառակ» արարքների համար և ամենուր հայտարարում, որ «կերան բյուջեն», «երկիրը թշվառության մեջ՝ իրենք կոնյակներ են նվիրում աջ ու ձախ» և այլն: Բացի այդ՝ տեղյակ ենք նաև, որ նախկին իշխանության օրոք այդպիսի դեպքերում կոնյակները կամ սեփական միջոցներով էին գնում, կամ արտադրող – գործարարների աջակցությամբ էին տանում, ինչը ևս նորմալ պրակտիկա է աշխարհի տարբեր երկրներում:

Արարատ Միրզոյանի գործուղումները, ուսումնասիրելով լրատվությունը, առանձնապես աչքի չեն ընկել ձեռքբերումներով. դրանք առավել շատ եղել են արարողակարգային, ֆորմալ և երկրին ու պետությանը գրեթե ոչինչ չտվող այցեր: Այս պնդումն առավել հիմնավոր է դառնում, երբ աչքի ենք անցկացնում պատվիրակության կազմերում ընդգրկված պատգամավորների անունները, պատվիրակության անդամներ, որոնց գերակշիռ մասը հայրենի երկրում կամ խորհրդարանում մինչ օրս չի արտահայտել որևէ հոդաբաշխ միտք կամ նախադասություն, ուր մնաց՝ դրսում: Այդպիսիք իրենց ելույթներում «հաց ու սոխ» բառամթերքներով հայրենի երկրում են խայտառակում Ազգային ժողովի ինստիտուտը, և այս պարագայում անգամ պետք է երկար ծանրութեթև անել՝ այդ մարդկանց դուրս ուղարկելուց առաջ։

Բնականաբար՝ մեծամասամբ գլխաքանակ ապահոված այդպիսի ցածրորակ պատվիրակություններից սպասել, որ վերջիններս ծանրակշիռ աշխատանքներ կտանեին այլ երկրների ազգային խորհրդարանական շրջանակներում, ինչպես նաև միջազգային խորհրդարանական հարթակներում և կառույցներում (ԵԽԽՎ, ԵՄ-Հայատան, ԵԱՀԿ ԽՎ, ՆԱՏՕ ԽՎ, ԵՎՐԱՆԵՍՏ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական Միություն եւ այլն), պարզապես միամտություն կլինի:

Ահստեղ կան խորքային պատճառներ, որոնցից մեկն էլ հայրենական խորհրդարանական միջավայրում ավագ, պետական կառավարման համակարգի, խորհրդարանական մշակույթի ոլորտներում փորձառություն ունեցող գործիչների տոտալ բացակայությունն է: Ինչպես պարզվեց՝ ներկայիս պատգամավորները, որոնց ծանրակշիռ մասը խիստ պատահականորեն է փողոցից և օտարերկրյա կասկածելի կազմակերպություններից հայտնվել ազգային խորհրդարանում, ցանկություն էլ չունեն լրջանալու և ցավալիորեն իրենց շրջապատել են կառավարությանը քննադատողներին հրապարակայնորեն «անառակի զավակներ» անվանող «մեր ախպեր ձյաձի» տեսակով, որոնց պետական բյուջեից անխնա պարգևատրում են իրենց անբարո վարքագծի համար:

Հ.Գ. Մոտենում է մայիսի 27-ը (մեր հարցման պատասխանի համար օրենքով սահմանված վերջնաժամկետը), և մենք սպասում ենք ԱԺ մարմինների կողմից միջազգային գործընկերներին ուղղած գրությունների, հայտարարությունների և նամակների պատճեններն առ այն, թե ինչպիսի՞ աշխատանքներ է տարել ՀՀ Ազգային ժողովը՝ Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունները և Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը այլ երկրների ազգային խորհրդարանական շրջանակներում, միջազգային խորհրդարանական հարթակներում և կառույցներում (ԵԽԽՎ, ԵՄ-Հայատան, ԵԱՀԿ ԽՎ, ՆԱՏՕ ԽՎ, ԵՎՐԱՆԵՍՏ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական Միություն եւ այլն) պատշաճ կերպով ընկալելի դարձնելու ուղղությամբ։

դիտվել է 880 անգամ
Լրահոս
«ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Նեթանյահուն՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել են Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել Արտակարգ դեպք. զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am