Եվրամիությունն Ադրբեջանին դրդում է նոր պատերազմի․ Դավիթ Շահնազարյան

Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման հյուրը քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն է։ Զրուցել ենք մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ընդունված աղմկահարույց բանաձևի մասին, որը Հայաստանի համար վտանգներ է պարունակում։

Պարոն Շահնազարյան օրեր առաջ ասացիք, որ միջազգային կարևոր ատյաններում պատրաստվել է նախագիծ, որում առկա է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար շատ վտանգավոր կետ։ Պետք է խնդրեմ փակագծեր բացեք՝ ինչի՞ մասին է խոսքը:

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել մի իրադարձություն, որի մասին ուզում եմ խոսել․ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկվել և ընդունվել է բանաձևի նախագիծ հետևյալ, որն իրենից ներկայացնում է Եվրոպական խորհրդարանի խորհուրդները, հանձնարարականները (recommendations) Եվրոպայի խորհրդին, Եվրահանձնաժողովին, ԵՄ հատուկ հանձնակատարին՝ արևելյան գործընկերության երկրների նկատմամբ ԵՄ քաղաքականության հետ կապված: Նման փաստաթուղթ վերջին անգամ ընդունվել էր 2017թ․ նոյեմբերի 15-ին, որից մի քանի օր հետո՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվեց պատմական մի փաստաթուղթ՝ Համապարփակ և, ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA):

Մի քանի կետերի մասին եմ ուզում խոսել, որ կան երեկ ընդունված նախագծում: Եթե համեմատենք 2017-ի բանաձևը և երեկ ընդունված նախագիծը, որն առայժմ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից է ընդունվել և դրվելու է քվեարկության հունիսի 17-18 կայանալիք լիագումար նիստում, տարբերությունը «սարուձոր» է: 2017թ․ փաստաթղթով նշվում էր Հայաստանի դերը, նշանակությունը, կարևորվում էր համաձայնագրի կնքումը, նշվում, որ Հայաստանը լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, հիմա ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրում, և այլ գովեստի խոսքեր։ Երեկ ընդունված նախագծում նախորդի հետ ընդհանուր ոչինչ չունի։ ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ զրոյացել է, եթե չասենք, որ դարձել է բացասական։ Մասնավորապես՝ 2017-ի բանաձևում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հստակ նշված էր, որ կարգավորման հիմքում պետք է լինեն 2009-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարությամբ ամրագրված երեք հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: Եվ 2017-ի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայանգրի նախաբանում վերոհիշյալ սկզբունքները ամրագրված էին որպես ԼՂ հակամարտության կարգավորման հիմք: Երեկ ընդունված նախագծում այդ սկզբունքները չեն հիշատակվում, ընդամենը նշվում են իբրև «2009թ․ Հիմնարար սկզբունքներ», այսինքն Եվրախորհրդարանի հանձնաժողովը խուսափում է արձանագրել այդ կարևորագույն սկզբունքները։ Դա մեծագույն կորուստ է մեզ համար: Դրանք նախկինում միշտ եղել են։

Որոշ մանրամասներ էլ բացեմ: Օգտագործելով դասականի խոսքերը՝ Ենոքավանի գյուղխորհրդի մատյաններից մինչև Միացյալ ազգերի կազմակերպության մատյաններ արձանագրված է, որ Հայաստանն ունեցել է արդյունավետ, բալանսավորված և նախաձեռնող արտաքին քաղաքականություն, և որ այսօր Փաշինյանի ջանքերով այդ ամենը զրոյացվել է:

դիտվել է 534 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am