Նիկոլ Փաշինյանը շատ սահուն մոռացավ, որ ասել էր՝ «Մարտի 1-ը» ամբողջությամբ բացահայտված է։ «Մարտի 1-ը» նրա քաղաքական օրակարգն է եղել, որով նա եկել է իշխանության՝ տարինար շարունակ ուռճացված ձևով սնելով ժողովրդին։ Այս Արմնյուզ ՀԸ մասին Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է միջազգայնագետ Աննա Աբրահամյանը։
Ըստ միջազգայնագետի՝ երկու տարի առաջ, երբ վարչապետն ասում էր՝ այս գործն ամբողջությամբ ձեռնտու էր, նպատակն այն էր, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում իրականացվի․ «Հանձինս այս թավշյա իշխանության՝ մենք երբևէ չենք ունեցել ժողովրդավար ու իրավական պետությանը բնորոշ առաջնորդվելու հնարավորություն»։
Աննա Աբրահամյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հետ է կանգնում և «Մարտի 1-ի» գործով իր քաղաքական պատասխանատվությունը հեռացնում է իրենից․ «Նիկոլ Փաշինյանը կոլապսի է բերել երկրում օրենսդրական ու դատաիրավական համակարգերը, որից մենք դուրս գալու հնարավորություն չունենք»։
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը