Խամաճիկների թատրոն. Փաշինյանի անտաղանդ շանտաժը

Սահմանադրական դատարանի հարցը, ըստ էության, ռեժիմին դրել է հոգեխանգարմունքի մեջ: Հասկանալով, որ հարցն անգամ հանրաքվեով հնարավոր չէ լուծել, իշխանությունը գործի է դրել հնդկական սերիալի մոտիվներով էժանագին բեմադրություն, որի գլխավոր դերերում իր իսկ ձեռամբ ստեղծած քաղաքական խամաճիկներն են:

Օրերս վարչապետ Փաշինյանի եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տնավարի զրույցից պարզ դարձավ, որ դատավորների վեթթինգ չի լինելու, ինչպես նախարարն ասաց, դա հակասում է Սահմանադրությանը: Իհարկե, աբսուրդ է, որ փաստորեն իշխանության պատկան այրերը միայն եվրոպական կառույցների միջամտությամբ հասկացան, որ իրենց մտասեւեռումները հակասահմանադրական են, բայց պարզվում է պապից ավելի կաթոլիկ եւ հեղափոխականներից էլ առավել հեղափոխականներ կան: Առաջինը նրանցից պատգամավոր Արման Բաբաջանյանն էր, ով իր լրատվամիջոցով հզոր տեռակտ է սկսել նախարար Բադասյանի դեմ: Իսկ այսօր իշխանությանը հրապարակային մեղադրանքներ հասցնելուց հետո այդ շարքերն անցավ
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը. «Հայաստանում կա համակարգային կոռուպցիա և այդ կոռուպցիայի հովանավորը Նիկոլ Փաշինյանն է։ Դրանցից ամենամեծը դատական ոլորտում է, որտեղ դատավորները կարողացան ճնշումների ու ունեցած կապերի միջոցով հասնել վեթինգի կանխմանը։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց իրեն հեղափոխական ճանապարհով վարչապետ հռչակած ժողովրդին, հերթական անգամ կուլ գնաց համակարգին՝ հերթական անգամ ներկայացնելով դա որպես այլընտրանքի բացակայություն։
Դատական համակարգում վեթինգ չիրականացնելով, դատական համակարգը թողնելով նույն վիճակում, որ վիճակում որ այն կար (ժողովրդի կողմից 0 վստահություն, անարդար վճիռներ և պատվերով դատական ակտերի կատարում), Նիկոլ Փաշինյանի ամուլ քաղաքական թիմն իր ղեկավարի հետ համատեղ քայլ առ քայլ իրականացնում են հեղափոխության անվան տակ ժողովրդին մատուցած իշխանափոխության իրենց ծրագիրը>> գրել էր նա։

Հիշեցնելով, որ ինքը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, 2018-ին դուրս է եկել փողոց համակարգային փոփոխությունների պահանջով և այդ փոփոխությունների անհրաժեշտությունն ու պահանջը մնում է որպես ՀՀ քաղաքացի իր օրակարգում։

<<Ըստ այդմ՝ ես շարունակում եմ իմ սկսած հեղափոխությունը և պահանջում եմ օրվա կառավարող ուժից սկսել դատական համակարգում իրական վեթինգի գործընթաց, փոխել դատական համակարգը և ստեղծել ազատ, արդար, ժողովրդի վստահությունն ու հարգանքը վայելող դատարան։
Եթե օրվա իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ի վիճակի չեն կատարելու հեղափոխական հարթակից հնչեցրած իրենց խոստումը, ապա նրանց տեղն աշոտյանի կողքին է>>։

Ամեն ինչ այսքան զվարճալի չէր լինի, եթե չիմանայինք, թե ովքեր են ՔՈ-ում հավաքվածները եւ ում քաղաքական պրոեկտն են: Ակնհայտ է, որ այս ի խորոց սրտի փորոցավը նախեւառաջ ՍԴ-ի հարցով է: Ի վերջո, դատական համակարգում անցած երկու տարիներին եղած գործիքաշարերից եւ ոչ մեկը չի կիրառվել, որեւէ դատավոր կարգապահական տույժի չի ենթարկվել, քրեական պատասխանատվության առավել եւս, միայն Ռոբերտ Քոչարյանի գործով երկու դատավորների՝ Ազարյանի եւ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ է գործընթաց սկսվել, եւ այն էլ պարզ է, թե ինչ պատճառով:

Այսինքն, եթե ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հեղափոխությունից հետո պնդում եւ համակարգում բոլորը զանգովի արդարադատություն իրականացնող դատավորներ էին, ապա նրանցից գոնե մեկը հիմա պետք է մեղադրյալի աթոռին հայտնված լիներ:Բայց ի վերջո վարչապետը հասկացավ, որ չի կարող հնձել դատական համակարգը, քանի որ նոր սերմնացու չունի, չկան արժանի եւ համապատասխան փոխարինողներ, այդ մասին ակնարկեց նաեւ առցանց ասուլիսի ընթացքում, ասելով, որ միայն փոխելը չէ, պիտի այդ դատավորներին փոխարինողներ լինեն: Բայց քանի որ ՍԴ-ի հարցում նա ունի փոխարինողներ` ի դեմս Վահե Գրիգորյանի եւ այլոց, ապա հնարավորինս գործընթացն ուզում է արագացված տեմպերով առաջ տանել:Ինչպես հայտնի է` Ռուստամ Բադասյանը ՍԴ-ի հարցը լուծելու համար դիմել է Վվենետիկի հանձնաժողով, որպեսզի թույլ տան հարցը լուծել ոչ թե հանրաքվեի ճանապարհով, այլ խորհրդարանի միջոցով: Եւ հիմա յուրային դերասանների միջոցով Փաշինյանը փորձելու է ճնշումներ գործադրել Վենետիկի վրա, ցույց տալու, թե հանրային դժգոհություն կա այս հարցում, եւ անգամ իր իշխանությանն են սպառնում, եթե հարցին լուծում չտրվի: Բայց քանի որ իշխանությունը բացարձակ անտեղյակ է բոլոր հարցերում, այստեղ էլ ճչացող կիքսեր է բաց թողնում:

Անի Սահակյան

դիտվել է 3281 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am